Արմեն Ասատրյանը կիրականացնի Հարավային Կովկասում սոցիալ-տնտեսական պայմանների և միգրացիոն հոսքերի համեմատական վերլուծություն` օգտագործելով հիմնականում ՀՌԿԿ Տվյալների հավաքագրման շտեմարանների տվյալները: Այս միջսահմանային ուսումնասիրության հիմնական թեմաներն են գաղթականների աշխատանքային խնդիրները, Հարավային Կովկասից արտագաղթի հիմնական երկրները, բնակության կարգավիճակի և միջին եկամտի միջև կորելացիոն կապը: Հետազոտությունը բաղկացած կլինի յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքային-մայրաքաղաքային, գյուղական-գյուղական և մայրաքաղաքային-գյուղական համեմատություններից: Հետազոտության հիմնական նպատական է հասկանալ միգրացիայի դրական և բացասական ազդեցությունը և տարածաշրջանային տնտեսության վրա դրա զուտ արդյունքը: Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել Հարավային Կովկասի երկրների պառլամենտական գործիչների կողմից միգրացիոն քաղաքականություն մշակելիս կամ այլ երկրների հետ արտաքին հարաբերություններ հաստատելիս: Այսպես, օրինակ, ուսումնասիրությունը կարող է օգնել հայ քաղաքական գործիչներին Հայաստանի և ընդունող երկրների միջև երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնագրերի պայմանները քննարկելիս` գաղթականների կարգավիճակը կարգավորելու և դրանց իրավունքները պաշտպանելու համար:

Հետազոտողը կներկայացնի ուսումնասիրության արդյունքերի վերլուծական հաշվետվություն, հակիրճ առաջարկություններ քաղաքական գործիչների համար, երկու հոդված տեղական թերթերի համար և միջազգային ամսագրերին ներկայացում հրատարակման համար: Հետազոտության վերջնական արդյունքները կներկայացվեն ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնում:

Արմեն Ասատրյանը Գյուղատնտեսության էկոնոմիկայի թեկնածուի աստիճանը ստացել է Տեխասի համալսարանում: Նա ունի սոցիալական գիտությունների դաշտում հետազոտություններ իրականացնելու մեծ փորձ:
Էլ-փոստ` armarmen@yahoo.com