Սամվել Մանուկյանը առաջարկած հետազոտությունը միտված է Հարավային Կովկասում ներքին և արտաքին հակամարտությունների նվազեցմանըլ: Հետազոտողը մտադիր է օգտագործել ՀՌԿԿ տվյալների հավաքագրման նախաձեռնություն-2004 ընտրանքային հետազոտության տվյալների բազան և մաթեմատիկական մեթոդների (ռեգրեսիոն և գործոնային վերլուծություն) միջոցով իրականացնել միջերկրային համեմատություններ և բացահայտել հարավկովկասյան երկրների մայրաքաղաքների բնակչության սոցիալական և հոգեբանական-սոցիալական վարքագծերը: Հետազոտոոթյան արդյունքներով պատրաստվելու է գիտական հաշվետվություն, մի մենագրություն և չորս հոդված, որոնք կտպագրվեն տարբեր լրագրերում և ամսագրերում, ինչպես նաև կբաժանվեն հետազոտողներին և քաղաքական գործիչներին:

Սամվել Մանուկյանը համակարգային մոդելավորման, մաթեմատիկական ծրագրավորման և վերահսկման համակարգերի գծով գերազանցությամբ դիպլոմը ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտից. վերջինիս հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետից ստացել է տեխնիկական թարգմանչի դիպլոմ ևս: Նա խորացել է տվյալների բազաների մշակման և վերլուծության ասպարեզում, աշխատել որպես խորհրդատու, մեթոդաբան: Հեղինակել է 5 մենագրություն և 20 գիտական հոդված:

E-mail: tigris@xter.net