CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Թափուր աշխատատեղեր

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը աշխատանքի է հրավիրում ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐՆԵՐԻ Հայաստանի բոլոր մարզերից:

Աշխատանքի նկարագրություն
Հարցազրուցավարները տարբեր թեմաներով հարցումներ են իրականացնում Հայաստանի ողջ տարածքում՝ հիմնականում տնային տնտեսություններ այցելելու միջոցով: Հետազոտության դաշտային աշխատանքները սովորաբար տևում են 5-15 օր:

Պահանջվող որակավորումներ
• Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հումանիտար գիտությունների ոլորտում (ուսանողները նույնպես կարող են դիմել)
• Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունն առավելություն է)
• Հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է)
• Պլանշետային համակարգիչների հետ աշխատելու կարողություն


Անհրաժեշտ հմտություններ
• Հաղորդակցության գերազանց հմտություններ
• Թիմային աշխատանքի հմտություններ
• Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն
• Հայաստանի տարածքում ճամփորդելու պատրաստակամություն
• Պատասխանատվություն, ուշադրություն, ճշտապահություն և լսելու ունակություն:


Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականն (CV) ուղարկել hr@crrc.am էլ. հասցեով` նամակի վերնագրում նշելով «Հարցազրուցավար» բառը և աշխատանքի համար նախընտրելի մարզը: Դիմելու վերջնաժամկետն է՝ 2017թ. օգոստոսի 20-ը: Ակնկալում ենք մեծաթիվ դիմումներ մարզերից: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած դիմորդները:



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: