Անահիտ Մկրտչյանի մտահղացած հետազոտության նպատակը Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքին կանանց ակտիվ մասնակցության խրախուսումն է: Այդ նպատակին հասնելու համար հետազոտողը մտադիր է ուսումնասիրել Հայաստանում կանանց վերապատրաստմանն ուղղված առկա դասընթացների քանակը և որակը, ինչպես նաև կանանց դերի ընկալումը հայ հասարակությունում: Իբրև տեղեկատվական հիմք օգտագործվելու են ՀՌԿԿ տվյալների հավաքագրման նախաձեռնություն - 2004 ընտրանքային հետազոտության բազան, ինչպես նաև Հայաստանի 5 տարբեր շրջաններում աշխատանքային գործակալություններից հետազոտողի կողմից հավաքագրվելիք` կանանց զբաղվածության ներկա վիճակը բնութագրող տեղեկությունները: Հետազոտությամբ բացահայտվելու են թե որոնք են կանանց վերապատրաստման հիմնախնդիրները, որքանով են կանայք ակտիվ աշխատաշուկայում, որոնք են կանանց և տղամարդկանց տարբերությունները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում: Հետազոտության արդյունքների վերաբերյալ հետազոտողը պատրաստելու է վերլուծական հաշվետվություն, քաղաքական գործիչներին հասցեագրված առաջարկությունների փաթեթ և մեկ հոդված, որը կտպագրվի տարբեր լրագրերում և ամսագրերում: Այս ամենը կտրամադրվի հետազոտողներին և քաղաքական գործիչներին:

Անահիտ Մկրտչյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է Երևանի պետական համալսարանից: Նա հասարակական գիտություններում հետազոտություններ անելու բավականին մեծ փորձ ունի:

E-mail: anahitrubeni@yahoo.com