CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Ավագ դրամաշնորհների ծրագիր

(ներկայումս դիմումներ չեն ընդունվում)

2012/2013թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները* 


Աննա Մալխասյան

Թաքնված արժեք. Սոցիալական կապիտալի չափումը առցանց հասարակական ցանցերում 

Աննա Մալխասյանի հետազոտությունը կուսումնասիրի առցանց սոցիալական ցանցերի և սոցիալական կապիտալի ձևավորման գործընթացների միջև հարաբերությունները: Օգտագործելով Ֆեյսբուքյան օգտատերերի ցանցային հետազոտությունը և մի շարք որակական հարցազրույցներ՝ Աննան կուսումնասիրի, թե ինչ դեր ունի Ֆեյսբուքը սոցիալական կապիտալի կուտակման մեջ և թե ինչպես են Ֆեյսբուքյան օգտատերերը ներգրավում ավելի շատ մարդկանց իրենց գործողություններում և խթանում իրենց նախաձեռնությունները: Նրա հիպոթեզն այն մասին է, որ գոյություն ունի դրական կապ սոցիալական ցանցերի օգտագործման որոշակի ձևերի և սոցիալական կապիտալի ՙներփակ և կամրջող¦ տեսակների ձևավորման միջև: Ակնկալվող արդյունքները կզինեն կառավարությանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, սոցիալ-քաղաքական տեխնոլոգներին և հասարակության հետ կապերի մասնագետներին համապատասխան գործիքներով և առաջարկներով՝ առցանց սոցիալական ցանցերը օգտագործել սոցիալական կապիտալի ձևավորման գործընթացները բարելավելու նպատակով:


Արտյոմ Մկրտչյան

Արտյոմ Մկրտչյանը իր հետազոտությունում կուսումնասիրի Ղարաբաղյան հակամարտությունը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի նախագաների այն վկայակոչելու հաճախականությունը,և այդ վկայակոչումների համատեքստը: Նա նաև կուսումնասիրի հռետորությունը հակամարտության հիշատակման ժամանակ օգտագործված ճարտասանությունը:Նրա հիպոթեզն այն մասին է, որ այս ճարտասանությունը՝ իր օգտագործման հաճախականությամբ,  արտացոլում է պետության գոհունակությունը կամ դժգոհությունը ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ, և  թե արդյոք դա հարձակողական, թե պաշտպանողական բնույթ է կրում: Վերլուծելով նախագաների ելույթների բովանդակությունը՝ Արտյոմը կգնահատի լեզուն, համոզմունքները և մոտիվացիայի տեխնիկան և կփորձի պարզել սույն ճարտասանության հիմքում ընկած նպատակը:


Արուսյակ Ալեքսանյան

Ժողովրդավարության չափման մոդել. Հայաստանում ժողովրդավարության վրա ազդող գործոնների ուսումնասիրություն

Արուսյակ Ալեքսանյանը հետազոտում է այն գործոնները, որոնք ազդում են Հայաստանում ժողովրդավարության վրա: Մասնավորապես, նա կուսումնասիրի, թե որ քաղաքական, սոցիալական, տնտեսական և կրթական զարգացումներն են նախապայման հանդիսանում ժողովրդավարության համար կամ թե արդյոք ժողովրդավարությունն է նախապայման հանդիսանում այս գործոնների համար:
Նրա հիպոթեզն այն մասին է, որ յուրաքանչյուր երկրի ժողովրդավարությունը ձևավորվում է հատուկ ազգային, մշակութային և ավանդույթային պայմաններում, որոնք բացառիկ են տվյալ երկրի համար: Մեթոդաբանությունը կներառի որակական (կորելյացիոն և ռեգրեսիոն վերլուծություն) և քանակական (համեմատական վերլուծություն և տրամաբանական մեթոդ) մարտավարություններ: Նա ակնկալում է, որ արդյունքները կհանգեցնեն օգտակար առաջարկությունների՝ բարելավելու ժողովրդավարության վիճակը Հայաստանում, և որ այս նախագիծը կարող է օգտագործվել այլ Եվրոպական երկրներում ժողովրդավարությունը վերլուծելու համար:


Կարինե Մարկոսյան

Հայ մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ ՁԻԱՀ վտանգի վարքագծի հետազոտում. չպաշտպանված սեքսի մշտական մերժում 

Կարինե Մարկոսյանի հետազոտությունը կենտրոնացած կլինի Հայաստանում մարմնավաճառուհիների վրա, պարզելու երկրում ապագա ՄԻԱՎ համաճարակի հնարավոր ռիսկերը: Չնայած Հայաստանում ՄԻԱՎ-ը համեմատաբար ցածր մակարդակի վրա է (0, 1%), այդուհանդերձ մարմնավաճառները այս համաճարակի համար բարձր ռիսկային խումբ են համարվում: Մասնավորապես, նա կգնահատի, թե որքան հաճախակի և հետևողական են հայ մարմնավաճառուհիները հրաժարվում իրենց տղամարդ հաճախորդների հետ չպաշտպանված սեռական հարաբերություններ ունենալուց, ինչպես նաև ժողովրդագրական, հոգեբանական և վարքագծային դրդապատճառները, որոնք ընկած են չպաշտպանված սեռական հարաբերություններում ներգրավված լինելուց հրաժարվելու հիմքում: Նա կօգտագործի 2010 թ-ին կատարված ուսումնասիրության տվյալները, որի շրջանակներում հարցազրույց անցկացվեց 18 տարեկանից բարձր 120 մարմնավաճառների շրջանում: Կարինեն նախատեսում է հրապարակել իր վերջնական զեկույցը գրախոսվող ամսագրում, ինչպես նաև տարածել այն Հայաստանում  համապատասխան խմբակցությունների շրջանում:


Լուսինե Սաղումյան

Կորստի վախը. նույնասեռականության խարանումը Հայաստանում ԼԳԲՏ-ին առնչվող պիտակավորման պատճառները 

Լուսինե Սաղումյանը կօգտագործի իր հետազոտությունը հասկանալու միասեռամոլների պիտակավորման պատճառները Հայաստանում՝ ստուգելով դրա հիմնավորման գաղափարախոսությունը: Որպես մեթոդաբանություն օգտագործելով փաստաթղթային վերլուծությունը և թիրախային խմբերը՝ նա կստուգի իր հիպոթեզը այն մասին, որ հայ երիտասարդների շրջանում այսպիսի պիտակավորման գլխավոր պատճառը ազգային, մշակութային և կրոնական հատկանիշներն են: Նա հույս ունի, որ իր հետազոտության արդյունքները կտարածվեն այս բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք կարող են լսելի դառնալ հայ հասարակության համար և պայքարել նմանատիպ բացասական տրամադրվածությունների դեմ:


Մարիամ Մաթևոսյան

Վստահությունը, հաստատությունները և տնտեսական աճը Հարավային Կովկասում 

Մարիամ Մաթևոսյանը հետազոտում է Հարավային Կովկասում վստահության և տնտեսական աճի միջև կապը: Նրա հետազոտությունը ուսումնասիրում է, թե ինչպես են հիմնային  ժողովրդավարական հաստատություններում վստահությունը և տնտեսական աճը կապված միմյանց հետ և արդյոք միջանձնային վստահության մակարդակը և հիմնային ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը  փոխկապակցված են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Իր մեթոդաբանության մեջ նա կիրականացնի երկրորդային գրականության լայնածավալ վերլուծություն և կօգտագործի ՀՌԿԿ-ի Կովկասյան բարոմետր ծրագիրը: Նրա հիպոթեզն այն մասին է, որ տնտեսական աճը Հայաստանում և Վրաստանում դրականորեն է առնչվում հիմնային ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հանրության վստահության հետ:


Տաթևիկ Զոհրաբյան

Հարավային Կովկասում կանանց աշխատուժի մասնակցության որոշիչ գործոնները

Տաթևիկ Զոհրաբյանը իր հետազոտության մեջ կուսումնասիրի երկու հիմնական թեմաներ. իգական սեռի աշխատուժի մասնակցության սոցիալ-տնտեսական որոշիչները Հարավային Կովկասում մասնակցությունը և այն գործոնները, որոնք ազդում են իգական սեռի այն ընկալման վրա, որ սակավ աշխատատեղերի պայմաններում տղամարդիկ ավելի շատ աշխատանքի իրավունք ունեն: Նրա հիպոթեզն այն մասին է, որ այնպիսի փոփոխականները ինչպիսիք են տարիքը, կրթության մակարդակը, ամուսնական կարգավիճակը, աշխարհագրական դիրքը, տնային տնտեսության չափը և եկամուտները ազդեցություն ունեն վերոնշյալ երկու թեմաների վրա: Իր հետազոտութան մեջ նա կօգտագործի լոգիթ և դասակարգված լոգիթ մոդելներ և ակնկալում է, որ ստացված արդյունքները կօգտագործվեն շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների կողմից, որոնք ձգտում են խթանել հավասար հնարավորություններ և արդյունավետ օգտագործել առկա աշխատանքային ռեսուրսները:


Վանուհի Մնացականյան և Ռուզաննա Գաբրիելյան

Սոցիալական քաղաքականության փոփոխություններ. Օպտիմալ նվազագույ աշխատավարձի սահմանաումը Հայաստանում

Վանուհի Մնացականյանը և Ռուզաննա Գաբրիելյանը ուսումնասիրում են Հայաստանում նվազագույն աշխատավարձի օպտիմալ մակարդակի սահմանման համակարգը: Ավելի մանրամասն նրանց հետազոտությունն այն մասին է, թե արդյոք համակարգը պետք է փոխվի և եթե այո, ապա ինչու և ինչպես պետք է դա կատարվի: Նվազագույն աշխատավարձը շատ կարևոր է աղքատության դեմ պայքարի առումով, բացի այդ այն նաև աջակցում է աշխատաշուկային: Նրանց մեթոդաբանությունը կընդգրկի որակական և քանակական էկոնոմետրիկ վերլուծություններ, ինչպես նաև տվյալների հավաքագրում: Նրանք ակնկալում են, որ արդյունքները ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ֆինանսների նախարարության և այլ կազմակերպությունների համար կծառայեն որպես վերլուծական աղբյուր:


2010/2011թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները


Աննա Մինասյան

Աննա Մինասյանը իրականացնում է «Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամի (ՀՄՀ) օգնությունը և կոռուպցիայի վերահսկողությունը Հայաստանում» հետազոտական ծրագիրը: Հետազոտության նպատակն է պարզել` արդյոք կառավարման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներին ՀՄՀ-ի կողմից տրվող ֆինանսավորումը բավարար է Հայաստանի համար` բարելավելու կոռուպցիայի նկատմամաբ վերահսկողությունը: Հետազոտության համար որպես տվյալների բազա կծառայեն ա) Համաշխարհային բանկի համաշխարհային կառավարման ցուցանիշները, որ հաշվարկվում են երկրներում փորձագետների հետ հարցախույզ և քվեարկություն իրականացնելով, և բ) ՀՌԿԿ Կոռուպցիայի մասին հանրային կարծիքի հետազոտությունը, որն անցկացվում է տնային տնտեսություններում և հիմնվում է կոռուպցիայի մասին նրանց ընկալումների վրա: Ըստ հետազոտության հիպոթեզի` ՀՄՀ աջակցության ստացման շարժառիթները դրական ազդեցություն ունեն Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշների բարելավման վրա: Հետազոտությունը կհիմնվի համեմատություն համեմատության մեջ (difference-in-difference) համամետական վերլուծության և ռեգրեսիոն վերլուծության մեթոդաբանությունների վրա: Կտրվի երկու վերլուծությունների արդյունքների համեմատություն:


Մերի Երանոսյան
Մերի Երանոսյանի հետազոտության թեման է «Կրոնական հանդուրժողականությունը և Հայկական Առաքելական Եկեղեցու գերիշխանությունը Հայաստանում: Շատին գյուղի օրինակը»: Այն կուսումնասիրի, թե ինչու Սովետական Միության փլուզումից հետո Շատին գյուղում նկատվեց կրոնական հանդուրժողականության այդքան բարձր մակարդակ, մինչդեռ երկրի մնացած հատվածը բախվեց համատարած կրոնական խտրականության հետ: Պատասխանը ենթադրում է, որ սոցիալական կապերի կորստի վախը և տարեց ազգաբնակչության մեջ օտարանալը, ինչպես նաև տարեցների նկատմամբ երիտասարդների ունեցած հարգանքը ապահովել են Շատինում կրոնական հանդուրժողականություն:


Նելլի Գասպարյան
Նելլի Գասպարյանը նախաձեռնել է «Աղքատության և աճի դինամիկան Հայաստանում» թեմայով հետազոտություն: Այն ուղղված է Հայաստանում աղքատության դինամիկայի և դրա պատճառների բացահայտմանը: Այս հետազոտությունը կուսումնասիրի աղքատությունը տարբեր ժամանակներում և տարբեր շրջաններում: Ավելին, կգնահատվի աղքատության հիմնական պատճառները և կառավարության` աղքատության դեմ պայքարի սոցիալական ծրագիրը: Հետազոտության հիպոթեզն այն է, որ Հայաստանի տարբեր խմբեր և ռեգիոններ անհամամասնորեն են ենթարկվում կառավարության և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող տնտեսական աճի և սոցիալական ծրագրերի ազդեցությանը:


Վիլեն Խաչատրյան
Վիլեն Խաչատրյանի հետազոտության թեման է «Հետճգնաժամային զարգացումները Հայաստանում», որը կուսումնասիրի Հայաստանի տնտեսական զարգացումները մինչ ճգնաժամը: Հետազոտությունը կփորձի պատասխանել հետևյալ հարցերին. ա) որոնք են այն հիմնական պատճառները և գործոնները, որոնք բերել են Հայաստանի տնտեսության անկմանը, բ) կարող է արդյոք տնտեսության ավելի լայն տարածաշրջանային ինտեգրումը նպաստել այդ անկմանը, գ) կարող են արդյոք հետճգնաժամային զարգացումները Հայաստանում բերել պետական պարտքի ճգնաժամի: Հարցերի ենթադրյալ պատասխաններն են. ա) թերի ճյուղային դիվերսիֆիկացիան և արտաքին միջավայրից մեծ կախվածությունը հանգեցրել են ճգնաժամի, բ) ճգնաժամը չէր լինի այդքան խորը, եթե լիներ ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրում, գ) հետճգնաժամային զարգացումները չեն բերի պետական պարտքի ճգնաժամի:


Թամարա Ծատուրյան
Թամարա Ծատուրյանի հետազոտական թեման է «Անհատականությունը և հանգստի ընտրությունը Հայաստանում»: Հետազոտությունն ուղղված է մարդկանց շարժառիթներին` ընտրելու հանգստյան որոշակի ձևեր, որոնք ավելի տարածված են, քան մյուսները: Կկատարվի վերլուծություն` պարզելու համար ինքնուրույն կազմակերպվող հանգստի և անհատականության միջև կապը: Մասնավորապես, հետազոտությունը նպատակ ունի պարզելու, թե ինչպիսին են մարդիկ, ովքեր ներգրավվում են ինքնուրույն կազմակերպվող հանգստի ձևերում, ինչպես են նրանք ներգրավվում այդ գործընթացներում և որոնք են նրանց կողմից ստացվող օգուտները: Ենթադրվող պատասխանն այն է, որ հանգստի ինքնակազմակերպման գործընթացները Հայաստանում կարգավորվում են ավելի շատ անհատական բնութագրիչներով, քան մշակութային և սոցիալական միտումներով: Այս ուսումնասիրությունը կտա կարևոր պատկերացումներ հասարակության առողջության, բարեկեցության, կյանքի հանդեպ ունեցած երջանկության և բավարարվածության մակարդակի մասին և այդպիսով կարող է ծառայել որպես ուղեցույց` կառուցելու մշակույթի, երիտասարդության և առողջապահության զարգացման ավելի լավ քաղաքականություններ:




2009/2010թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները



Մարինե Պետրոսյան
Հայաստանի գյուղատնտեսական շուկայում տեղական արտադրանքի սպառման ռիսկը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում


Յուլիա Անտոնյան
Հայկական մտավորականությունն այսօր և վաղը. Ինքնությունը, կացութաձևը, սոցիալ-կրթական գործընթացին մասնակցության ձևերը և տեսակները


Շուշան Քուրքչիյան
՚Հայաստանի ՀԿ-ների դերը սոցիալական կապիտալի զարգացման գործում


Անահիտ Պետրոսյան
Գյուղատնտեսության մեջ արդի փորձի և մեթոդների ներդրումը. շարժիչ ուժերը, խնդիրներին ու սահմանափակունմերը




2008/2009թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները

Աննա Հարությունյան
ՀՀ ավագ դպրոցի աշակերտների կողմնորոշումը դեպի բարձրագույն կրթություն. դրդապատճառների և արժեքների ուսումնասիրություն Երևանի օրինակով


Արտակ Քյուրումյան
Ներքին պետական պարտքը որպես միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման ապահովում


Լիանա Մխիթարյան
Դեպի արդյունավետ հանրային ծառայությունների մատուցման ոլորտ. խմելու ջրի ծառայության օրինակ


Նարինե Մելիքյան
Կորպորատիվ մշակույթը որպես տնտեսական ժողովրդավարության հիմք


Սամվել Մանուկյան
Հարավ կովկասյան հասարակություններում էթնո-մշակութային գործընթացների համեմատական մաթմոդելներ


Վահրամ Ղարախանյան
1991-2008թթ.ԱՄՆ-ից հայրենադարձների թիվն ու ինտեգրումը հայրենիքում


Տիգրան Մաթոսյան
"Մահաբեր" ամրագոտիներ, կանացի վարորդներ և մգեցված ապակիներ. ամրագոտիների կիրառման պատնեշները Հայաստանում


Քրիստինե Հովհաննիսյան
Միջազգային դոնորների աջակցության դերը քաղաքացիական իրազեկման տարածմանը հետխորհրդային Հայաստանում



2007թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները


Անահիտ Մկրտչյան
Միասին ստեղծենք ժողովրդավարական Հայաստան. սփյուռքահայերի ադապտացիան հայ հասարակության մեջ


Աննա Սարգսյան
Հաշմանդամ երեխաների կրթական հիմնախնդիրները. Երևանի և մեկ մարզի համեմատական վերլուծություն


Արմինե Ասրյան
Դպրոցների վերակառուցումը Հայաստանում. սոցիալական կապիտալի կարևորությունը


Հասմիկ Հովհաննսյան
Երկքաղաքացիության ազդեցությունը Հայաստանում աղքատության կրճատման վրա | Կարծիքներ


Հայկ Զայիմցյան
Ավանդների ապահովագրությունը անցումային երկրներում. ձև, էություն և իրականացում


Լիանա Հակոբյան
Ֆիզիկական ակտիվության տարածվածությունը և դրա խոչրնդոտները Երևանի չափահաս բնակչության շրջանում


Մարիամ Մարտիրոսյան
Տղամարդկային օրինակելի կերպարի պակասը Հայաստանի դպրոցներում և դրա ազդեցությունը առնականության մասին պատանիների պատկերացումների վրա


Գոհար Ղանթարջյան
Արտահանել, թե ոչ. հայկական ընկերությունների հաջողության ընտրությունը


Սաթենիկ Մկրտչյան
Դպրոցների կառավարման խորհուրդները Հայաստանում. ծնողների մասնակցության հիմնախնդիրները | Ներկայացում | Առաջարկություններ


Տիգրան Հարությունյան
Ատենակալների մասնակցությամբ դատավարության իրավունքը. աջակցություն Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործընթացին


Տիգրան Թովմասյան
Քաղաքացիական կրթության ազդեցությունը դպրոցների, աշակերտների և համայնքների վրա



2006թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները


Արմեն Ասատրյան
Միգրացիան Հարավային Կովկասում | Հաշվետվություն | Առաջարկություններ


Արտակ Դաբաղյան
Տնտեսությունը, առևտուրը և էթնիկությունը սահմանամերձ գոտում. ազգագրական հետազոտություն Հայաստանի Տավուշի մարզում | Կարծիք | Հոդվածներ


Անահիտ Գուլյան
Հայաստանի Հանրապետությունում Պարտադիր Բժշկական Ապահովագրության ներդրման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները | Բրոշյուր


Արմինե Մխիթարյան
Տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային ինդիկատորները


Էդիկ Կյուրեղյան
ՀՀ գյուղական բնակչության զարգացման հիմնական ուղղությունները | Առաջարկություններ | Տվյալների շտեմարան


Գյուլնարա Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի գենդերային փորձաքննություն



2005թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները


Անահիտ Մկրտչյան
Կանանց վերապատրաստման և զբաղվածության խնդիրները Հայաստանում | Առաջարկություններ


Գոհար Շահնազարյան
Ժամանակակից Հայաստանի սոցիալական կառուցվածքի գենդերային բաղադրիչը (ամբողջական աշխատություն) | Առաջարկություններ


Մանուկ Հերգնյան
Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող օտարերկրյա ուղղակի ներդրումներում | Ներկայացում


Դիանա Տեր-Ստեփանյան
Քաղաքացիական կրթությունը Հայաստանի դպրոցների բարձր դասարաններում

SPSS տվյալների շտեմարաններ | Հարցաթերթ | Առաջարկություններ


Գոհար Ջրբաշյան
Երեխաների աղքատությունը Հայաստանում


Արմեն Քթոյան
Բնակչության կենսամակարդակի բազմագործոնային ընդհանրական համաթիվը որպես դրա բարձրացման քաղաքականության գործիք | Հոդվածներ


Սերգեյ Հարությունյան
Ընտրությունների ինստիտուտի արդյունավետությունը Հայաստանում | Հոդվածներ

SPSS տվյալների շտեմարաններ | Ներկայացումներ


Ռուբեն Կարապետյան
Սոցիալ - մշակութային միտումները Հայաստանում 1980-2005 թթ. | Հոդվածներ | Արդյունքներ


Նազիկ Գաբրիելյան
Հայաստնի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության միգրացիան | Հոդվածներ | Տեղեկագիր


Սամվել Մանուկյան
Սոցիալ - քաղաքական միտումները Հարավային Կովկասում (մաթեմատիկական մոդելների օգտագործմամբ)


Սասուն Մուրադյան
Միջնակարգ կրթությանն ուղղված պետական միջոցների կառավարումը և կրթության որակի բարձրացումը


Մխիթար Գաբրիելյան
Հայկական ընտանիքն անցումային շրջանում. մարդաբանական և մշակութային հեռանկարները
(ամբողջական աշխատություն)


Մասիս Պողոյան
Հակադեմոկրատական ընտրական տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետությունում

Տեղեկատվական նյութեր


Բագրատ Հարությունյան
Կոռուպցիան կրթական համակարգում | Հոդված 1 | Հոդված 2


Միհրան Գալստյան
Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչության աշխատանքային միգրացիայի սոցիոլոգիական ուսումնասիրություն | Կոդեր | Տվյալների բազա | Հարցաթերթ | Հոդված 1 | Հոդված 2


* խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր հետազոտական աշխատանքները անգլերեն լեզվով են


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: