CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Դասընթաց «Հետազոտական հմտություններ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար» թեմայով

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը

հրավիրում է

«Հետազոտական հմտություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար»

թեմայով մեկօրյա դասընթացի

Դասընթացավարներ՝ Սոնա Բալասանյան, Նաիրա Վարդանյան

 

 

Օրը և ժամը՝

25-ը (թարմացված ամսաթիվ) հուլիսի, 2017 , ժամը 13:30-18:00

Վայրը՝

ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 5-րդ հարկ, 602 սենյակ, (Ալեք Մանուկյան 1)

Լեզուն՝  

հայերեն

 

Դասընթացի նկարագրությունը

Դասընթացի նպատակն է ՔՀԿ ներկայացուցիչներին փոխանցել հետազոտական զեկույցների/տվյալների հետ աշխատելու, ինչպես նաև ծրագրերի շրջանակներում հետազոտության բաղադրիչ պլանավորելու հմտություններ:

Թիրախային խմբերը

ՔՀԿ ներկայացուցիչներ, ովքեր մշակում կամ նախագծում են ծրագրային առաջարկներ և իրենց ծրագրային առաջարկներում հետազոտական բաղադրիչ պլանավորելու կարիք ունեն: Դասընթացն օգտակար կլինի նաև այն ՔՀԿ ներկայացուցիչների համար, ովքեր ծրագրային հիմնախնդիրները հիմնավորելիս կամ զեկույցներ պատրաստելիս ցանկանում են օգտվել/հասկանալ հետազոտական զեկույցներից, կամ տվյալներից:   

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.

 

1:30  - 1:45

Ծանոթություն և օրակարգի ներկայացում 

1:45  - 2:15


Հետազոտության տրամաբանության կանոնները

Սոնա Բալասանյան

2:15  - 2:25

Սուրճի ընդմիջում

2:25 - 3:25


Որակական հետազոտություն. ներածություն

Սոնա Բալասանյան

3:25 - 3:45

Ճաշի ընդմիջում

3:45 - 4:45


Քանակական հետազոտություն. ներածություն

Նաիրա Վարդանյան

4:45 - 5:30


Հարց ու պատասխան

Բոլորը

5:30 - 6:00

Ընթրիք/հյուրասիրություն


Դասընթացավարներիի մասին տե՛ս ՀՌԿԿ-Հայաստանի կայքում՝ Սոնա Բալասանյան, Նաիրա Վարդանյան:

Գրանցման համարխնդրումենք լրացնել դիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Բազմաթիվ դիմումների պարագայում առաջնահերթությունը կտրվի ՀԿ ԴԵՊՈ կոնսորցիումի կազմում ընդգրված ՔՀԿ-ներին:

Ճանապարհածախսի փոխհատուցում

Հեռավոր մարզերից մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի ըստ հանրային տրանսպորտի սակագների: Այլ մարզերից մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցումը կքննարկվի դեպք առ դեպք: 


Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 20-ը հուլիսի, 2017 թ., մինչ աշխատանքային օրվա ավարտը:

Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: