CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Գործադիր տնօրեն

Հեղինե Մանասյան

Հեղինե Մանասյանն ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան և դասավանդման, հանրային հետազոտությունների ու քաղաքականության վերլուծության մեծ փորձ: Նրա փորձագիտական հիմնական ոլորտներն են` տնտեսական աճը և զարգացումը, անցումային տնտեսությունը, աշխատանքի շուկան, աղքատությունը և կրթությունը, սեփականաշնորհումը, ստվերային տնտեսությունը, կոռուպցիան և այլն: Դոկտոր Մանասյանը հարյուրից ավել հրատարակությունների և հոդվածների հեղինակ է: Մինչև ՀՌԿԿ հայաստանյան մասնաճյուղում իր աշխատանքն սկսելը դոկտոր Մանասյանը գործուն մասնակցություն է ունեցել միջազգային կազմակերպությունների (UNDP, WB, TACIS) ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող այն ծրագրերին, որոնց նպատակը Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների և կրթության բարձր որակի ապահովումն է: Դոկտոր Մանասյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման պետական ակադեմիայում (Մոսկվա), Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Բուդապեշտ) և Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք): 

էլ. փոստ` heghine@crrccenters.org



Հետազոտությունների գծով տնօրեն

Սոնա Բալասանյան

Սոնա Բալասանյանը ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին միացել է 2016թ. օգոստոսին: Սոցիոլոգիայի մագիստրոսի (2009թ.) և սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի (2012թ.) աստիճանները ստացել է Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ): Կրթության (հետազոտության նախագծում և մեթոդաբանություն) գծով մագիստրոսի երկրորդ աստիճանն ստացել է 2015թ.՝ Օքսֆորդի (Անգլիա) համալսարանից: Անգլիայում անցել է պրակտիկա Օքսֆորդի ուսուցանման ինստիտուտում: 2010 թ.-ից աշխատել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ դասավանդելով մի շարք առարկաներ (այդ թվում՝ մեդիա տեքստերի վերլուծություն, գնահատող հետազոտությունների մեթոդաբանություն և խառը մեթոդներով հետազոտություն): Նա ընդգրկված է եղել ազգային և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի, ՄԱԶԾ-ի, ՀՌԿԿ-Հայաստանի, Բաց հասարակության հիմնադրամի, Գիտության պետական կոմիտեի և Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) ծրագրերում: Սոնան եղել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կրթաթոշակառու, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ուսանող, Լույս հիմնադրամի շրջանավարտ է: Նա հեղինակել է երեք գիրք (հայերենով), հոդվածներ, ակնարկներ և վերլուծական զեկույցներ:

էլ. փոստ` rd@crrc.am
 

Զարգացման և ֆոնդհայթայթման պատասխանատու 


Տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար

Նաիրա Վարդանյան

Նաիրա Վարդանյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանին 2015թ.-ի հոկտեմբերին: Մինչ այդ նա աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, աշխատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս, համագործակցել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ որպես հետազոտող, դասընթացավար և  վերլուծաբան:  

2005թ.-ին Նաիրան ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան, այնուհետև ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի ասպիրանտուրան: Նաիրան ունի հետազոտության ավելի քան 10 տարվա փորձ և մի շարք հրապարակումներ՝ առավելապես քաղաքական կողմնորոշման և սոցիալական կապիտալի ուսումնասիրությունների վերաբերյալ: 

 էլ. փոստ` pmdi@crrc.am

Հետազոտող և դրամաշնորհային ծրագրի ղեկավար 


Հետազոտող 

Տիգրան Մաթոսյան

Տիգրան Մաթոսյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանին 2015թ. օգոստոսին՝ որպես հետազոտող: Նա պատմական գիտությունների թեկնածուի աստիճանն ստացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից 2004թ.-ին, իսկ հասարակագիտության մագիստրոսի աստիճանը՝ Թբիլիսիի պետական համալսարանից՝ 2007թ.-ին: 

Տիգրանի հետազոտական հետաքրքրություններից առաջնային են հետխորհրդային Հայաստանում սոցիալական արժեքների փոփոխության, ինչպես նաև՝ սոցիալական պատմության խնդիրները: 2012-2014թթ. ընթացքում Տիգրանի ղեկավարած հետազոտական նախագծերից մեկն ուսումնասիրել է երկարաժամկետ կողմնորոշման արժեքների (ինքնատիրապետում, կամքի ուժ, համառություն) դերը Հայաստանի կրթական համակարգում (http://www.ascn.ch/): 2015թ. օգոստոսից Տիգրանը Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է «Հայոց պատմություն» առարկան:

Էլ. փոստ` researcher@crrc.am 



Հետազոտական ծրագրերի օգնական և միջոցառումների ղեկավար

Տաթևիկ Ազիզյան

Տաթևիկ Ազիզյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանի թիմին 2017 թվականի օգոստոսին որպես հետազոտական ծրագրերի օգնական և միջոցառումների ղեկավար: Տաթևիկը ստացել է երկու մագիստրոսական աստիճան. Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և Միջազգային Հարաբերությունների բաժնից, մյուսը՝ Եվրոպական քոլեջի Եվրոպական միջդիսցիպլինար գիտություններ ուղղվածությամբ: Ավելի վաղ նա ուսանել է Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնի բակալավրիատում: Տաթևիկը Երիտասարդ Կոնֆլիկտաբանների կենտրոնի համահիմնադիրն է: Նա անցկացրել է թրեյնինգներ կոնֆլիկտների կարգավորման, միջնորդության և բանակցային հմտությունների թեմաներով: Տաթևիկի հետազոտական հետաքրքրությունները ներառում են քաղաքական և տնտեսական ինստիտուտների կառուցումը անցումային երկրներում և ժողովրդավարացմանը վերաբերող թեմաներ, Եվրոպական Միության քաղաքականությունը, անվտանգության և կոնֆլիկտներին վերաբերող հարցերը և տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում: Տաթևիկը փորձաշրջան է անցել Երևանում գործող Կովկասի ինստիտուտում և Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում: Նա նաև աշխատել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում և Հայ կամավորների միությունում որպես ծրագրերի համակարգող: 

Էլ. փոստ` rassociate@crrc.am

 

Ծրագրերի օգնական

Մարիամ Առաքելյան

Մարիամ Առաքելյանը ՀՌԿԿ-Հայաստանին միացել է 2015թ.՝ որպես կրտսեր դրամաշնորհառու, ապա՝ 2016թ.-ին՝ շարունակել է համագործակցությունը որպես Ծրագրերի օգնական: Քաղաքագիտության բակալավրի և մագիստրոսի («Տարածաշրջանային քաղաքականություն» մասնագիտացմամբ) աստիճաններ է ստացել Երևանի պետական համալսարանի կողմից: Մագիստրատուրայի 3րդ կիսամյակն անցկացրել է Չեխիայի Մասարիկի համալսարանում: Նա փորձուսում (պրակտիկա) է անցել ՀՀ կառավարության՝ ԱԺ հետ կապերի վարչությունում: Նրա հետազոտական հետաքրքությունները ներառում են Հարավային Կովկասի քաղաքական գործընթացները, մասնավորապես՝ հակամարտությունների կագավորումն ու էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

էլ. փոստ` m.arakelyan@crrc.am


Գրասենյակի կառավարիչ  և մարդկային ռեսուրսների գծով պատասխանատու

Արմիդա Ալվանդյան


Արմիդա Ալվանդյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի անգլերեն լեզու և քաղաքագիտություն ֆակուլտետը: Մինչև ՀՌԿԿ-Հայաստանին միանալը նա աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի բաժնում, Եվրամիության «Աջակցություն Հայաստանի զբաղվածության քաղաքականությանը» ՏԱՍԻՍ ծրագրում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաքին կապերի բաժնում և «ՎեվԳիմ» մասնավոր քոլեջում:
էլ. փոստ` armida@crrc.am
 


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Տվյալների հետազոտության ծրագրի ղեկավար

Թինաթին Զուրաբիշվիլի

Դոկտոր Թինաթին Զուրաբիշվիլին ՀՌԿԿ-ի Կովկասյան Բարոմետր ծրագրի ղեկավարն է: 1999 թ-ից նա ուսուցանել է բակալավրի և մագիստրատուրայի դասընթացներ սոցիոլոգիայից` մասնագիտանալով հետազոտական մեթոդների վրա, Թելավիի պետական համալսարանում և Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական գիտությունների կենտրոնում, որտեղ նա եղել է Քաղաքացիական կրթություն ծրագրի (ՔԿԾ) տեղական ֆակուլտետի անդամ (2001-2003) և «Վերադարձած գիտնականների համար» ակադեմիական կրթաթոշակների ծրագրի մասնակից (2005-2006): 2004թ.-ից 2007թ.-ն ընկած ժամանակահատվածում` գարնանային կիսամյակների ընթացքում, նա եղել է Բաց Հասարակության ինստիտուտի «Դասախոսների զարգացման ծրագրի» դրամաշնորհառու Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, Սոցիոլոգիայի բաժնում: Նրա ակադեմիական հրատարակումները սևեռված են սոցիալական հետազոտությունների մեթոդներին, անցումային շրջանի սոցիոլոգիային և լրատվամիջոցների սոցիոլոգիային:

Նախքան Վրաստանում դասավանդելը, 1999 և 2001 թվականների ընթացքում Դոկտոր Զուրաբիշվիլին կրտսեր հետազոտող է եղել Յելի Համալսարանի` «Աղքատությունը, էթնիկական ու սեռային խտրականությունը Արևելյան Եվրոպայում անցումային շրջանում» ծրագրում:

Դոկտոր Զուրաբիշվիլին հինգ տարի աշխատել է Ռուսաստանի հասարակական կարծիքների և շուկայական հետազոտությունների կենտրոնում (այժմյան Լևադա կենտրոնն է): Դոկտոր Զուրաբաշվիլին իր դոկտորական թեզը` լրագրության սոցիոլոգիան թեմայով , պաշտպանել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, 1999 թվականին:


էլ. փոստ` tina@crrccenters.org


Հաղորդակցության և զարգացման տեսուչ

Նինո Ստավրիդի


Մինչ ԵՀՀ/ՀՌԿԿ ցանցում Հաղորդակցության և զարգացման տարածաշրջանային տեսուչի աշխատանքը ստանձնելը Նինոն աշխատել է որպես Տարածաշրջանային գործադիր քարտուղար ԵՀՀ/ՀՌԿԿ ցանցում և ԵՀՀ նախագահի գլխավոր օգնական: Մինչ 2008թ.-ին ԵՀՀ-ին միանալը Նինոն աշխատել է որպես Վրաստանի առևտրային միությունների դաշնության Միջազգային կապերի բաժնի ղեկավար և որպես Թբիլիսիում Հունաստանի դեսպանության տնտեսական գծով կցորդի օգնական: Նինոն Հանրային կապերի մագիստրոսի աստիճան է ստացել Վրաստանի տեխնիկական համալսարանի և հունարեն լեզվի և գրականության բակալավրի աստիճան՝ Թբիլիսիի պետական համալսարանի կողմից: Նրա մագիստրոսական թեզը վերաբերվում է լրատվամիջոցների դերին հասարակական կարծիքի ձևավորման վրա: Նինոն հետբուհական ուսումնառություն է անցել Հունաստանում և Կիպրոսում:

էլ. փոստ` n.stavridi@epfound.org



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: