CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Կրթաթոշակ՝ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, բարձր գնահատելով գործընկերությունը Երևանի պետական համալսարանի հետ և հաշվի առնելով հաստատուն հանձնառությունը՝ նպաստելու հասարակագիտական հետազոտության գերազանցությանը Հայաստանում, 2014թ.-ին տվեց Երևանի պետական համալսարանի կրթաթոշակի ծրագրի մեկնարկը: Ծրագիրն ուղղված է քաջալերելու երիտասարդ հետազոտողներին, ովքեր հասարակագիտական հետազոտության առաջին քայլերն են անում: Այդ նպատակով ՀՌԿԿ-Հայաստանը ԵՊՀ սոցիոլոգիայի և տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի երկու ուսանողների տրամադրում է ֆինանսական միանվագ աջակցություն՝ իրենց մագիստրոսական թեզի շրջանակում դաշտային աշխատանքներ իրականացնելու, առաջնային տվյալների հավաքագրման և տեղեկատվության առաջնակարգ աղբյուրներից օգտվելու համար:

Ավելի մանրամասն տեղեկատվության համար տե՛ս 2016-2017թթ.-ի հայտարարությունը:




ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ


2016

Շուշան Ղահրիյան
 
Շուշան Ղահրիյանը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Միգրացիայի և կոնֆլիկտների ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է: Ուսումնառության տարիներին ներգրավված է եղել մի շարք հետազոտական աշխատանքներում: Ներկայում Շուշանն աշխատում է որպես հետազոտող ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնում: 2014 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի կողմից ստացած դրամաշնորհով մասնակցել է «Կանայք ռազմական ոլորտում» հետազոտության իրականացմանը: 2015-2016 ուս. տարիների ընթացքում եղել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ: Մասնակցել է մի շարք գիտաժողովների և սեմինարների՝ որպես զեկուցող: Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են սոցիալական շարժումները, փախստականների հիմնահարցերը, սոցիալական օտարման հիմնախնդիրները, ինտեգրացիոն խնդիրները: 2015 թվականին ստացել է կրթաթոշակ ՀՌԿԿ-Հայաստանի կողմից՝ թեզի դաշտային աշխատանքներն իրականացնելու նպատակով: 

Մագիստրոսական թեզի թեման՝ «Սիրիահայ ներգաղթյալների սոցիալական օտարման հիմնախնդիրը Հայաստանում. սոցիոլոգիական վերլուծություն»:


2015

Նաիրի Ճաղարյան

Նաիրի Ճաղարյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրանտ է 2014թ.-ից: Նույն թվականից սկսել է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Մասնակցել է մի շարք գիտաժողովների, որոնց թվում՝ «ԵՊՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով», «ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով» 2014թ.-ին: 2013թ.-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Վիվասել ՄՏՍ-ի կողմից կազմակերպված գիտահետազոտական աշխատանքի հանրապետական մրցույթում (հումանիտար ոլորտում) գրավել է 2-րդ տեղը: 2010-2013թթ.-ին Նաիրին եղել է ԵՊՀ ԻՄ ուսխորհրդի քարտուղար, ապա՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ, ավելի ուշ՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԽ նախագահ: 2010թ.-ին ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի կողմից պարգևատրվել է «Ուսման մեջ բարձր առաջադիմության և հասարակական ակտիվության համար» պատվոգրով: Նույն թվականին նրան շնորհվել է ԵՊՀ ՈՒԽ արծաթե մեդալ: Նաիրին ՀՀ-ում ներդրումների և ներգրավման թեմաներով 3 գիտական հոդվածների հեղինակ է: 

Մագիստրոսական թեզի թեման՝ «Ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման հիմնախնդիրը Հայաստանում»:




Օֆելիա Գրիգորյան

Օֆելիա Գրիգորյանը Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրանտ է: Ուսումնառության տարիներին աշխատել է մի շարք կազմակերպություններում՝ մասնակից լինելով մասնագիտական հետազոտությունների տարբեր փուլերին: 2013 թ. փետրվարից սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է: Մասնակցել է 6 գիտաժողովի, որոնց թվում՝ սոցիոլոգիայի ֆակուլտետի ութամյակին նվիրված գիտաժողովը, որին արժանացել է Լ. Հարությունյանի առաջին մրցանակին: 4 գիտական հոդվածների և 1 թեզի հեղինակ է: Մասնագիտական ուսումնասիրություններն առնչվում են ինքնության հիմնախնդիրների, կրթության սոցիոլոգիայի, քաղաքի սոցիոլոգիայի ոլորտներին: 2015թ. արժանացել է ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակի, որի շնորհիվ իրականացրել է իր հետազոտության դաշտային աշխատանքները:


Մագիստրոսական թեզի թեման՝ «Երևան քաղաքի բնակտարածության վերափոխումների պատմասոցիոլոգիական վերլուծություն»:




Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: