Ռուբեն Կարապետյանի գլխավորած հետազոտողների խմբի կողմից առաջարկված հետազոտական ծրագրի ընդհանուր նպատակը 1980 և 2005 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքային ազգաբնակչության սոցիալական և էթնիկ նկարագրի բացահայտումն է: Հետազոտողների խումբը մտադիր է սևեռվել ազգագրական, սոցիալ և տնտեսական, մշակութային, հոգեբանական և հասարակական գիտակցության գործոնների վրա: Ակնկալվում է, որ 2005թ. իրակնացվելիք ընտրանքային հետազոտության հարցաթերթում կընգրկվեն առաջներում (հատկապես 1980թ. և 1994թ) հավաքագրված փոփոխականները: Նախկին սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները կթվայնացվեն և լրացուցիչի հետ արխիվացվելով վերլուծության կենթարկվեն SPSS ծրագրային փաթեթի օգնությամբ: Հետազոտության արդյունքներով կներկայացվեն հանրորեն հասանելի տվյալների բազաներ, գիտական զեկույց, առաջարկությունների փաթեթ և հոդվածների մի շարք, որոնք կտպագրվեն տարբեր լրագրերերում և ամսագրերում: Դրանք կբաժանվեն հետազոտողներին և քաղաքական գործիչներին:

Ռուբեն Կարապետյանը հարուստ աշխատանքային փորձ ունի պատմության, ազգագրության, սոցիալական-ազգագրության և սոցիոլոգիայի բնագավառներում: Մասնակցել է ավելի քան 12 սոցիոլոգիական ուսումնասիրությունների որպես հեղինակ և հետազոտական ծրագրերի մասնակից կամ ղեկավար: Հեղինակ է մոտ 20 գիտական աշխատությունների:


E-mail: rkarapetyan@intergalaxy.am