Արմեն Քթոյանի կողմից գլխավորած հետազոտողների խմբի կողմից իրականացվելիք այս հետազոտությունը նպատակ ունի զարգացնել հասարակության կենսամակարդակի համաթվի հաշվարկման մեթոդաբանությունը և այն կիրառելով Հայաստանի և դրա շրջանների համար, գոյացնել տեղեկատվական ռեսուրս, ինչը կնպաստի Հայաստանի շրջանների կենսամակարդակի բարձրացման հանրային քաղաքականության բարելավմանը: Հետազոտության ընթացքում մշակված սկզբնական ցուցիչները և ամփոփ բազմագործոն ցուցիչները հաշվվելու են ոչ միայն Հայաստանի, այլ նաև դրա հարևան երկրների (Վրաստան, Ադրբեջան) համար և իրականացվելու են միջերկրային համեմատություններ: Հետազոտական խումբը մտադիր է օգտագործել վիճակագրական և էկոնոմետրիկ վերլուծության մեթոդներ: Ենթադրվում է, որ հետազոտողների խմբի առաջարկած ամփոփ համաթիվը կընդգրկի բնակչության եկամուտները, կրթության, առողջության, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքացիական ազատության և մարդու իրավունքների գործոնները: Հետազոտության արդյունքների հիման վրա կազմվելու է գիտական հաշվետվություն, քաղաքական գործիչներին հասցեագրված առաջարկությունների փաթեթ և երեք հոդված, որոնք կտպագրվեն տարբեր լրագրերում և ամսագրերում: Հետազոտության արդյունքները կզեկուցվեն նաև գիտական համայնքի շահագրգիռ անդամներին և այլ շահառուներին:

Արմեն Քթոյանը տնտեսագիտության թեկնածու է: Նրա աշխատանքային կենսագրությունը կապված է Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հետ: Մասնակցել է տնտեսագիտությանը վերաբերող մի շարք համաժողովների:

E-mail: armenktoyan@yahoo.com