Բագրատ Հարությունյանի առաջարկած հետազոտությունը նպատակամիտված է ներկայիս հայաստանյան կրթական համակարգում առկա կոռուպցիայի հաղթահարմանը: Հետազոտողը մտադիր է ուսումնասիրել կրթական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիայի և կրթական բարեփոխումների հնարավոր արդյունքների կապը: Նա անդրադառնալու է կոռուպցիայի առանձնահատկություններին, նշելով դրա պատճառները և ազդեցությունը կրթական համակարգի վրա: Նա գնահատելու է ընթացիկ կրթական բարեփոխումները և վերլուծելու է դրանց ազդեցությունը: Տվյալների հավաքագրման համար կիրառվելու են որակական մեթոդներ` հարցազրույցներ փորձագետների հետ և ֆոկուս խմբերիում: Հետազոտության արդյունքները կզետեղվեն եզրափակիչ գիտական զեկույցում և երկու հոդվածներում, ինչպես նաև կդրվեն բաց կքննարկման:

Բագրատ Հարությունյանը սոցիոլոգիայի մագիստրոսի կոչումը ստացել է Երևանի պետական համալսարանից և ներկայումս աշխատում է թեկնածուական թեզի վրա: Կարճ ժանակահատվածում նա հասցրել է մեծ աշխատանքային փորձ ձեռք բերել` որպես սոցիոլոգ աշխատելով տարբեր տեղական կազմակերպություններում:

E-mail: bagrat.harutyunyan@gmail.com