Դիանա Տեր-Ստեփանյանի դրամաշնորհային հետազոտությունը նպատակ է հետապնդում բարձրացնել Հայաստանի դպրոցների բարձր դասարաններում քաղաքացիական կրթության` հատկապես իրավունքի և հասարակագիտության ոլորտի առարկաների ավանդման որակը: Հետազոտողը օգտագործելու է և' քանակական, և' որակական հետազոտական մեթոդներ` վերլուծելու Հայաստանի դպրոցների բարձր դասարաններում ներկայումս առաջարկվող հասարակագիտական` մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, պետություն և օրենք առարկաների դասավանդման արդյունավետությունը և ներգործությունը:
Հետազոտության արդյունքների հիման վրա հետազոտողը պատրաստելու է գիտական հաշվետվություն և առաջարկությունների փաթեթ, բաժանելով դրանք հիմնական շահառուներին` հայկական միջնակարգ դպրոցների տնօրեններին, օրենք և հասարակական գիտություններ դասավանդող ուսուցիչներին, համապատասխան կառավարական գործակալություններին, կրթական հարցերով հետաքրքրված ուրիշ տեղական և միջազգային կազմակերպություններին: Հետազոտողը նաև կմշակի մեթոդոլոգիական գործիք, որը կարող է օգտագործվել միջնակարգ դպրոցներում հասարակական գիտությունների հատուկ դասընթացների արդյունավետությունը գնահատելու համար:

Դիանա Տեր-Ստեփանյանը մագիստրոսի կոչումը սոցիոլոգիայից ստացել է Երևանի պետական համալսարանից: Նա աշխատել է տարբեր տեղական կազմակերպություններում
որպես սոցիոլոգ-փորձագետ: Ներկայումս ներգրավված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում որպես ՙԳենդերային հարցերը և քաղաքականությունը Հարավային Կովկասում՚ նախագծի կարճաժամկետ փորձագետ:

E-mail: terstepanyan@yahoo.com