ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հետազոտություններ

Մենք ստեղծում ենք սոցիալական իրողությունների վերաբերյալ բարձրորակ, հավաստի, էթիկական և համատեքստի նկատմամբ զգայուն տվյալներ՝ բարդ երևույթները վերածելով փաստերի, որոնք կարող են հզորացնել հասարակություններին, խթանել քաղաքականությունների մշակումը և խրախուսել առաջընթացը։

Կարողությունների զարգացում

Մենք ամրապնդում ենք հետազոտողների, մասնագետների և հաստատությունների գիտելիքները, հմտությունները, ինքնավստահությունը և քննադատական ​​ու վերլուծական միտքը՝ զարգացնելով տվյալներ հավաքագրելու, մեկնաբանելու և կիրառելու կարողությունը՝ հանուն սոցիալական փոփոխությունների։

Համայնքների կառուցում

Մենք կամրջում ենք տարբեր ոլորտների և սերունդների մարդկանց, հաստատություններին ու գաղափարները՝ խթանելով համագործակցային համայնքներ, որոնք կառուցված են երկխոսության, փոխվստահության, փոխադարձ ուսուցման և կոլեկտիվ պատասխանատվության վրա։

Գաղափարների գեներացում

Մենք մեկտեղում ենք հետազոտությունը երևակայության հետ՝ տվյալներից վերծանելով իմաստալից ըմբռնումներ, թվերն ու պատմությունները վերածելով գաղափարների, որոնք հիմք կդառնան հանրային երկխոսության համար, կնպաստեն ավելի հիմնավոր որոշումների կայացմանը և կխորացնեն սոցիալական փոխըմբռնումը։

0 +
0 +
0 +
0 +

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲԱՐՈՄԵՏՐ

Հանրային կարծիքն ուսումնասիրող առաջին, ամենաերկարատև և ամենաշատ գործածվող համապետական հարցումը Հայաստանում և Հարավային Կովկասում: 2004 թվականից ի վեր՝ Կովկասյան բարոմետրի բաց տվյալներն արտացոլում են, թե ինչպես են մարդիկ մտածում, ապրում և փոխվում: Քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին և քաղաքացիներին տրամադրում ենք հուսալի, համեմատելի և արդիական տվյալներ, որոնք ստուգում են հասարակության զարկերակը:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ

ՎԵՐԱԶԳԱՅԻՆ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՏԵՂԱԿԱՆ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.