Գոհար Շահնազարյանի հետազոտության նպատակը ժամանակակից հայ հասարակությունում գենդերային միտումների վերլուծությունն է: Նա մտադիր է գենդերային տեսանկյունից ուսումնասիրել սոցիալական հաստատությունները և միգրացիոն շարժերը, ինչպես նաև ժամանակակից հայ հասարակության մեջ կանանց և տղամարդկանց սոցիալական կարգավիճակի փոփոխությունները: Այս հետազոտությունն իրականացնելու համար հետազոտողն օգտագործելու է ՀՌԿԿ տվյալների հավաքագրման նախաձեռնություն-2004 ընտրանքային հետազոտության բազան և անցկացնելու է որակական սոցիոլոգիական հետազոտություն: Հետազոտողը փորձելու է պատասխանել այն հարցերին թե Հայաստանում ինչպիսին է վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ, ի պատճառներ և խոչընդոտներ կան սոցիալ-քաղաքական հաստատություններում կանանց ընդգրկվելու համար:
Հետազոտության արդյունքների հիման վրա հետազոտողը քաղաքական գործիչների և հետազոտողների համար կպատրաստի վերլուծական զեկույց և առաջարկությունների փաթեթ` ուղղված Հայաստանում գենդերային քաղաքականության զարգացմանն ու արդյունավետ իրականացմանը: Հետազոտության արդյունքները և առաջարկությունները ներկայացվելու են կլոր սեղանով քննարկումների ժամանակ` կազմակերպված մասնավորապես ՙԿանանց դերի բարելավման Հայաստանի ազգային գործողությունների 2004-2010թթ պլանի՚ հետազոտողների և քաղաքական գործիչների համար:

Գոհար Շահնազարյանը սոցիոլոգիայի բնագավառի գիտությունների թեկնածու է և Հայաստանում գենդերային հարցերի ուսումնասիրության երկար տարիների փորձ ունի:

E-mail: g_shahnazaryan@yahoo.com