Միհրան Գալստյանի առաջարկած հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու Հայաստանի գյուղական բնակչության աշխատանքային միգրացիայի գործոնները: Այս նպատակին հասնելու համար նա մտադիր է ուսումնասիրել աշխատանքային միգրացիայի պատճառները և արդյունքները գյուղական շրջաններում: Նա անդրադառնալու է աշխատանքային միգրացիայի հոսքերին, ինչպես նաև մարդկանց թրաֆիկինգի հետ կապված ռիսկերին: Հետազոտողն օգտագործելու է հետազոտության և’ որակական, և’ քանակական մեթոդները, մասնավորապես` կառուցվածքային և փորձագիտական հարցազրույցները և բովանդակության վերլուծությունը (content analysis): Հետազոտության արդյունքները կամփոփվեն եզրափակիչ գիտական զեկույցում, քաղաքական գործիչներին հասցեագրված առաջարկությունների փաթեթում և երկու հոդվածում, որոնք հրատարակվելու են տարբեր ամսագրերում և լրագրերում: Այս արդյունքները տրամադրվելու են հետազոտողներին, քաղաքական գործիչներին և ողջ հետաքրքրված հանրությանը:

Միհրան Գալստյանը մասնագիտացած է ընտրանքային հետազոտությունների անցկացման ու դրանց վերլուծության ասպարեզում: Նա մի շարք հետազոտութմուններ է անցկացրել այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Ազգային և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնը: Հեղինակել է 3 մենագրություն և ավելի քան 30 հոդված:

E-mail: akoonk@yahoo.com