CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Միջազգային դրամաշնորհառուներ

ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական դրամաշնորhառուների ծրագիրը նախատեսված է Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս գտնվող և անգլերենի գերազանց իմացությամբ անձանց համար: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել սույն էջի անգլերեն տարբերակը:


ՀՌԿԿ-Հայաստանի միջազգային դրամաշնորհառուները

 

2016

Լիդյա Չիկալովան  Լրագրության և զանգվածային հաղորդակցության բակալավրի աստիճան ունի Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանի (ԿԱԱՀ) կողմից: Նա Միջազգային լրագրության մագիստրոսի աստիճան է ստացել Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կողմից: Լիդյան Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում և ՌԴ-ում միգրացիայի հարցերի լուսաբանման զգալի փորձ ունի: Այժմ նա ԵԱՀԿ ակադեմիայի քաղաքականության և անվտանգության ծրագրի մագիստրանտ է: 

Առաջին մագիստրոսական ծրագրով ուսանելու տարիներին Լիդյան հետազոտել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական պատերազմը` Սիրիայի հակամարտության օրինակով: Նա նաև փորձուսում է անցել Բեյրութում տեղակայված տեղեկատվական գործակալությունում: ՀՌԿԿ-Հայաստանում նրա հետազոտության հիմնական առանցքը Հարավային Կովկասում արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական մրցակցությունն է: Երևանն ու Լեռնային Ղարաբաղը Լիդյայի հետազոտության համար տվյալների հավաքագրման դաշտն են: ՀՌԿԿ-Հայաստանում ծրագիրն ավարտելուց հետո Լիդյան կմիանա Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության ինստիտուտին՝ Հարավային Կովկասի վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով:

Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը, Լիդյան հետաքննական լրատվություն է դասավանդել ԿԱԱՀ-ում, աշխատել է հանրային կապերի, ԶԼՄ-ների հետ աշխատանքի կառավարման և մարկետինգային հետազոտությունների ոլորտում: Մայրենի ռուսերենից զատ՝ Լիդյան տիրապետում է անգլերենին, իսպաներենին և թուրքմեներենին:


Ֆրանչեսկո Տրուպիան ստացել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան Կատանիայի համալսարանի կողմից: Ներկայումս մագիստրանտ է Սոֆիայի համալսարանի փիլիսոփայության բաժնում՝ միջմշակութային հարաբերությունների ուղղվածությամբ: Ֆրանչեսկոն նաև առընթեր հետազոտող է OPI-Bloglobal-ում և Արևելյան Եվրոպայի հարցերով վերլուծող՝ Alpha Institute-ում: 

Բակալավրիատի տարիներին աշխատել է Ագրիջենտոյի դատարանում` ուսումնասիրելով Արաբական գարնանը հաջորդած միգրացիայի միտումները: Երեք տարի սովորել և աշխատել է մարդու իրավունքների և փոքրամասնությունների խնդիրների ոլորտում՝ գործելով որպես կամավոր Բուլղարիայի հասարակական կազմակերպություններում: Աշխատել է որպես փորձնակ իտալական «Եվրասիա» ամսագրում:

Ֆրոնչեսկոյի հետազոտությունը ՀՌԿԿ-Հայաստանում կենտրոնացված է Կովկասում հայ էթնիկ փոքրամասնությունների խնդիրների վրա: Նա հետաքրքրված է քաղաքագիտության, անտրոպոլոգիայի և պատմության միջառարկայական հետազոտություններով:

Բացի մայրենի իտալերենից, տիրապետում է նաև անգլերենի, ինչպես նաև ունի հիմքային գիտելիքներ ֆրասերենից, արաբերենից և բուլղարերենից:



2015

Անրան Վանգը մագիստրոսի աստիճան է ստացել Յեյլի համալսարանի Արևելյան Ասիայի ուսումնասիրությունների ֆակուլտետի (Նյու Հեյվեն, ԱՄՆ) կողմից: Բակալավրի տարիներին միջազգային քաղաքականություն է սովորել Փեքինգի (Պեկին, Չինաստան) և Վասեդայի (Տոկիո, Ճապոնիա) համալսարաներում: Անրանը դասախոսել է Օթգոնթենգեր համալսարանում (Ուլան Բատոր, Մոնղոլիա), և աշխատել որպես փորձնակ Վրաստանի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամում (Թբիլիսի, Վրաստան): Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակում ընկած են Կովկասի էթնիկ և ազգայնական հակամարտությունները: 


Էսթեր Բարթլ 

Էսթեր Բարթլը մագիստրանտ է Ջոն Հոփքինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում (Միջազգային ուսումնասիրությունների առաջատար դպրոց, SAIS): Նա մասնագիտացել է քաղաքագիտության մեջ իբրև բակալավր Բեռլինում, Հոնկոնգում և Նյու Յորքում: Էսթերի ակադեմիական հետաքրքրությունների առանցքում են ՆԱՏՕ-ի՝ միջազգային անվտանգության և ռազմական հարցերը, հետխորհրդային երկրների, ինչպես նաև դրանց տնտեսական և քաղաքական զարգացման խնդիրները: Լատվիայում, Վրաստանում և Ռուսաստանում լայնածավալ փորձ ձեռք բերելուց հետո նա այժմ ամառն անց է կացնում Երևանում՝ ուսումնասիրելու Հայկական սփյուռքի տնտեսական ազդեցությունը Հայաստանի տնտեսական զարգացման վրա Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր: 2016-ին նա կավարտի մագիստրոսական ծրագրի իր երկրորդ տարին Վաշինգտոնում:  



Էմինե Օնառան Ինչիրլիողլու 

Էմինե Օնառան Ինչիրլիողլուն բակալավրի կոչում է ստացել Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետից, որից հետո ավարտել է Ֆլորիդայի (ԱՄՆ) համալսարանի մարդաբանության  ֆակուլտետը:
Նա դասավանդել է մարդաբանություն և դիզայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի տարբեր համալսարաններում: Էմինեն  Թուրքիայի մշակութաբանության ասոցիացիայի հիմնադիրներից է: Նրա հետազոտության ոլորտները ներառում  են ազգագրություն, մշակութաբանություն, ռոմանական/գնչուական և գենդերային ուսումնասիրություններ, սոցիալ-մշակութային փոփոխություն և մշակույթ/ ինքնություն հարաբերություններ:
Էմինեն ավելի քան 12 տարի դսսավանդել է  Բիլքենթ համալսարանի քաղաքաշինության դիզայնի և բնապատկերային ճարտարապետության ֆակուլտետում և 3 տարի՝ Ստամբուլի Մալտեպե համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնում:
Ներկայումս, պրոֆեսոր Ինչիրլիողլուն իր հետազոտությունն է կատարում ՀՌԿԿ-Հայաստանում Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականցվող Թուրքիա-Հայաստան կրթաթոշակ» ծրագրի շրջանակներում:

Նատալյա Սեկրետարյովա
Նատալյան Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է: Նախքան CRRC-ին միանալը, նա եղել է պաշտպանության փորձնակ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունում: Նա եղել է փորձնակ նաև «Հանրային իրավունքի և քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ում (Մոսկվա, Ռուսաստան) և աշխատել է Մոսկվայի Միջազգային արդարադատություն գիտական լրագրում՝ որպես խմբագրի օգնական: Նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում են, մասնավորապես, հետխորհրդային տարածաշրջանում ապաստանի և միգրացիայի հետ կապված մարդու իրավունքների մարտահրավերները: Նատալյան մտադիր է իրավագիտության մագիստրոսի աստիճան ստանալ մարդու միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի ոլորտում: 

Դարիա Վորոբյովա
Դարիան ունի բակալավրի աստիճան Լոմոնոսովի անվան Մոսկվավի պետական համալսարանի, ասիական և աֆրիկյան ուսումնասիրությունների ինստիտուտի սոցիալ-տնտեսագիտական ֆակուլտետից (2010): Նա սովորել է արաբերեն Դամասկոսի համալսարանում 2009 թվականին, ապա նույն համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան քաղաքականության ոլորտում  (2012) և իսլամի ու Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններում Էդինբուրգի համալսարանից (2012):  2012-ին նա մի քանի շաբաթ անցկացրել է ճանապարհորդելով Սիրիա և հավաքագրելով տեղեկատվություն ռուս-սիրիական հարաբերությունների վերաբերյալ՝ իր մագիստրոսական ատենախոսության համար: 2013-ին նա մի քանի ամիս անցկացրել է Ալեքսանդրիայում, սովորել է արաբերել և իսլամական հավատք, ինչպես նաև դասավանդել է անգլերեն: Այժմ Դարիան ասպիրանտ է Սուրբ Էնդրույսի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (Շոտլանդիա, Միացյալ թագավորություն): Նրա թեզը վերնագրված է «Ինքնանույնականացումը քաղաքական անկայունության համատեքստում. Սիրիայի քրիստոնեության ինքնության վրա ապստամբության ազդեցության ուսումնասիրությունը»: Այս հետազոտությունը ներառում է դաշտային աշխատանք Լիբանանում, Ռուսաստանում և Հայաստանում Սիրիայի քրիստոնյա փախոստականների, ինչպես նաև նրանց օժանդակող եկեղեցիների, ՀԿ-ների և պետական կազմակերպությունների հետ: 



2014

Քենդրա Դիաս

Քենդրա Դիասը վերջերս է ստացել մագիստրոսի կոչումը Կենտրոնական եվրոպական համալսարանից ազգային խնդիրների ուսումնասիրության ոլորտում: Մինչև մագիստրոսի աստիճան ստանալը` նա մի քանի  տարի աշխատել է Վրաստանի Հանրապետությունում, ուսանել է Ռուսաստանում: Նրա հետաքրքրությունների հիմնական շրջանակը ներառում են բազմալեզվության  և ինքնության խնդիրները Կովկասում, ինչպես նաև ժողովրդական լեզվաբանության կիրառման հեռանկարը կոնֆլիկտի ուսումնասիրության և կարգավորման  հարցում:  Քենդրան նպատակ ունի  սկսել դոկտորական  ծրագիր  սոցիալ-մշակութային անթրոպոլոգիայի ոլորտում:

Զոֆիա Բալդիգա
Զոֆյան իր մագիստրոսի կոչումը ստացել է Վարշավայի համալսարանի Սլավոնական Մշակութաբանության ֆակուլտետում, նաև մասնակցել է ուսանողական փոխանակման ծրարգրին` Բրնո քաղաքի Մասարիկ համալսարանում և Պրագայի Չարլզ համալսարանում:
Զոֆյան իր մագիստրոսի կոչումը ստացել է Վարշավայի համալսարանի Սլավոնական Մշակութաբանության ֆակուլտետում, նաև մասնակցել է ուսանողական փոխանակման ծրարգրին` Բրնո քաղաքի Մասարիկ համալսարանում և Պրագայի Չարլզ համալսարանում:
Նա առավել հետաքրքրված է  Հայաստանից դեպի Եվրոպական միություն շրջանաձև աշխատանքային միգրացիայով և նրա միջազգային կարգավորման հարցով:  
Զոֆյան աշխատել է  ապաստան հայցողների և երրորդ երկրների քաղաքացիների հետ՝ Լեհաստանում, Նիդեռլանդներում և Չեխիայում: Նախքան ՀՌԿԿ-ին մանալը, նա աշխատել է որպես շրջանաձև աշխատանքային միգրացիայի փորձագետ Երևանի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում:



2013

Մաքսիմ էդվարդս
Մաքսիմ Էդվարդսը ավարտել է  Էքսետեր համալսարանը և ստացել է գերմաներեն և ռուսերեն լեզուների բակալավրի աստիճան: Նա մեկ տարի ապրել է Կազանում (Թաթարստան), որտեղ աշխատել է տեղական անգլալեզու ԶԼՄ-ներում և ուսանել ռուսերեն լեզու՝ Կազանի պետական համալսարանում, և գրել է մի շարք հոդվածներ Ռուսաստանի Վոլգա-Ուրալ տարածաշրջանի և Հյուսիսային Կովկասի մասին ̀ կենտրոնանալով այս տարածաշրջաններում ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների վրա: Նա միացել է ՀՌԿԿ Հայաստանին 2013թ. օգոստոսին  և հետաքրքրված է հետազոտել Հայաստանում կրոնական փոքրամասնությունների ̀ մահմեդական, հրեական և քրիստոնյա ասորի համայնքների, վերաբերյալ  ընկալումները: Մաքսը հույս ունի 2014թ. ընդգրկվել Նիդերլանդներում կամ Գերմանիայում ռուսական և եվրասիական գիտությունների մագիստրոսական ծրագրում և ակնկալում է աշխատել որպես  լրագրող կամ տարածաշրջանային վերլուծաբան: Մայրենի անգլերեն լեզվի հետ մեկտեղ նա խոսում է գերմաներեն և ռուսերեն և հույս ունի սովորել հայերեն:

Գաբրիել Արմաս-Կարդոնա
Գաբրիել Արմաս-Կարդոնան իրավաբան է Նյու Յորքում: Նա ավարտել է Նյու Յորքի համալսարանի Իրավաբանության բաժինը և ստացել իրավաբանության դոկտորի կոչում: Նրա նեղմասնագիտական ուղղվավածությունն է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների նորմերի պրագմատիկ կիրառումը իրավունքների ոտնահարման դեպքերում: Նախկան ՀՌԿԿ-Հայաստանին միանալը Գաբրիելը դրամաշնորհառու էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Նա պարբերաբար մեկնաբանում է քաղաքական և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իր բլոգում: Գաբրիելը նաև եղել է իրավաբանական խորհրդատու Լիբիայի նոր կառավարությունում՝ ներկայացնելով ԿՀԳ հանձնման ծրագրի զոհերին, ինչպես նաև աջակցել է Էլ Սալվադորում գաղթականների բարեկեցությանը: Գաբրիելը ստացել է աստղաֆիզիկայի բակալավրի կոչում:

ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում Գաբրիելի նպատակը ներառում է քաղաքական կառույցների հանդեպ ՀՀ քաղաքացիների վստահության և մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ տեսակետների քանակական վերլուծություն:

Ագնեթ Էլլինգսեն
Ագնեթը ներկայումս Բեռլինի Համբոլդթի համալսարանի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասյան հետազոտությունների բաժնի մագիստրատուրայի ուսանող է: Նրա նեղմասնագիտական ուղղությունն է աշխարհագրություն և զարգացումը: 

Նա ստացել է իր բակալավրի կոչումը Օսլոյի համալսարանում ՝ Եվրոպական և Ամերիկյան Հետազոտությունների գծով, ինչպես նաև փոխանակման ծրագրերի շրջանակներում սովորել է Ռուսաստանի Կազանի և Շանհայի Ֆուդան համալսարաններում: 

Նախկան Հայաստան գալը, նա նաև որպես իր մագիստրատուրայի հետազոտական աշխատանքի մի մաս, կամավոր աշխատել է Տաջիկիստանում՝ Կենտրոնական Ասիայի Եվրասիա Հիմնադրամում, որտեղ նրա ուսումնասիրության առարկան էր ուղեղների արտահոսքի ազդեցությունը Հայաստանի և Տաջիկստանի ՀԷԿ-երի արդյունաբերության ոլորտի վրա: 
Նախկինում Ագնեթը կամավոր աշխատել է Բեռլինում Նորվեգիայի Դեսպանատանը և Թբիլիսիում՝ Վրաստանի Գերմանական Բիզնես Համագործակցությունում: Նա հատկապես հետաքրքրված է ԱՊՀ երկրների տնտեսական զարգացմամբ և իր ընթացիկ մագիստրական աստիճանը ստանալուց հետո ցանկանում է շարունակել սովորել Բիզնեսի Կառավարում ուղղությամբ: 
Իր մայրենի լեզուներ՝ նորվեգերենից և գերմաներենից բացի, Ագնեթը տիրապետում է անգլերենի և ռուսերենի, ինչպես նաև որոշ չափով` լեհերենի, ֆրանսերենի և պարսկերենի:




2012

Անաստասիա Բասկինա
Անաստասիան մագիստրոսի կոչում է ստացել Բրյուգգեի Եվրամիության միջազգային հարաբերությունների և դիվանագիտության քոլեջում: Նրա թեզը կենտրոնացած է միգրացիա-զարգացում կապի վրա՝ գնահատելով քաղաքացիական հասարակության ազդեցությունը Եվրամիության միգրացիայի և զարգացման օրակարգի վրա: Անաստասիան գլոբալ ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում է ստացել Լայպցիգի և Վիեննայի համալսարաններից, ինչպես նաև գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Հերցենի անվան Պետական մանկավարժական համալսարանը՝ ստանալով լեզվաբանի դիպլոմ: Նախկինում որպես ծրագրի համակարգող է աշխատել Սանկտ Պետերբուրգի Դանիական Մշակույթի Ինստիտուտում և նաև փորձնակ է եղել Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի Թմրամիջոցների և հանցավորության ծրագրում:

Անաստասիան ակտիվ է երիտասարդական քաղաքականության և ոչ ֆորմալ կրթության ոլորտում և բազմաթիվ կամավորական պաշտոններ է ստանձնել Եվրոպական ուսանողների ֆորումում (AEGEE) և Ասիա-Եվրոպա համալսարանի շրջանավարտների ցանցի հիմնադրամում (ASEFUAN): Բացի մայրենի ռուսերենից, Անաստասիան վարժ խոսում է անգլերեն և խոսակցական մակարդակով տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին և դանիերենին:



Պետեր Ջոնս
Պետերը 2012թ. մայիսին բարձրագույն գնահատականներով ավարտել է Օկլահոմայի համալսարանը՝ ստանալով Միջազգային գիտություն մասնագիտություն: Բացի ՀՌԿԿ դրամաշնորհառու լինելուց, նա նաև ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի Զարգացման ծրագրում Ժողովրդավարական կառավարման գծով փորձնակ է: Նախքան Հայաստան գալը Պետերը սովորել է Կոստա Րիկայում, Իսրայելում և Թուրքիայում: Ապագայում՝ նախքան մագիստրոսի կոչում ստանալը, Պետերը հույս ունի աշխատել արտաքին քաղաքականություն մշակող հետազոտական կենտրոնում կամ միջազգային կազմակերպությունում:



Դրյու Լուազո
Դրյուն Ֆորդհամի համալսարանում միջազգային քաղաքական տնտեսության ու զարգացման մագիստրոսի թեկնածու է: Ավարտել է միջազգային քաղաքական տնտեսության ու զարգացման վերաբերյալ մագիստրոսական աշխատանքը` միջազգային ու զարգացող տնտեսությունների ուղղվածությամբ: ԱՄՆ Բորեն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արդեն մեկ տարի Հայաստանում է, սովորում է հայերեն, ինչպես նաև աշխատում է ՀՌԿԿ-ում: ԱՄՆ-ում տեղակայված Կիվա միքրոֆանդս միկրոֆինանսավորման հիմնադրամի համար նախկինում աշխատել է Կամբոջայում, Ֆիլիպիններում և Ուգանդայում: ԱՄՆ-ում Կոլչեստերում, Վերմոնտում և Վաշինգտոնում Դրյուն աշխատել է փախստականների ու ներգաղթյալների գծով ԱՄՆ հանձնաժողովում` աջակցելով աշխարհի տարբեր անկյուններից փախստականներին վերաբնակեցման հարցում: Դրյույի հետազոտությունը վերաբերում է Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին և Հայաստանի տնտեսական զարգացմանը:



Բենջամին Բարնարդ
Միացյալ Թագավորության Էսսեքսի համալսարանում Բենը մարդու իրավունքի տեսության և կիրառության գծով մագիստրոսի կոչում է ստացել: Մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության կապի վերաբերյալ իր հետազոտական թեզում ուսումնասիրել է՝ արդյոք մարդու իրավունքների հետևողական շարժումը, մասնավորապես զարգացող երկրներում, կարող է ուղեկցվել արտանետումների աճով: Բրիտանական ազգային առողջապահական ծառայությունում աշխատելով որպես հաղորդակցության գծով խորհրդատու՝ կազմել է տարբեր հաշվետվություններ: Բենի հետազոտական հետաքրքրությունները ներառում են տնտեսական, մշակութային և սոցիալական իրավունքը, իրավունքը զարգացող երկրներում և շրջակա միջավայրի էթիկան:

Բենը նաև Բրայթոնի համալսարանում (Միացյալ Թագավորություն) պատմության, փիլիսոփայության և ցեղասպանության գիտությունների գծով բակալավրի աստիճան է ստացել: Խոսում է անգլերեն և ներկայումս սովորում է հայերեն:





2011

Լեսլի Լ. Դիազ
Լեսլի Դիազը ունի գիտության մագիստրոսի կոչում` «Սոցիալական աշխատանք. hամայնքային և ադմինիստրատիվ առաջնորդություն» ոլորտում և բակալավրի կոչում` միջազգային հարաբերություններում: Նա աշխատել է ավելի քան հինգ տարի միգրացիայի ոլորտում` հասարակական գործակալություններում, մասնավոր ձեռնարկություններում, թիրախ խմբերի հետ աշխատանքով զբաղվող և միջազգային կազմակերպություններում, որտեղ նա աշխատել է բնական աղետներից փրկվածների, ապաստարան փնտրողների և փախստականների հետ: Նա միացել է ՀՌԿԿ-Հայաստանին 2011թ. ապրիլին:


Բենջամին Բրոնստայն
Բենը մագիստրոսի կոչում է ստացել Միացյալ Թագավորության Էսսեքս համալսարանից` «Մարդու իրավունքների տեսությունը և պրակտիկան» ոլորտում: Նա իր թեզը գրել է Միացյալ Նահանգների քրեաիրավական համակարգի վերաբերյալ և թե ինչպես է այն փոխարինել ստրկությանը` որպես Աֆրիկյան ամերիկացիներին վերահսկելու ինստիտուտ: Նախքան այդ նա որպես հետազոտող է աշխատել Բանտերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում, ինչպես նաև աշխատել է տանտերերի կողմից վարձակալների հանդեպ իրականացվող խտրականության և թիրախ խմբերի հետ աշխատանքի կազմակերպման ոլորտներում: Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է մարդու իրավունքները, քրեաիրավական ոլորտի բարեփոխումները և ԱՊՀ երկրների ինտեգրացիան Եվրամիությանը:

Բենը նաև բակալավրի աստիճան է ստացել քրեական իրավունքի, քաղաքագիտության և սոցիոլոգիայի գծով` ԱՄՆ-ի Դելըվեը համալսարանից: Նա խոսում է անգլերեն, մի քիչ իսպաներեն և այժմ էլ ռուսերենի արագընթաց դասընթացների է հաճախում:




2010


Լորեն Աուբերտ
Լորենն իր մագիստրատուրան` Եվրոպական և Միջազգային Ուսումնասիրությունների գծով ավարտել է Գրենոբլի Քաղաքագիտության Ինստիտուտում: Նա իր մագիստրատուրայի առաջին տարին անցել է Ամստերդամի Համալսարանում ` ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում: Լորենի մագիստրատուրայի թեզի թեման Եվրոմիության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև հարաբերությունների վերաբերյալ է: Լորենը որպես կամավոր անգլերեն է դասավանդել Հյուսիսային Թայլանդում: Նա պարգևատրվել է մի շարք դրամաշնորհներով իր այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են «Կանայք Հնդկաստանում» և «Իսլանդիայի ասքերը»: Լորենը խոսում է ֆրանսերեն և անգլերեն և այժմ սովորում է գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն:




2009


Ալեքսանդր Գեորգիեֆֆ

Ալեքսանդրը ԱՄՆ Միննեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքից է:  Նա սովորում է Ռոչեսթերի համալսարանի Ռուսագիության և պատմության ֆակուլտետի բակալավրիատում: 2008թ. մեծ մասը նա աշխատել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի մանկական հիվանդանոցներում և մանկատներում` որպես “Միջմշակութային լուծումներ” կազմակերպության (Cross Cultural Solutions) կամավոր: Նույն տարվա երկրորդ կեսին Ալեքսանդրը ուսումնասիրել է ռուսաց լեզուն և մշակույթը Ս. Պետերբուրգի պետական համալսարանում` CIEE (Միջազգային կրթական   փոխանակման խորհուրդ) ծրագրի շրջանակներում, որտեղ նրա մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Սիրում է երաժշտություն և սպորտ:




Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: