CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Այլ դրամաշնորհային ծրագրեր

Հետազոտական դրամաշնորհ՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում


2017


Արման Գասպարյան


Արթուր Բաբայան
Արթուրը սովորում է Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայում։ Նա ստացել է ճգնաժամային կառավարման բակալվրի կոչում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից։ Արթուրն ունի դաշտային աշխատանքների մեծ փորձ, իրականացրել է քանակական և խորին հարցազրույցներ ՀՌԿԿ-Հայաստանի և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի համար։ Աշխատել է որպես հետազոտող Կովկասի ինստիտուտում Coalition for Trust ծրագրի շրջանակներում և որպես դաշտային աշխատանքների մենեջեր Doping Creative Advertising կազմակերպությունում։ Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են արհավիրքի սոցիոլոգիան և տեղական կառավարման քաղաքականությունը։

Լենա Մամիկոնյան
Լենան ավարտել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը 2013 թ.-ին (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Տեխասի Էյ & Էմ համալսարանի հետ համատեղ ծրագիր) Ագրոբիզնես և շուկայաբանություն մասնագիտությամբ՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Ներկայումս նա աշխատում է ՀՀ վարկային կազմակերպությունների միությունում՝ որպես ծրագրերի ղեկավար: Միևնույն ժամանակ նաև աշխատում է Ագրոբիզնեսի հետազոտության և կրթության միջազգային կենտրոնում (ԱՀԿՄԿ)՝ որպես հետազոտող և դասախոսի օգնական: Նախկինում աշխատել է «Բիո-ջեռուցման լուծումների հետազոտողներ» ՀԿ-ում՝ որպես հետազոտող, և «Ներսիսյան և ընկերներ» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ: Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և համաժողովների՝ որպես խոսնակ:

Օֆելիա Գրիգորյան 
Օֆելիա Գրիգորյանը ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան («Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն» մագիստրոսական ծրագիր): Ներկայումս նույն ֆակուլտետի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի ասպիրանտ է: 2013-15 թթ.-ին եղել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Լոկալ ինքնությունները քաղաք Երևանում» ծրագրի գիտաշխատող: ԵՊՀ ուսանողների համար նախատեսված ՀՌԿԿ – Հայաստանի կրթաթոշակակիր է: Ուսումնառության տարիներին եղել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահը, ապա՝ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի տեղակալը: Մասնակցել է 9 գիտաժողովների, 5 գիտական հոդվածների հեղինակ և 1 կոլեկտիվ մենագրության համահեղինակ է: Մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են սոցիոլինգվիստիկա գիտակարգի, կրթության սոցիոլոգիայի, քաղաքի սոցիոլոգիայի, ինքնության հիմնահարցերի ուսումնասիրության տիրույթները:

Սոնյա Մսրյան
Սոնյան ներկայումս ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է՝ սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա մասնագիտացմամբ: Նա ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև կրթությունը շարունակել է նույն համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Երկամյա կրթություն է ստացել Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում որպես սոցիոլոգ՝ ներգրավված լինելով համայնքային զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներին: Նրա հետազոտական հիմնական հետաքրքրությունները ներառում են քանակական տվյաների բազմաչափ վերլուծության մեթոդները, մաթեմատիկական մոդելավորումը սոցիոլոգիայում, զարգացման ծրագրերի սոցիալական ազդեցությունների գնահատումը: Սոնյան շարունակական կրթության գաղափարի կողմնակից է և համարում է, որ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթութուն անհրաժեշտ է ստանալ ամբողջ կյանքի ընթացքում և երբեք չպետք է դադարել աշխատել սեփական ինքնազարգացման վրա:

2016


Հերմինե Կարապետյան

Շտոմպկայի հետքերով. թափանցիկ գործունեությունը՝ որպես ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահության աղբյուր

Մարգարիտա Գաբոյան
Հայաստանում հանրային մասնակցության վրա ազդող ժողովրդագրական գործոնները (անգլերեն)

Մարիամ Սուքիասյան

ՀՀ-ում ՏԻՄ-երի վերաբերյալ իրազեկվածության և գիտելիքի վրա ազդող գործոնների վերհանումը (անգլերեն)



Կոռուպցիայի հետազոտության տվյալները վերլուծող դրամաշնորհառուներ


Աղասի Թադեվոսյան
Կոռուպցիայի բնույթը, դրա հանրային ընկալումը և ազդեցությունը մարդկային զարգացման վրա

Աննա Մարտիրոսյան
Կոռուպցիայի ինստիտուցիոնալ աղբյուրները Հայաստանի օրինակով` օրենք, արյուն և մշակույթ, թե պատիժ

Բագրատ Հարությունյան
Հավի և ձվի դիլեման կամ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը

Էլմիրա Բախշինյան
Հանրային կարծիքի առաջնորդները դերը կոռուպցիայի դեմ պայքարում

Եվգենյա Պատուրյան
Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի քաղաքացիական հասարակության դերի ընկալումը

Մանուկ Միքաելյան
Արդյոք ճիշտ է Հայաստանում կոռուցիայի ընկալումը


Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012


Լիլիթ Մեշչյան

Միգրացիա. արդյո՞ք օգուտները գերակշում են ծախսերը:

Լիլիթ Մեշչյանի հետազոտության առանցքն է հանդիսանում դոնոր երկրների զարգացման վրա միգրացիայի ունեցած ազդեցությունը: Ավելի կոնկրետ, ԱՊՀ և ԿԱԵ երկրների տվյալների վրա հիմնվելով՝ էմպիրիկ ստուգման է ենթարկվել էմիգրացիայի ազդեցությունը տնտեսական աճի վրա: Ստուգելու համար զրոյական հիպոթեզն այն մասին, որ էմիգրացիան դրականորեն է կորելացված տնտեսական աճի հետ, կառուցվել է պանելային մոդել՝ օգտագործելով տարեկան տվյալներ ԱՊՀ և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 24 երկրներից: Հետազոտության արդյունքները փաստում են, որ էմիգրացիան բացասաբար է ազդում արդյունավետության և տնտեսական աճի վրա, իսկ տրանսֆերտները, եթե նույնիսկ ծախսվում են սպառման վրա, ունեն եկամտի մուլտիպլիկատորի ազդեցություն: Հեղինակը ուսումնասիրել է նաև էմիգրացիայի սոցիալական հետևանքները Հայաստանի վրա՝ փաստելով, որ գոյություն ունի զգալի ճեղք վերադարձած միգրանտների սպասելիքների և իրական իրավիճակի միջև: Ավելին, թեև տրանսֆերտների ներհոսքը Հայաստան զգալի է, բայց դրանց ազդեցությունը երկարաժամկետ տնտեսական աճի վրա կասկած է հարուցում, քանի որ դրանք  հիմնականում ուղղվում են կենսական կարիքների բավարարմանը:

Լիլի Կարապետյան

Ժողովրդագրական փոխակերպում: Մակրոտնտեսական քաղաքականության մշակման մարտահրավերներ:

Սույն հետազոտության հիմնական ավանդը ծերացող բնակչության հիմնախնդրի բարձրացումն է Հայաստանում: Ուսումնասիրության նպատակն է գնահատել ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը պայմանական ֆինանսական ծրագրավորման մոդելի վրա: Աշխատանքը կենտրոնանում է ֆինանսական ծրագրավորման մոդելի և դրա արդյունքների՝ ոլորտին հատուկ ճշգրտումների վրա: Հետազոտության համար որպես հիմնական տվյալների աղբյուր են ծառայել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից անցկացված Տնային տնտեսությունների ամենամյա հետազոտությունները և Կովկասյան բարոմետրի տվյալները: Հաշվարկների հիմնական արդյունքները վկայում են, որ ժողովրդագրական իրավիճակի վատթարացումը բացասականորեն կանդրադառնա հարկային հաշիվների, ՀՆԱ-ի աճի, խնայողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակի վրա: Հեղինակը ներկայացնում է մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում հանգում են ծնելիության աճի խրախուսմանը, արտագաղթի կրճատմանն ուղղված տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառում ներդրումների ծավալների աճին:

Վահե Մովսիսյան

Սոցիալական ներգրավվածությունը Հայաստանում

Վահե Մովսիսյանի հետազոտությունը կենտրոնանում է Հայաստանում սոցիալական ներգրավվածության առանձնահատկությունների վրա: Ուսումնասիրության հիմնական հիպոթեզն այն մասին է, որ սոցիալապես ապաինտեգրված մարդիկ ունեն կյանքից բավարարվածության ավելի ցածր մակարդակ, ավելի դժբախտ են և ավելի հակված դեպի մշտական արտագաղթը: Հեղինակն օգտագործել է ՀՌԿԿ Կովկասյան բարոմետրի 2010 թվականի տվյալները, ինչպես նաեւ կառուցել է Սոցիալական ներգրավվածության բազմակողմ ինդեքսը, որը բնութագրում է հասարակական գործունեության մեջ բնակչության ներգրավվածության մակարդակը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվածների մոտ 20 տոկոսը ունեն սոցիալական ապաինտեգրվածության բարձր մակարդակ, իսկ մոտ 13 տոկոսը՝ սոցիալական ներգրավվածության բարձրագույն մակարդակ: Կենտրոնացման հիմնական ոլորտներն են հասարակական հարաբերությունների ոլորտը, քաղաքացիական և քաղաքական մասնակցությունը և ներգրավվածությունը տնտեսական կյանքում:
Հեղինակը առաջարկում է պարբերաբար հաշվարկել Սոցիալական ներգրավվածության ինդեքսը՝ հետևելու համար Հայաստանում սոցիալական ներգրավվածության գործընթացներում տեղի ունեցող փոփոխություններին: Հիմնվելող հետազոտության հիմնական արդյունքների վրա՝ նա ներկայացրել է մի շարք առաջարկություններ՝ ուղղված մեր երկրում սոցիալական ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Անահիտ Մենեմշյան, Զարուհի Սարգսյան

Հայկական սերիալների ազդեցությունը դեռահասների սոցիալական դիրքորոշման ձևավորման վրա

Ուսումնասիրության առանցքը հայկական սերիալների ազդեցությունն է դեռահասների վրա: Հետազոտության հիմնական նպատակն է բացահայտել այն դրական և բացասական ազդեցությունը, որ ունեն սերիալները դեռահասների սոցիալական վարքագծի վրա: Հեղինակներն օգտագործել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած, ինչպես նաև ողջ հանրապետության տարածքում դեռահասների շրջանում անցկացված հարցումների տվյալները:
Հեղինակները վերլուծել են տարբեր թեմատիկ կողմնորոշմամբ (բանակ,ընտանիք,դպրոց և այլն) ամենամեծ մասայականությունը վայելող սերիալները՝ փորձելով բացահայտել պարունակվող հաղորդագրությունը և այդ սերիալների երկրպագուների վերաբերմունքը սոցիալական կյանքի տարբեր բնագավառների նկատմամբ: Հետազոտության  արդյունքները ցույց են տալիս, որ թեպետ արևմտայան գիտնականների շրջանում տարածված է այն կարծիքը, որ մեդիա արտադրանքը մարմնավորում է հասարակության արժեքները, Հայաստանում սերիալներում ներկայացված բացասական արժեքները չեն ձևավորում բացասական սոցիալական վերաբերմունք: Այսպիսով, հեղինակները կոչ են անում պատշաճ ուշադրություն դարձնել մեդիա արտադրանքի ազդեցության ուժի վրա և գտնել համապատասխան կիրառություն:

Անահիտ Պողոսյան

Կանանց դերի ընկալումը հայ հասարակության մեջ, նրանց քաղաքական մասնակցության նկատմամբ վերաբերմունքը

Անահիտ Պողոսյանի նպատակն է հայտնաբերել, թե արդյոք կանանց քաղաքական մասնակցության և տարբեր առաջատար քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է կանանց և տղամարկանց տեսանկյունից: Նրա ուսումնասիրության նպատակն է նաև հայտնաբերել Հայաստանում ժողովրդավարություն և հավասար հնարավորություններ խթանելու գլխավոր  խոչընդոտները: Որպեսզի ստուգվի զրոյական հիպոթեզն այն մասին, որ տղամարդիկ ավելի բացասական վրաբերմունք ունեն կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ, քան կանայք, կիրառվել է հարցման մեթոդը: Հեղինակի հիմնական արդյունքները ցույց են տալիս, որ հարցվողները մեծամասամբ կարծում են, որ կանայք պետք է քաղաքական մասնակցության հավասար հնարավորություններ ունենան: Միևնույն ժամանակ, նրա արդյունքները վեր են հանում հայ կանանց ̀ ընտանիքում զբաղեցրած ավանդական դերի մասին ընդհանուր տրամադրվածությունը: Վերջում հեղինակը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հակված են կարծել, որ քաղաքականությունը ավելի շատ տղամարդկանց աշխարհ է, քան կանանց: Այս պնդման միջոցով զրոյական հիպոթեզն ընդունվում է:

Գագիկ Գալստյան

Տրանսֆերտների ազդեցությունը տնտեսական աճի, աղքատության և եկամուտների անհավասարության վրա Հայաստանում

Գագիկ Գալստյանի աշխատանքի հիմնական նպատակներն են ցուցադրել տրանսֆերտների դրական և բացասական հետևանքները այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են երկարաժամկետ ՀՆԱ, աղքատության կրճատումը, եկամուտների անհավասարությունը և այլն: Հեղինակը դիտարկման է ենթարկել պնդումներն այն մասին, որ տրանսֆերտների ներհոսքը ազդում է եկամուտների անհավասարության վրա (Հ1) և որ տրանսֆերտները վնաս են հասցնում ընթացիկ հաշվին (Հ2): Հիպոթեզերը ստուգելու նպատակով հեղինակը կիրառել է տնային տնտեսությունների և միգրացիոն գործընթացների վերաբերյալ հարցումների որոշակի տվյալների բազաներ̀ տրամադրված ՀՌԿԿ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ), Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և այլոց կողմից: Տվյալների վերոհիշյալ բազաներն օգտագործելով̀ ռեգրեսիոն վերլուծություն է իրականացվել: Այս աշխատանքի հիմնական արդյունքներն են. գոյություն ունի դրական կապ տրանսֆերտների և ՀՆԱ-ի միջև, բայց երկարաժամկետ հեռանկարում տրանսֆերտները բացասականորեն են ազդում ՀՆԱ-ի աճի վրա: Հեղինակը այս երևույթը բացատրել է̀ վկայակոչելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բարոյական վտանգի խնդիրը, ուղեղների արտահոոսքը  և հոլանդական հիվանդությունը: Հ1 հիպոթեզը ստուգելիս հեղինակը ցուցադրում է, որ տրանսֆերտները դրականորեն են ազդում Ջինիի գործակցի վրա, ինչը նշանակում է, որ Հ1 –ը ընդունված է: Հեղինակը նաև հայտնաբերել է, որ տրանսֆերտները բացասականորեն են ազդում արտահանման վրա, հետևաբար Հ2-ը ևս ընդունված է: 

Ալեքսանդր Գրիգորյան

Տրանսֆերտների դերը միգրացիոն գործընթացներում. տվյալներ Հայաստանից

Ալեքսանդր Գրիգորյանը, իր հետազոտությունում օգտագործելով ոչ միգրանտ անհատների և նրանց տնային տնտեսությունների  առանձնահատկությունների վերաբերյալ խաչաձև-հատվածական տվյալներ ̀ տրամադրված Ուսուցման եվրոպական հիմնադրամի (ՈՒԵՀ) պոտենցիալ միգրացիայի հետազոտության կողմից, նպատակ է ունեցել չափել դրամական փոխանցումների ազդեցությունը արտագաղթելու մտադրության վրա: Որպեսզի հնարավոր լինի ստուգել զրոյական հիպոթեզն այն մասին, որ էական չէ, թե ով է դրամական փոխանցման ուղարկողը ̀  տնային տնտեսության անդամ կամ ոչ անդամ, էկոնոմետրիկ վերլուծություն է կիրառվել: Առաջին հերթին, հեղինակը ցուցադրում է, որ ավելի բարձր աշխատավարձ ունեցող անձինք առավել շատ են հակված արտագաղթելու՝ արտերկրի աշխատաշուկաներում ավելի մրցունակ լինելու զգացողության պատճառով: Նրա հետագա բացահայտումները  սերտորեն կապված են հիպոթեզին: Այս առումով, հետազոտության հիմնական արդյունքները փաստում են, որ տրանսֆերտների աճը նպաստում է արտագաղթելու պատրաստակամությանը, սակայն, միևնույն ժամանակ, տնային տնտեսությունում միգրանտի առկայութունը ոչ միգրանտների՝ արտագաղթի համար խոչընդոտ է  ստեղծում: Այս արդյունքի շնորհիվ զրոյական հիպոթեզը մերժվում է: 

Էլլա Կարագուլյան

Ինստիտուցիոնալ և ընդհանրացված վստահությունը Հայաստանում. անհատական մակարդակի գործոնները

Էլլա Կարագուլյանի հիմնական նպատակը այս աշխատանքի շրջանակներում եղել է վերլուծել սոցիալական և քաղաքական վստահության անհատական մակարդակի որոշիչ գործոնները հայ հասարակության շրջանում: Ուսումնասիրությունը իրականացվել է ̀ օգտագործելով 2011թ.-ին ՀՌԿԿ կողմից անցկացված Սոցիալական համերաշխություն հետազոտության տվյալների բազան:  Վերլուծությունը բաղկացած է եղել ճանաչողական և բացատրական մասերից: Վերջինս հիմնված էր ՕԼՍ ռեգրեսիոն մեթոդի վրա: Օգտագործելով այս մեթոդը՝ վերլուծության է ենթարկվել որոշակի սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական, վարքաբանական և այլ առանձնահատկությունների ազդեցությունը Հայաստանում սոցիալական և քաղաքական վստահության անհատական մակարդակի վրա: Հեղինակի հիմնական բացահայտումն այն է, որ վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ կախված է նրանից, թե որտեղ/ում կողմից է անձը դաստիարակվել, այլ կերպ ասած՝ ընտանիքից կամ հարազատներից: Ըստ հեղինակի՝ ցանկալի կլիներ կիրառել իր կողմից ստացված արդյունքները կարողությունների զարգացման ռազմավարություններ մշակելիս:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: