Մանուկ Հերգնյանի կողմից իրականացվող հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել էմիգրանտների (նոր սփյուռք կամ/և հին սփյուռք) ցանցի ազդեցությունը Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Այս հետազոտության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու այն գործոններին, որոնք ազդում են Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներում սփյուռքի ներգրավման վրա: Մասնավորապես, բացահայտվելու են սփյուռքի հետ կապված օտարերկրյա ուղղակի ներդրումների ազդեցությունը տնային տնտեսությունների եկամտի կառուցվածքի վրա, աշխատատեղերի ստեղծման, և առհասարակ, երկրի մրցունակության վրա: Հետազոտության արդյունքների հիման վրա հետազոտողի պատրաստած աշխատության հիմնական դրույթները ներկայացվելու են հետազոտական համայնքին և հետաքրքրված քաղաքական գործիչներին: Համապատասխան ոլորտի մասնագետների ու փորձագետների համար հետազոտողը նաև կկազմակերպի և կվարի սեմինար: Դա կլուսաբանվի ՙՎեմ՚ ռադիոյի ՙՏնտեսություն և արժեք՚ ծրագրով: Հետազոտության նյութերը կտարածվեն տարբեր` օրինակ, ՀՌԿԿ-Հայաստանի կենտրոնի, ՀՀ Արտաքին գործերի, Առևտրի և տնտեսության զարգացման նախարարությունների և Հայկական զարգացման գործակալության ինտերնետային կայքերում:

Մանուկ Հերգնյանը տնտեսագիտության թեկնածուի աստիճանը ստացել է Մոսկվայի պետական համալսարանից: Նա մասնակցել է Քեմբրիջի համալսարանի, Կենտրոնական եվրոպական համալսարանի, Հարվարդի համալսարանի կողմից կազմակերպած մի շարք նախաձեռնությունների:

E-mail: manuk@ev.am