CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Խորհրդատվական խորհուրդ


ՀՌԿԿ միջազգային ակադեմիական խորհրդատվական խորհուրդ (ՄԱԽԽ)

Գործառույթները


ՀՌԿԿ միջազգային ակադեմիական խորհրդատվական խորհուրդը բաղկացած է զգալի հեղինակություն և Հարավային Կովկասի երկրներում հասարակագիտության զարգացումների վերաբերյալ գործնական գիտելիքներ ունեցող միջազգային ակադեմիական, համայնքային փորձագետներից և առաջնորդներից: ՄԱԽԽ անդամները հանձն են առել կիսվել հասարակագիտության առաջխաղացման իրենց նշանակալի փորձով և հետամուտ լինել ՀՌԿԿ-ի առաքելությանն ու արժեքներին:

ՀՌԿԿ ՄԱԽԽ-ի անդամների ընտրության չափանիշները ներառում են.  հետազոտական հետաքրքություն Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ, ՀՌԿԿ-ի առանցքային գործողությունների առնչությամբ խորհրդատվության տրամադրման պատրաստակամություն, տարածաշրջանում և դրա վերաբերյալ հասարակագիտական հետազոտության առաջխաղացմանն աջակցություն:


ՄԱԽԽ-ը, որպես ՀՌԿԿ-ի խորհրդատվական մարմին, իրավասու է իրականացնել հետևյալ գործառույթները.

·         սատարել ՀՌԿԿ-ի առաքելությանը,

·         օժանդակել ՀՌԿԿ-ի տարեկան ծրագրի և հետազոտության ռազմավարությունների վերանայմանը,

·    աջակցել ՀՌԿԿ ղեկավարությանը՝ ներգրավելու առաջատար փորձագետների` առանձին ծրագրերի իրականացման և խորհրդատվության նպատակով՝ գործի դնելով իրենց փորձը, հեղինակությունը և միջազգային ակադեմիական դաշտի առաջատար անձանց և հաստատությունների շրջանում ունեցած լայն կապերը,  

·     գնահատել ՀՌԿԿ կովկասյան բարոմետրի որակը և արդյունքները, ինչպես նաև մասնակցել հետազոտության մեթոդների վերաբերյալ ամենամյա տարածաշրջանային աշխատանքային հանդիպմանը,

·         ապահովել տարածաշրջանային գործունեությանն առնչվող սահուն համագործակցությունը երեք կենտրոնների միջև,

·    տրամադրել խորհրդատվություն հնարավոր դոնորների վերաբերյալ և հնարավորինս դյուրացնել դրամահավաքության ջանքերը,

·         առաջ մղել ՀՌԿԿ շահերը Հարավային Կովկասի երկրներում և դրանցից դուրս:


ՄԱԽԽ անդամների կենսագրությանը խնդրում ենք ծանոթանալ անգլերեն կայքէջում



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: