Հետազոտական դրամաշնորհի այս ուսումնասիրությունը կիրականացնի Անահիտ Գուլյանը: Հետազոտության նպատակն է զարգացնել մի համակարգ որը հնարավորություն կտա Հայաստանում բնակվող մարդկանց օգուտ քաղել բժշկական ապահովագրության ծառայությունից: Հետազոտողը հավատում է, որ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ստեղծումը կընձեռի այդ հնարավորությունը: Համակարգը ստեղծելու համար հետազոտողը կկենտրոնանա հետևյալ հարցերի վրա. - բժշկական ծառայությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման տարբեր հնարավոր սցենարների մշակում; - տարբերակել այն բժշկական ծառայությունները, որոնք մատուցվելու են այդ համակարգի շրջանակներում; - սահմանել ապահովագրական վճարումերի մինիմալ գումարը, այնպես որ Պարտադիր բժշկական ապահովագրության բյուջեն տվյալ ֆինանսական տարվա համար պակասորդ չունենա: Հետազոտության վերջնական արդյունքները կխթանեն Հայաստանի Հանրապետության բժշկական ապահովագրության շուկայում տեղի ունեցող գործառույթների արդյունավետությունը: Հետազոտողը կներկայացնի ուսումնասիրության արդյունքերի վերլուծական հաշվետվություն, կհրատարակի տեղեկատվական գրքույկներ, Առողջապահության նախարարությանը և խոշոր ապահովագրական ընկերություններին կտրամադրի հետազոտության արդյունքները և դրանց հետագա կիրառման առաջարկություններ, որոնք կներառեն պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ստեղծման հնարավոր ձևերը և բժշկական ծառայությունների և ապահովագրական գումարների ցանկը: Անահիտ Գուլյանը մաթեմատիկայի մագիստրոսի կոչումը ստացել է ԵՊՀ-ի ակտուարական գիտությունների կենտրոնում: Ներկայումս նա աշխատում է "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնի վերլուծական բաժնում որպես ակտուար-վերլուծաբան, ինչպես նաև դասավանդում է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի "Ակտուար մաթեմատիկա" ամբիոնում: Էլ-փոստ` anahitg@norq.am