CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկի ներկայացում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
 «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» 
 ձեռնարկի ներկայացմանը 


Օրը և ժամը՝ 26-ը հոկտեմբերի, 2017, 16:00-17:30

Վայրը՝ ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ, (Ալեք Մանուկյան 1)

Լեզուն՝ Հայերեն


ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկը նվիրված է կորպորատիվ քարտուղարի՝ որպես կորպորատիվ հարաբերությունների բազմագիտակի ներկայացմանը: Կորպորատիվ քարտուղարն առանցքային դերակատարում ունի կորպորատիվ հարաբերությունների կայացման և կորպորատիվ որոշումների բարելավման հարցում: Հետևաբար, Ձեռնարկն անդրադարձել է կորպորատիվ քարտուղարի գործառույթներին, դրանցով պայմանավորված դերերին, ինչպես նաև հայաստանյան կորպորատիվ իրականության մեջ կորպորատիվ քարտուղարի գործառույթի ներդրման առանձնահատկություններին:


ՈՒՄ ՀԱՄԱՐ Է

Միջոցառումը կարող է հետաքրքրել լայն լսարանի՝ կորպորատիվ կառավարման հարցերով զբաղվող հետազոտողների, դասախոսների, ուսանողների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների, ինչպես նաև բաժնետերերի և գործարարների:

Ներկայացմանը կհաջորդի հարց ու պատասխան: Մասնակիցներին կտրամադրվեն ձեռնարկի օրինակներ:


ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ  

ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավարն է,  Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ: Նա տնտեսագետ-իրավաբան է: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ՀՀ  ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, ինչպես նաև  Գործարարության սլավոնական ինստիտուտը (Մոսկվա, ՌԴ): Տնտեսագիտության  թեկնածու է: 
Հեղինակել է ավելի քան 50 հոդված, «Ընտանեկան ընկերությունները Հայաստանում»  գիրքը և համահեղինակ է “Armenian investment guide – 2005” ձեռնարկի և «Ներդրումները Հայաստանում. տնտեսական աճի գրավական (հիմնախնդիրներ,  մոտեցումներ, լուծումներ)» գրքի: Մասնավոր հատվածում աշխատանքը («Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ ներդրումային ընկերություն) համատեղում է գիտա-մանկավարժական գործունեության հետ: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:



ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք նամակ ուղարկել event@crrc.am էլ. հասցեով մինչև հոկտեմբերի 25-ը:




Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: