CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«ՀՀ տեղական ինքնակառավարումը և հանրային մասնակցության խնդիրները»

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) - Հայաստանը

հրավիրում է

 

«ՀՀ տեղական ինքնակառավարումը և հանրային մասնակցության խնդիրները»

թեմայով հետազոտական աշխատանքների ներկայացում-քննարկմանը

 

Օրը՝

12-ը հոկտեմբերի, 2017

Ժամը՝

15:00-17:00

Վայրը՝

Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Արամե դահլիճ (Վազգեն Սարգսյան 26/1)

Լեզուն՝

Հայերեն

 

Ներկայացում-քննարկումը կազմակերպվում է  Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում:

 

Նկարագրությունը.

ՀՌԿԿ-Հայաստանն այս տարվա փետրվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում իրականացրել է հետազոտական դրամաշնորհների ծրագիր: Վերջինիսշնորհիվ հինգ երիտասարդ հետազոտողներ հնարավորություն են ունեցել քանակական և որակական ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանի տեղական ինքնակառավարման և հանրային մասնակցության տարբեր խնդիրների վերաբերյալ։ Միջոցառման ժամանակ կներկայացվեն ստորև օրակարգում ներկայացված երեք ուսումնասիրությունների արդյունքները։

 

Ում համար է.

Միջոցառումը կարող է հետաքրքրել Հայաստանում տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բարեփոխումների հարցերով զբաղվող հետազոտողներին, դասախոսներին, ուսանողներին, ինչպես նաև ՏԻՄ ոլորտի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներին:

Մասնակցության կարգը.

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք նամակ ուղարկել event@crrc.am էլ. հասցեով մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 12:00՝ վերնագրում նշելով CELoG:

 

Հետազոտողների համառոտ կենսագրությունը.

Լենան Մամիկոնյանն ավարտել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրան 2013թ.: Աշխատում է ՀՀ վարկային կազմակերպությունների միությունում՝ որպես ծրագրերի ղեկավար, Ագրոբիզնեսի հետազոտության և կրթության միջազգային կենտրոնում՝ որպես հետազոտող և դասախոսի օգնական: Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և համաժողովների՝ որպես խոսնակ:





Սոնյա Մսրյանը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է: Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրան: Երկամյա կրթություն է ստացել Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում որպես սոցիոլոգ:

 



Արթուր Բաբայանն ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրան, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրիատը։ Արթուրն աշխատել է որպես հետազոտող Կովկասի ինստիտուտում և Doping Creative Advertising կազմակերպությունում։ Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են արհավիրքի սոցիոլոգիան և տեղական կառավարման քաղաքականությունը։



Միջոցառման օրակարգը՝ այստեղ:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: