Սասուն Մուրադյանի գլխավորած հետազոտողների խմբի ուսումնասիրությունը նպատակամիտված է Հայաստանում միջնակարգ կրթության որակի բարձրացմանը: Այս նպատակին հասնելու համար ուսումնասիրվելու են միջնակարգ կրթական հաստատությունների վրա արվող պետական ծախսերը, վերլուծության են ենթարկվելու մասնավոր և հանրային միջնակարգ կրթական ծառայությունների առավելություններն ու թերությունները: Հատուկ ուշադրություն է դարձվելու հեռավոր գյուղական բնակավայրերի դպրոցների վրա: Հետազոտության ընթացքում իրականացվելու է մասնավոր և հանրային միջնակարգ կրթական հաստատությունների վերաբերյալ երկու ուսումնասիրություն: Հետազոտության վերջնական արդյունքները կամփոփվեն քննասեղանի շուրջ: Ծրագրի վերջում հետազոտողն ամբողջացնելու է հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական զեկույցը, մշակելու է առաջարկությունների փաթեթ` ուղղված հայաստանյան կրթական համակարգի ֆինանսական պլանավորման ու ռեսուրսների բաշխման բարելավմանը:

Սասուն Մուրադյանը միջազգային տնտեսագիտության մասնագիտությամբ դիպլոմը ստացել է Երևանի Ազգային տնտեսության ինստիտուտից: Նա աշխատել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես տնտեսագետ: Նա Հայաստանում ներգրավված է եղել տարբեր տնտեսագիտական հետազոտական ծրագրերում:

 

E - mail: smurad@freenet.am