CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ» թեմայով քննարկում


ՀամաՏեղ  ծրագրիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Սույն հայտարարության բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:


Համայնքների Ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ)  և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը

հրավիրում են

«ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ» թեմայով

քննարկմանը


Օրը՝

26-ը սեպտեմբերի, 2017

Ժամը՝

17:30-19:00

Վայրը՝

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, լսարան 418 (Ջոն Կիրակոսյանի անվան) 

Լեզուն՝

Հայերեն



Նկարագրությունը

Մասնակիցներին կներկայացվեն ՀաՄաՏեղ ծրագրի նպատակը, ՀՀ տեղական ինքնակառավարման արդի զարգացման միտումները, համայնքների խոշորացման գործընթացի, միջհամայնքային միավորումների և Ֆինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում, ինչպես նաև առկա սահմանադրական բարեփոխումներին ու տեղական ինքնակառավարմանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Քննարկումը կվարեն ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ՀՖՄ փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը և ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը։


Ու՞մ համար է

Քննարկումը նախատեսված է տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրվող ուսանողների, դասախոսների և բոլոր այլ հետաքրքրված անձանց համար։ 

 

Գրանցման կարգը.


Մասնակցության հայտը խնդրում ենք ուղարկել  event@crrc.am էլ. հասցեին:


ՀաՄաՏեղ ծրագրի մասին

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման առաջնորդությամբ վեց ՀԿ-ներից բաղկացած համընկերության կողմից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: ՀաՄաՏեղ ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: