Սերգեյ Հարությունյանի դրամաշնորհային հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում ներկայիս ընտրական կառույցների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը և սպասումները: Հետազոտողն առաջարկում է հետազոտության նպատակին հասնել` պատասխանելով հետևյալ հարցերին. որոնք են ընտրական կառույցների հիմնական պարամետրերը և գաղափարները, ինչպես կարող ենք գնահատել այս հաստատությունների արդյունավետությունը Հայաստանում, որոնք են ընտրություններին մասնակցելու դրդապատճառները: Այս հետազոտությունն իրականացնելու համար հետազոտողն անցկացնելու է քանակական սոցիոլոգիական հետազոտություն Երևանում: Հետազոտության արդյունքում կներկայացվեն գիտական զեկույցն ու երկու հոդվածներ, որոնք կբաժանվեն հետազոտողներին, քաղաքագետներին և տարբեր համալսարաններին: Հետազոտողի հավաքած տեղեկատվությունից մշակված տվյալների բազան ևս կտրամադրվի ՀՌԿԿ-Հայաստանի շահառուներին:

Սերգեյ Հարությունյանը սոցիոլոգիայի գծով մագիստրոսի կոչումը ստացել է Երևանի պետական համալսարանից: Նա երկարամյա աշխատանքային փորձ ունի որպես հետազոտող սոցիոլոգ:

E-mail: sergohar@hotmail.com