CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Կրտսեր դրամաշնորհառուների ծրագիր

Տեսակը՝ կրթաթոշակ

Վայրը՝ Երևան, Հայաստան

Տևողությունը՝ շաբաթական նվազագույնը 32 ժամ, 3 ամիս

Դիմելու համար տ՛ես հայտարարությունը (անգլերեն)

 
Մեր հայտարարություններին կարող եք հետևել՝ գրանցվելով ՀՌԿԿ-Հայաստանի էլ. ցանկում: 

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի կրտսեր դրամաշնորհառուների ծրագիրը նպատակ ունի հզորացնել երիտասարդ հասարակագետների կարողությունները: Յուրաքանչյուր տարի ընտրվում են դրամաշնորհառուներ, ովքեր առավելագույնը 3 ամիս աջակցում են ՀՌԿԿ-Հայաստանի աշխատանքին՝ միաժամանակ ձեռք բերելով աշխատանքային փորձ և մասնակցելով աշխատակազմի և այլ մասնագետների դասընթացներին: Կրթաթոշակառուները մրցակցային, բազմափուլ ընտրություն են անցնում. դիմում-հայտի հիման վրա ընտրության նախնական փուլը հաղթահարելուց հետո նրանք գնահատվում են ըստ առաջադրանքի արդյունքների, ապա մասնակցում են SPSS ծրագրային փաթեթի երկօրյա դասընթացի: 



Ծրագրի մասնակիցներ


2017

Անի Գրիգորյանը ասպիրանտ է ՀՀ ԳԱԱ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների բաժնում: Նա ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետը: Նրա գիտական հետաքրքրության շրջանակը ընդգրկում է հակամարտությունների լուծման տեսություններ և անվտանգության հիմնահարցեր:
Էլ. հասցե՝ a.grigoryan@crrc.am


Հարություն Ավագյանը Տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Կառավարման բակալավրի աստիճան ՝ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի (ՀՖՀՀ) կողմից: Նախքան ՀՌԿԿ-Հայաստանին միանալը, Հարությունը որպես փորձնակ է աշխատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանյան գրասենյակում, ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման գարծակալության Ֆինանսներ Տնտեսական Զարգացման ծրագրում, Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) Բանկ Հայաստանում, և Ջի-Բի-Ի (JBY Creation) ընկերությունում (Ֆրանսիա): Հարությունը մասնակցություն է ունեցել նաև Եվրոպական երիտասարդական խորհրդարանի և Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի կազմակերպչական և կառավարման աշխատանքներին: Նա նաև եղել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և INSEAD-ի սոցիալական ազդեցությունը խթանող նախաձեռնության կողմից Հայաստանում «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գագաթնաժողովի նախաձեռնող խմբի անդամ:
Էլ. հասցե՝ h.avagyan@crrc.am


Հայկ Համբարձումյանը Տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Ֆինանսների մագիստրոսի և Տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ Երևանի պետական համալսարանի կողմից: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը՝ Հայկն աշխատել է ՀԱՀ-ում՝ որպես Էկոնոմետրիկա առարկայի դասախոսի ասիստենտ; Նա որպես փորձնակ է աշխատել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական խորհրդատվության բաժնում և որպես վարկային մասնագետ՝ «ՓՄՁ Ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Հայկը ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարգևատրվել է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակով՝ բարձր առաջադիմության և ուշագրավ հետազոտական աշխատանքի համար:
էլ. հասցե` h.hambardzumyan@crrc.am


2016թ.


Արմինե Մխիթարյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Բակալավրի աստիճանն Արմինեն ստացել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնից: 2015թ.-ին նա փոխանակման ծրագրով մեկնել է Երուսաղեմի Հեբրու համալսարան, որտեղ ավելի խորը ուսումնասիրել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը և միջազգային իրավունքը: Նախքան ՀՌԿԿ-Հայաստանին միանալը, Արմինեն որպես փորձնակ է աշխատել (internship) Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնում և Վորլդ վիժն Հայաստանի՝ Մարդիկ և մշակույթ բաժնում: Արմինեն ՀԱՀ-ում աշխատել է որպես դասախոսի օգնական՝ դասավանդելով «Սոցիոլոգիայի հիմունքները» և «ԱՄՆ կառավարման համակարգի հիմունքները»: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում՝ որպես գնահատող, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակում՝ որպես հետազոտության օգնական:



Էրիկ Համբարձումյանը սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) բիզնեսի կառավարման բաժնում: Նա ակտիվորեն ներգրավված է Հայաստանում տվյալների գիտության համայնքում և ՀԱՀ-ի «Տվյալների գիտության ակումբ» նախաձեռնության փոխնախագահն է: Ակումբը, «Datamotus» ՍՊԸ-ի հետ համատեղ, կազմակերպում է R ծրագրային փաթեթն օգտագործողների հանդիպումներ: Էրիկը նաև ակտիվորեն մասնակցում է տեխնոլոգիական հեքըթոնների: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը, նա որպես կամավոր է աշխատել Հայկական կարմիր խաչի ընկերությունում և ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակում: Ձեռնարկատիրության ոլորտի տվյալները Էրիկի հետազոտական հետաքրքրությունների կենտրոնում են:
Էլ. փոստ՝ e.hambardzumyan@crrc.am

Լուսինե Սարգսյանը Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ԱՃՀԿ) մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ Երևանի պետական համալսարանի կողմից: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը՝ Լուսինեն որպես ասիստենտ է աշխատել է ՀԱՀ ԱՃՀԿ մագիստրոսական ծրագրում: Մինչ այդ նա փորձնակություն (internship) է անցել «EV Consulting»-ում, «Լույս» հիմնադրամում, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ում և «ELBAT» ՓԲԸ-ում, նաև, որպես կամավոր, պատրաստել է տեխնիկական նկարագրության փաստաթուղթ ՀԱՀ-ի և Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի համատեղ ծրագրի շրջանակներում: Լուսինեն հավատում է, որ մեր օրերում որոշումների կայացման գործընթացը պետք է առավելապես առաջնորդված լինի տվյալների վերլուծությամբ: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության վերլուծությունը: 


2015թ.


Մարիամ Առաքելյանը Քաղաքագիտության բակալավրի և մագիստրոսի («Տարածաշրջանային քաղաքականություն» մասնագիտացմամբ) աստիճաններ է ստացել Երևանի պետական համալսարանի կողմից: Նա փորձուսում (պրակտիկա) է անցել ՀՀ կառավարության՝ ԱԺ հետ կապերի վարչությունում: Մարիամի հետազոտական հետաքրքությունները ներառում են Հարավային Կովկասի քաղաքական գործընթացները՝ հատկապես հակամարտությունների կագավորումն ու էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: 

Մանե Ադամյանը Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի և Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բակալավրի աստիճան՝ Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվագիտական համալսարանի կողմից: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանի դրամաշնորհային ծրագրին մասնակցելը Մանեն աշխատել է «Գլոբինգ» ՓԲԸ-ում՝ որպես Հետազոտող և որակի վերահսկման բաժնի մասնագետ:  


Անետա Հարությունյանը Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Մինչ այդ Երևանի պետական համալսարանի կողմից նրան շնորհվել է Թուրքագիտության (Արևելագիտության ֆակուլտետ) բակալավրի աստիճան: 2014 թ.-ին Անետան մասնակցել է Երուսաղեմի հրեական համալսարանի Միջազգային իրավունքի և քաղաքականության ծրագրին: Նրա հետազոտական հետաքրքրություններն ընդգրկում են հասարակական գիտությունները, մասնավորապես՝ միգրացիան, քաղաքացիական հասարակությունը և տեղական զարգացումը:


Ամալյա Ֆլջյանը մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և բակալավրի աստիճան՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսության և մեթոդների բաժնի կողմից: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը Ամալյան աշխատանք-ուսում ծրագրով աշխատել է ՀԱՀ-ի Քաղաքական հետազոտությունների Թրպանճեան կենտրոնում և Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:  Ներկայում Ամալյան ներգրավված է «Կրթական շրջանակների և ուսանողների միջոցով հայ-վրացական համագործակցության ռազմավարություններ» ծրագրում:


Արփի Մանուսյանը սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի Պետական Համալսարանից: Նրա հիմնական հետազոտական հետաքրքրությունները սոցիալական շարժումներն են հետխորհրդային երկրներում և մասնավորապես Հայաստանում՝ հատուկ ուշադրություն դաձնելով դիսկուրս վերլուծությանը որպես հետազոտական մեթոդաբանություն: Մեդիա ուսումնասիրությունները նրա՝ ավելի լայն հետազոտական հետաքրքրությունների շրջանակներում են: 




Աննա Գրադլյանը   միացել է ՀՌԿԿ Հայաստան հիմնադրամին 2015 թվականի փետրվարին` որպես կրտսեր դրամաշնորհառու: Նա քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանից և բանասիրության ու մանկավարժության կոչում` Երևանի Վ. Բրյուսվի անվան լեզվահասարակագիտական համալսարանից: Մինչ ՀՌԿԿ-ին միանալը Աննան աշխատել է Հայաստանի համայնքների միությունում, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: 
                          



Լիլիթ Ջավադյանը ստացել է իր բակալավրի աստիճանը Երևանի Վ. Բրյուսվի անվան լեզվահասարակագիտական համալսարանից : Ներկայումս սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նրա առաջնային հետազոտական հետաքրքրություններն ընդգրկում են սոցիալական գիտությունները, մասնավորապես սոցիալական ապահովությունը և տեղական զարգացումը:





Սամվել Հովհաննիսյանը իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետից՝ համապատասխանաբար Կառավարում և Ֆինանսական կառավարում մասնագիտացումներով: Այժմ նա նույն համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ է:
Հայաստանի ՊրոԿրեդիտ բանկում որպես Բիզնես հաճախորդների խորհրդատու և Եվրոպական ներդրումային բանկում որպես փորձնակ վերապատրաստվելուց հետո, Սամվելնը այժմ աշխատում է իր գիտահետազոտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ:



Դավիդ Սարկիսյանը “Միջազգային հարաբերություններ” մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետոից և պարգևատրվել է գերազանցության դիպլոմով: Ներկայումս նա նույն ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող է` “Համաշխարհային քաղաքականություն” մասնագիտությամբ: Դավիդը պրակտիկա է անցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպանության Քաղաքական և տնտեսական բաժնում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունում և ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Նա բանավոր զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում և հեղինակել է 5 գիտական հոդվածներ: Նրա հետազոտական հետաքրքրությունները ընդգրկում են միջազգային անվտանգության, սպառազինությունների մրցավազքի և Արևելյան Ասիայի միջազգային հարաբերությունների ոլորտները: 


 2014թ.



Անահիտ Թառլոյանը բակալավրի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ մագիստրոսի աստիճանը` նույն ԲՈՒՀ-ի «Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման» ամբիոնի «Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում» բաժնում: Նա աշխատել է «ԻմԷքս Գրուպ» ՍՊԸ-ում (Իդեալ համակարգ) որպես սպասարկող գործակալ: 





Սոնա Թելունցը միացել է ՀՌԿԿ Հայաստան  հիմնադրամին 2014 թվականի հունիսին: Ագրոբիզնեսի և շուկայաբանության մագիստրական աստիճանը ստացել է 2014 թվականին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի և Տեխասի Էյ & Էմ Համալսարանի հետ համատեղ ծրագրի՝ Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոնի կողմից: Նախքան ՀՌԿԿ Հայաստանին միանալը Սոնան աշխատել է Հայկական բերքի առաջմղման կենտրոն ՓԲԸ-ում, որպես ֆինանսիստ վերլուծաբան: 





Ադրինե Տեր-Պողոսյանը սովորել է Կանադայում՝ Տորոնտոյի Յորք համալսարանում, ունի հոգեբանության բակալավրի աստիճան իսկ հաղորդակցական ուսումնասիրությունների մագիստրի կոչումը ստացել է Բելիգիայում՝ Բրյուսելի Վրիյե համալսարանում: Ծագումով Կանադայից, Ադրինեն Հայաստանի լրատվական մեդիա ոլորտում ծավալուն փորձ ունի՝ մի շարք լրատվամիջոցներում աշխատելու արդյունքում: Նրա կատարած ուսումնասիրությունները ներառում են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը՝ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից: 

Հետազոտական աշխատանք՝ Հայաստանում ԶԼՄ-ների նկատմամբ վստահության վրա ազդող գործոնները:



Ջուլյա Սահակյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, այնուհետև Ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիրը: Ջուլյան  եղել է պրակտիկանտ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնում: Վերջերս նա ավարտել է իր պրակտիկան «Կովկասի Ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնում:





Սյուզաննա Սմբատյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Այնուհետև շարունակել է ուսումը և ստացել մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ բաժնում: Նախքան ՀՌԿԿ-ի երիտասարդ հետազոտողների ծրագրում ներգրավվելը, որպես կամավոր աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում:  





Վանուհի Մաթևոսյանը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերություններ բաժինը, այնուհետև ստացել է մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ բաժնում: Վանուհին սովորել ու հետ համատեղ աշխատել է ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժնում, և հիմա նա կրտսեր դրամաշնորհառուների ծրագրում մասնակցելը համատեղում է «Թրանսփարենս իինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես վարչական օգնական աշխատանքի հետ: 



 2013թ.


Տիգրան Սուքիասյանը ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը՝ 2010թ. -ին, ստանալով բակալավրի աստիճան՝ Կառավարում մասնագիտացմամբ: Ներկայումս, նա սովորում է՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մագիստրոսական ծրագրում՝ Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետում, որտեղ նա նաև հանդիսանում է՝ ԱՄՆ - ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) – ի կողմից մեկնարկած՝ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության  (EDMC) նախագծի` “Ձեռնարկատիրության և սթարթափների զարգացման” ծրագրի համակարգող: Սոցիալական գիտություններում նրա հետաքրքրություններն ուղված են՝ բնակչության կենսամակարդակի զարգացմանը և երկրի տնտեսական ընդլայնմանը: Ներկայումս, նա ընդգրկված է՝ Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնի՝ “Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրում և պատասխանատու է տվյալների բազաների կազմման և դրանց հետագա վերլուծության համար:

Աննա Դռնոյանն ավարտել է Ռուս - Հայկական (Սլավոնական) համալսարանի քաղագիտություան բաժինը և ներկայումս սովորում է Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագրում Հայաստանի ամերիկյան համալսարանում:Սկսած 2012թ.-ի հոկտեմբերից՝ նա աշխատում Է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների Թրպանճեան կենտրոնում, որտեղ հետազոտություններ է կատարում հասարակական գիտությունների բնագավառում, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Հետազոտական ռեսուռսների կովկասիան կենտրոնի կրտսեր դրամաշնորհառուների ծրագրի շրջանակներում Աննան այժմ ներգրավված է Համաշխարհային բանկի “STEP” (աշխատանքային հմտությունների չափման) ծրագրում:

Անի Կարապետյանն ունի փիլիսոփայական կրթություն: Նա բակալավրի աստիճանը ստացել է Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետից, իսկ մագիստրոսական թեզը պաշտպանել է Կենտրոնական եվրոպական համալսարանի  (Բուդապեշտ, Հունգարիա) փիլիսոփայության ֆակուլտետում: Անիի հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է գիտության փիլիսոփայությունը, սոցիալական գիտությունները, մասնավորապես՝  վարքի տնտեսագիտություն և հանրային կառավարում: ՀՌԿԿ-Հայաստանի երտասարդ դրամաշնորհառուների ծրագրի շրջանակներում Անին աշխատում է Համաշխարհային բանկի STEP ծրագրում: 

Արման Գասպարյանը վերջերս ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում : Նա ունի Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրի կոչում:  Սկսած 2012 թվականի հոկտեմբերից նա աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների Թրպանճեան կենտրոնում, ինչպես նաև Նորարարական զարգացման կենտրոնում: Արմանը ձեռք է բերել խոր հետազոտական հետաքրքրություններ սոցիալական գիտությունների ասպարեզում Դիլիջանի բնակչության շրջանում հարցում կատարելու ընթացքում, որը հետագայում կցվել է Կենտրոնական բանկին տրվող հաշվետվությանը: Այժմ Արմանը իր ավանդն ունի ծրագրի մեջ, որը նպատակ ունի ստուգելու Կովկասյան բարոմետրի հարցաշարը՝ օգտագործելով ՛՛Հետազոտության որակի կանխատեսում “ ծրագիրը (Survey Quality Prediction): 

Մարիաննա Ֆիդանյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը: Այժմ նա Երևանի պետական համալսարանի հայցորդ է: 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում նա սովորել է Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական ինստիտուտում ՛՛Էրասմուս Մունդուս՛՛ ծրագրի շրջանակներում:  Մարիաննայի առաջնային հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ընգրկում է միջազգային տնտեսության ոլորտը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների միջազգային առևտուրը: ՀՌԿԿ-ում նա այժմ աշխատում է կովկասյան բարոմետրի հարցաշարի որակի ստուգման ծրագրում:

Անահիտ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Այժմ նա սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նրա հիմնական հետազոտական հետաքրքրությունները ընգրկում են միջազգային հարաբերությունների ոլորտը՝ կենտրոնանալով միջազգային կոնֆլիկտների վրա, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիոն խնդիրները: ՀՌԿԿ-ում նա ներգրավված է Համաշխարհային բանկի STEP (աշխատանքային հմտությունների չափման)  ծրագրում:
 


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: