Նազիկ Գաբրիելյանի հետազոտության ընդհանուր նպատակն է ուսումնասիրել 1988-2005թթ. Հայաստանի Շիրակի մարզի բնակչության աշխատուժի միգրացիայի պատճառներն ու ձևերը: Հետազոտողը առաջարկում է այդ նպատակին հասնել ուսումնասիրելով տվյալ ժամանակահատվածում աշխատուժի շարժի միտումներն ու գործոնները, մարզի գյուղական և քաղաքային բնակչության միգրացիան և աշխատուժի միգրացիայի ազդեցությունը մարզի սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ոլորտների վրա: Հետազոտողը նպատակ ունի կիրառել մեթոդներ, որոնք օգտագործվում են աշխարհագրական և ազգագրության գիտություններում` դրանք միացնելով սոցիոլոգիական մեթոդների (և’ որակական, և’ քանակական) տարրերի հետ.: Հետազոտության արդյունքների հիմնան վրա հետազոտողը պատրաստելու է Շիրակի շրջանից միգրացիոն շարժերը բնութագրող մենագրություն, ինչպես նաև գիտական հոդվածներ ու 300 օրինակից երկու տեղեկագրեր, որոնք կբաժանվեն քաղաքական գործիչներին, հետազոտողներին և բոլոր հետաքրքրվածներին:

Նազիկ Գաբրիելյանը Հայաստանում միգրացիոն գործընթացների ուսումնասիրության բավականին մեծ փորձ ունի: Նրա հեղինակությամբ հրապարակված ուսումնասիրությունները վերաբերում են Շիրակի մարզին:

E-mail: nazikgab@yahoo.com