Մասիս Պողոյանի հետազոտության նպատակն է նպաստել Հայասատանում ազատ և թափանցիկ ընտրարշավներին և ժողովրդավարական ընտրություններին: Նա առաջարկում է հասնել այս նպատակին` ուսումնասիրելով, այսպես կոչված ՙկեղտոտ՚ կամ ՙսև՚ քաղաքական տեխնոլոգիաները և ընտրություններին մասնակցելու մարդկանց դրդապատճառները: Հետազոտողը օգտագործելու է որակական հետազոտության սոցիոլոգիական այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են փորձագիտական հարցումները և ֆոկուս խմբերը: Նա փորձելու է տալ ընտրարշավների ժամանակ կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների ամբողջական նկարագիրը, կանխատեսել հաջորդ ընտրությունների ժամանակ կիրառվելիք տեխնոլոգիաները, բացահայտել ընտրական տեխնոլոգիաների արդյունավետությանը նպաստող առավել կարևոր գործոնները: Հետազոտության արդյունքները կներկայացվեն գիտական զեկույցում, առաջարկությունների փաթեթում, նաև տեղեկատվական թերթիկներում, որոնք կբաժանվեն քաղաքական գործիչներին և հանրությանը: Հետազոտության արդյունքները կզեկուցվեն նաև գիտական համայնքի շահագրգիռ անդամներին և այլ շահառուներին:

Մասիս Պողոյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճանը
ստացել է Երևանի պետական համալսարանից: Նա հասարակական գիտություններում հետազոտություններ անցկացնելու բավականին մեծ փորձ ունի, Հայաստանի քաղաքական էլիտայի, ինչպես նաև դրա կառուցվածքի և շերտադարսվածքի վերաբերյալ տպագրել է մի քանի հոդվածներ:

E-mail: mpoghoyan@yahoo.com