Գոհար Ջրբաշյանի դրամաշնորհային հետազոտությունը նպատակաուղղված է Հայաստանում երեխաների աղքատության հաղթահարմանը: Հետազոտողը մտադիր է ուսումնասիրել երեխաներ ունեցող տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական պայմանները, չափել ընդհանուր աղքատությունը և անհավասարության ցուցիչները, մոդելավորել երեխաների աղքատության նվազեցմանը միտված քաղաքականությունը և գնահատել վերջինիս ազդեցությունը տնային տնտեսությունների վրա: Հետազոտողը մտադիր է օգտագործել Եվրոպական Միության անդամ երկրներում աղքատության չափման և վերահսկման լայնորեն կիրառվող ցուցիչները, և ըստ դրանց գնահատել երեխաների աղքատության աստիճանը Հայաստանում: Հետազոտողն օգտագործելու է ՀՌԿԿ տվյալների հավաքագրման նախաձեռնություն-2004 ընտրանքային հետազոտության տվյալների բազան, ինչպես նաև և ընտանեկան աղքատության նպաստների տվյալների բազան: Հետազոտության արդյունքների հիման վրա կազմված գիտական հաշվետվությունը ներկայացվելու է հրատարակման, իսկ երեխաների սոցիալական ապահովության քաղաքականության առաջարկությունների փաթեթը` հետազոտողներին, քաղաքագետներին, երեխաների աղքատությունը նվազեցնող ծրագրերում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններին:

Գոհար Ջրբաշյանը մաթեմատիկոս է և ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում: Նա ներգրավված է եղել Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում` որպես կենսաթոշակային ապահովության հարցերի փորձագետ:

E-mail: goharjer@yahoo.com