Արմինե Մխիթարյանը կիրականացնի տեղական կառավարական հիմնարկություններում գենդերային անհամամասնության ուսումնասիրություն ` վերլուծելով իրավական դաշտում գենդերային հարաբերությունները և իրականացնելով համայնքների հարցում: Ուսումնասիրությունը կկենտրոնանա ընտրողների վարքագծի, տեղական կառավարության մեջ կանանց տեսակետների և մասնակցության, տեղական կառավարության հասարակական սպասումների, տեղական կառավարության ընտրություններում գենդերային դինամիկայի փոփոխության և ընտրական օրենքում գենդերային քաղաքականության վրա:

Սպասվող արդյունքն է ընտրություններում խթանել գենդերային համամասնությունը և բարձրացնել տեղական կառավարության ընտրություններում կանանց մրցունակությունը: Հետազոտողը կիրականացնի խորին հարցազրույցներ և թիրախային խմբի հարցումներ, ինչպես նաև կկատարի կանանց տեղական կառավարության մեջ ներգրավվածության վիճակագրական վերլուծություն: Հետազոտողը կներկայացնի ուսումնասիրության արդյունքերի վերլուծական հաշվետվություն: Ուսումնասիրության համառոտ տարբերակը կտարածվի տեղեկագրի տեսքով: Կիրառման առաջարկություններ կմշակվեն և կտրամադրվեն Ազգային ժողովի անդամներին, քաղաքական գործիչներին և հետազոտական համայնքի անդամներին:

Արմինե Մխիթարյանը Գենդերային ուսումնասիրությունների երիտասարդական կենտրոն ՀԿ-ի տնօրենն է, ինչպես նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ: Նա ունի սոցիալական գիտությունների ոլորտում հետազոտություններ իրականացնելու մեծ փորձ:
Էլ-փոստ` armine_mm@yahoo.com