CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Դասընթաց «Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում» թեմայով

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը

հրավիրում է

« Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում»

թեմայով երկօրյա դասընթացի

Դասընթացավար՝ տ.գ.թ. Վահե Մովսիսյան (ՀՀ կենտրոնական բանկ)

 



 


Օրերը և ժամերը՝

29-ը հոկտեմբերի, 2016, շաբաթ, ժամը 10:00-14:30

30-ը հոկտեմբերի, 2016, կիրակի, ժամը 10:00-14:30



Վայրը՝  

ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ


Լեզուն՝  

հայերեն

 

Դասընթացի նկարագրությունը. դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել բազմաչափ վիճակագրության տեսական հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել տարբեր կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS ծրագրային փաթեթի համապատասխան գործիքների առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակները:


Թիրախային խմբերը. ասպիրանտեր, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությամբ: Դիմորդները պետք է ծանոթ լինեն վիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ վարկածների ստուգման հիմունքներին:


Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.

29-ը հոկտեմբերի

10:00-12:00 Քլաստերային վերլուծության հիմնական խնդիրներ՝ ըստ դասակարգվող օբյեկտների և խմբերի քանակի:                      Քլաստերային վերլուծության ընթացակարգերի հիմնական չափանիշները:

12:00-12:15  Ընդմիջում

12:15-14:30 Հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծություն: SPSS ծրագրային փաթեթում հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծության մեթոդների կիրառությունը ՀՌԿԿ-Հայաստանի տվյալներով (գործնականխնդիրների լուծմամբ):


30-ը հոկտեմբերի

10:00-12:00 Դիսկրիմինանտ վերլուծության էությունը և կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Հատկանիշների տարածության չափողականության կրճատման մեթոդներ (գործոնային վերլուծություն):

12:00-12:15   Ընդմիջում

12:15-14:30 Գլխավոր բաղադրատարրերի եղանակի կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Բազմաչափ տվյալների հուսալիության վերլուծությունը SPSS փաթեթում:


Դասընթացավարի մասին

Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչությունում՝ որպես տնտեսագետ: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպես նաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ու զարգացումը: Պրն Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգային ինստիտուտին, ինչպես նաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս Կիրառական վիճակագրություն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում:


Գրանցման համար խնդրում ենք լրացնել դիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 24-ը հոկտեմբերի, 2016 թ., ժ.10:00-ն:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: