CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Հոգաբարձուների խորհուրդ

Դեյվիդ Լի
Խորհրդի նախագահ




Էնդրյու Քոքսշել
գանձապետ,
ՔեյՓիԷմՋի

Էնդրյու Քոքսշելը զբաղեցնում է Հարավային Կովկասում «KPMG» ընկերության գործադիր գործընկերոջ պաշտոնը: Էնդրյուն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Սաուդյան Արաբիայում, Դուբայում, Հորդանանում, Լիբանանում, Եգիպտոսում, Ուգանդայում, Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում և Միացյալ Թագավորությունում: Նա մասնագիտացած է ֆինանսների և աուդիտի, ենթակառուցվածքի, կառավարման և առողջապահության հարցերում, բացի այդ նա լրացուցիչ փորձ ունի հեռահաղորդակցման, ֆինանսական ծառայությունների, արդյունաբերական շուկաների, սպառողական շուկաների, Համաշխարհային բանկի ծրագրերի և հանքարդյունաբերության ոլորտներում: Պրն Քոքսշելը ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Հերիոթ Ուաթ համալսարանից և հանդիսանում է երդվյալ հաշվապահ:

Ուիլյամ Հանլոն
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ

Ուիլյամ Հենլոնը ստացել է հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում Ջոն Հոպկինսի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային տնտեսագիտության առաջատար ուսումնասիրությունների դպրոցից, ինչպես նաև արժանացել է շրջակա միջավայրի ուսումնասիրությունների գծով բնական գիտությունների մագիստրոսի կոչման Կենտրոնական Եվրոպական Համալսարանում: Նա աշխատել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ Եվրոպայում, Վրաստանում և Հայաստանում, որտեղ էլ նա ներկայումս զբաղեցնում է գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Մերի Շիհան
Միգրացիայի միջազգային կազմակերպություն

Տկն Շիհանն ունի ավելի քան 30 տարվա փորձ միգրացիայի ոլորտում, այդ թվում նա ութ տարի աշխատել է կովկասյան տարածաշրջանում՝ ՄՄԿ-ի կազմում: 1998-2002 թվականներին նա ղեկավարել է ՄՄԿ-ի երևանյան գրասենյակը, նույն տարիներին նա հանդես է եկել որպես կովկասյան տարածաշրջանի համակարգող և տեղակայված է եղել Թբիլիսիում: Տարածաշրջանից երեք տարի բացակայելու ընթացքում տկն Շիհանը ՄՄԿ-ի գրասենյակ է բացել Շրի Լանկայում՝ այնտեղ ցունամիից տուժածներին հրատապ օգնություն և ժամանակավոր ապրուստի միջոցներ տրամադրելու նպատակով: Այնուհետև նա վերադարձել է Թբիլիսի որպես ՄՄԿ-ի վրաստանյան գրասենյակի ղեկավար: Նա նաև զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետին առընթեր Կամավորների ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը և զբաղվել է վիետնամական պատերազմից հետո Հարավարևելյան Ասիայից միգրանտների ներհոսքի խնդիրներով: Տկն Շիհանը եղել է նաև եթովպացի և էրիթրեացի փախստականների ԱՄՆ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Միջազգային կաթոլիկական միգրացիոն հանձնաժողովի ուսումնական ծրագրի տնօրենը, ինչպես նաև ինը տարի աշխատել է իրավաբանական գրասենյակում, որտեղ նա զբաղվել է ներգաղթի հետ կապված հարցերով: Նա իր աշխատանքային ուղին սկսել է Կալիֆորնիայի և Արիզոնայի ֆերմային տնտեսությունների աշխատողների արհմիությունում՝ պայքարելով արհմիություններ ստեղծելու, գործադուլներ հայտարարելու, քաղաքական արշավներ անցկացնելու և ընտրողներին գրանցելու իրավունքների համար:

Դանիել դել Մարմոլ
Բելգիայի դեսպան (պաշտոնաթող)

Դանիել դել Մարմոլը ծնվել է Բրյուսելում: Նրա մայրն ազգությամբ վալոնուհի էր, իսկ հայրը ներգաղթել էր Հյուսիսային Կովկասից: Նա ստացել է իրավագիտության դոկտորի կոչում Բրյուսելի համալսարանից: Փաստաբանական պրակտիկայից հետո նա աշխատանքի է անցել Տնտեսական հարցերի նախարարությունում, իսկ այնուհետև աշխատել է Բանկային հարցերով հանձնաժողովում՝ որպես կցորդ: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ֆրանսուա դել Մարմոլին, ով բելգիացի դիվանագետ էր: Նրանք միասին մեկնում են Մոսկվա, որտեղ նրա ամուսինը ստացած է լինում իր առաջին նշանակումը, իսկ այնուհետև Դանիելը որոշում է ընդունելության քննություններ հանձնել դիվանագիտական աշխատանքի անցնելու համար: Նա հաջողությամբ հանձնում է քննությունները և վերադառնում (1984-1986թթ.) Բրյուսել իր երեք երեխաների հետ դիվանագիտական կրթություն ստանալու համար՝ ժամանակ առ ժամանակ մեկնելով Ադիս Աբեբա (Եթովպիա), որտեղ աշխատում էր իր ամուսինը: Դանիել դել Մարմոլն իր առաջին դիվանագիտական նշանակումը (1986-1990թթ.) ստացավ Եվրոպայի Միությունում Բելգիայի մշտական ներկայացուցչությունում: 1990-1994 թվականներին նա աշխատել է որպես Տնտեսական խորհրդատու Բելգիայի դեսպանատանը Հռոմում: 1993 թվականին, երբ Բելգիան նախագահում էր Եվրոպայի Միությունը, նա ժամանակավորապես աշխատել է Եվրոպայի Միությունում Բելգիայի մշտական ներկայացուցչությունում, որտեղ նա մասնակցել է Իսրայելի և Եվրոպայի Միության միջև առաջին համագործակցության համաձայնագրի պատրաստմանը: Նա նաև եղել է Բելգիայի դեսպանը՝ Հայաստանում և Վրաստանում:

Դիտեր Բոդեն
Գերմանիայի դեսպան (պաշտոնաթող)

2002-2005 թվականներին դոկտոր Բոդենը եղել է Գերմանիայի դեսպանը ԵԱՀԿ-ում՝ Վիեննայում: Նա դիվանագիտական ծառայության է անցել 1968 թվականին՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության մայրաքաղաք Բոննի Արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնից նշանակումներ ստանալով տարբեր դիվանագիտական առաքելություններում, այդ թվում՝ Խորհրդային Միությունում և Իտալիայում, ինչպես նաև հանդես է եկել որպես քաղաքական խորհրդատու Գերմանիայի խորհրդարանում: 1989-1992 թվականներին դոկտոր Բոդենը եղել է Գերմանիան ներկայացնող Գլխավոր փոխբանակցողը «Եվրոպայում սովորական սպառազինությունների կրճատման» (ՍՍԿ) շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում: 1995 թվականին նա դարձել է Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար, իսկ 1999-2002 թվականներին վերադարձել կովկասյան տարածաշրջան՝ որպես Վրաստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար: Ներկայումս դոկտոր Բոդենը հեռացել է դիվանագիտական ծառայությունից, սակայն շարունակում է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ պայմանագրային հիմունքներով: Բացի այդ դոկտոր Բոդենը հանդես է գալիս որպես միջազգային հարաբերությունների հրավիրյալ պրոֆեսոր Պոտսդամի համալսարանում: Նա ունի գիտությունների դոկտորի կոչում «Սլավոնական բանասիրություն» մասնագիտությամբ Համբուրգի համալսարանից, իսկ 2006 թվականին նա Թբիլիսիի քաղաքագիտության դպրոցից ստացել է պատվո դոկտորի կոչում:

Կենեթ  Ս. Յալովից
ԱՄՆ դեսպան (պաշտոնաթող), Միջազգային փոխըմբռնման Դիկի Կենտրոն, Դարթմութ Քոլեջ 

2003 թվականի հուլիսի 1-ին դեսպան Յալովիցը նշանակվել է Դարթմութի քոլեջի Ջոն Սլոան Դիքիի անվան Միջազգային փոխըմբռնման կենտրոնի ղեկավար: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և ստացել է Ռուսական ինստիտուտի վկայական, հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում և փիլիսոփայության դոկտորի կոչում Կոլումբիայի համալսարանից: 2001 թվականի սեպտեմբերի 30-ին նա թողել է ԱՄՆ պետդեպարտամենտում իր աշխատանքը և անցել թոշակի ավելի քան 36 տարի որպես կադրային դիվանագետ և ավագ դիվանագիտական ծառայության անդամ լինելուց հետո: Նա երկու անգամ նշանակվել է ԱՄՆ դեսպան՝ 1994-1997թթ. Բելառուսի Հանրապետությունում և 1998-2001թթ. Վրաստանում: 2000 թվականին նա արժանացել է դեսպան Ռոբերտ Ֆրեյզերի անվան խաղաղարարության և հակամարտության կանխարգելման համար տրվող պարգևին չեչենական պատերազմի տարածումը դեպի Վրաստան կանխելու ուղղությամբ իր տարած աշխատանքի համար: Նրա դիվանագիտական այլ նշանակումներից են՝ Մոսկվան (երկու երկարատև ծառայողական գործուղում), Հաագան և ԱՄՆ առաքելությունը ՆԱՏՕ-ի նստավայր Բրյուսելում: Նրա ներպետական նշանակումներից են՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հարաբերություններով զբաղվող բաժնի տարածաշրջանային տնօրենի, Խորհրդային Միության հարցերով զբաղվող բաժնի տնտեսական տնօրենի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի ծրագրի անդամի պաշտոնները: Դեսպան Յալովիցը նախկինում քաղաքագիտություն է դասավանդել Զինված ուժերի արդյունաբերական քոլեջում: Նա նաև զբաղեցրել է Նախկին Խորհրդային Միության տարածաշրջանային ուսումնասիրությունների բաժնի նախագահի (1993-1994թթ.) և Ավագ սեմինարների բաժնի դեկանի (1997-1998թթ.) պաշտոններն Արտասահմանյան ծառայության ինստիտուտում, որը հանդիսանում է ամերիկյան դիվանագետների և արտասահմանյան ծառայության համար այլ մասնագետների պատրաստման ԱՄՆ կառավարության ուսումնական հաստատությունը: Նա որպես հրավիրյալ դասախոս կառավարում է դասավանդել Ջորջթաունի համալսարանում, եղել է Վուդրոու Ուիլսոնի անվան հիմնադրամի այցելու անդամ, հանդես է եկել որպես Ամերիկյան համալսարանին կից խորհրդատու դիվանագետ և Դարթմութ-Հիչքոք բժշկական կենտրոնի Ինստիտուցիոնալ ուսումնասիրությունների խորհրդի անդամ:

Աննա Օհանյան
Սթոնհիլ քոլեջ


Րաֆֆի Դուդակլյան 
«Առաքելություն Արևելք» Հայաստանյան մասնաճյուղ

Րաֆֆի Դուդակլյանը հանդիսանում է Հայաստանում 1992 թվականից ի վեր գործող «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական օգնության և զարգացման կազմակերպության տարածքային տնօրենը: Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ հասարակական կազմակերպությունների կարողությունների ձևավորման, միջոցների հավաքագրման, ջատագովման, հանրային քաղաքականության, ծրագրերի կառավարման, կազմակերպությունների զարգացման և հանրային կապերի ոլորտներում: Հայաստան տեղափոխվելուց առաջ Րաֆֆի Դուդակլյանը եղել է Կանադայում Հայ Օգնության Միության ցերեկային դպրոցի տնօրեն, որտեղ նրա ղեկավարությամբ դպրոցն անցել է միջնակարգից ավագ դպրոցի մակարդակի: Նա եղել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան խորհրդի անդամ, ինչպես նաև «Ասպարեզ» (Լոս Անջելես) և «Ազդակ» (Բեյրութ, Լիբանան) օրաթերթերի խմբագրական խորհուրդների անդամ: Նա քաղաքագիտություն է սովորել Բեյրութի համալսարանում (Լիբանան), իսկ հետագա ուսումը շարունակել է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում՝ «Արևելագիտություն և հայագիտություն» մասնագիտությամբ:

Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: