CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«Բանակցություններ կամ ինչպես ստանալ այն, ինչ ուզում ես»

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը

հրավիրում է աշխատաժողովի

«Բանակցություններ կամ ինչպես ստանալ այնինչ ուզում ես» թեմայով

 

 «Գոյություն ունի կոնֆլիկտների լուծման երկու ճանապարհ. Բռնություն կամ բանակցություններ: Բռնությունը վայրի գազանների համար է, բանակցությունները՝ մարդ արարածի»:

Մարկոս Տուլիոս Կիկերոն

 

Օրը և ժամը՝ 20-ը հունվարի, 2018, 10:00-17:00

Վայրը՝ 602 սենյակ, 6-րդ հարկ, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, Ալեք Մանուկյան 1

Լեզուն՝ Հայերեն


Աշխատաժողովի համառոտ ակնարկ


Բանակցությունները մեր առօրյա կյանքի անբաժան մասն են: Մենք բանակցում ենք ամեն վայրկյան, լինի դա տանը, աշխատավայրում կամ միջազգային ասպարեզում: Այս աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու բանակցությունների տեսությանը, որը նրանց թույլ կտա հաջող բանակցություններ վարել այլ կողմերի հետ, այլ նաև բացահայտելու իրենց բանակցություններ վարելու անձնական ոճը` բանակցությունների ընթացքում օգտագործելով իրենց մրցակցային առավելությունները: Աշխատաժողովի հիմքում ընկած է բանակցությունների բազմաոլորտային մոտեցումը՝ ներառյալ իրական կյանքի օրինակներ հանրային, մասնավոր և ոչկառավարական հատվածներից: Աշխատաժողովի թեմայի կարևոր հասկացություններն են շահերը և դիրքորոշումը, բանակցությունների ներառող և բաշխող մոդելները, բարդ խոսակցությունները, մշակույթը և բանակցությունները, զգացմունքների կառավարումը և այլն: Աշխատաժողովի ընթացքում կառաջարկվեն նաև դերային խաղեր:


Ում համար  է. աշխատաժողովը կարող է հետաքրքրել լայն լսարանի: Նախապատվությունը կտրվի վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:


Փորձագետի հակիրճ կենսագրական


Դիանա Գազիյանը ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի շրջանակում ունի ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն ուղղված ծրագրերում աշխատանքային մեծ փորձ: Ութ տարի նա ղեկավարել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը: Տիկին Գազիյանն ունի Կառավարման գծով մագիստրոսի կոչում Նյու Յորքի համալսարանից:  Նա նաև ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման գծով մագիստրոսի կոչում: Նա եղելէ  առաջնորդության և կառավարման թեմայով մի շարք հանրաճանաչ ծրագրերի մասնակից:




Ինչպես մասնակցելմասնակցության համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը մինչև հունվարի 17-ը, ժամը՝ 23:59: Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով:



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: