Մխիթար Գաբրիելյանի դրամաշնորհային հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայկական ընտանիքի վերափոխման մարդաբանական և մշակութային միտումները անցումային ժամանակաշրջանում (1991թ. ի վեր մինչև այժմ): Հետազոտողը մտադիր է ուսումնասիրել հայկական ընտանիքում գոյություն ունեցող կամ անցումային ժամանակաշրջանի ընթացքում փոխված գլխավոր մշակութային տարրերը և գնահատել հայկական ընտանիքների կողմից մշակութային ավանդույթների պահպանման մակարդակը: Հետազոտողը համեմատելու է ընտանեկան ավագ և նոր սերունդները և գնահատելու է դրանցից յուրաքանչյուրում արժեքների տարբերությունը: Հետազոտողն օգտագործելու է որակական սոցիոլոգիական այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ֆոկուս խմբերը, բովանդակության վերլուծությունը, խորացված հարցազրույցները և փորձագետների հարցազրույցները: Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա հետազոտողը կներկայացնի գիտական հաշվետվություն, մենագրություն և վերլուծական բուկլետ, որոնք կտրամադրվեն հետազոտական համայնքի անդամներին և հետաքրքրված քաղաքական գործիչներին:

Մխիթար Գաբրիելյանը ստացել է դիպլոմ պատմությունից և ազգագրության թեկնածուի աստիճան Երևանի պետական համալսարանից: Նա որպես հետազոտող աշխատել է տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններում: Ներկայումս դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Տպագրել է 5 մենագրություն և մոտ 20 գիտական հոդվածներ:



E-mail: mkhitar2003@yahoo.com