Հովհաննիսյանը մտադիր է վերլուծել Հայաստանի կենսաթոշակային համակարգը և բացահայտել դրանում առկա գենդերային տարբերությունները: Փորձ կարվի գնահատելու կենսաթոշակային համակարգի ներկայումս ընթացող բարեփոխումների հնարավոր ազդեցությունը կանանց կենսաթոշակային ապահովման վրա: Կիրառելով քանակական և որակական մեթոդներ, նա կփորձի որակել Հայաստանի կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը` գենդերային հավասարության տեսանկյունից: Նկատի առնելով հանրապետության կենսաթոշակային համակարգում ներկայումս տեղի ունեցող արմատական բարեփոխումները, տկն. Հովհաննիսյանը կանդրադառնա նաև նոր համակարգի ներդրման արդյունքում առաջացող գենդերային տարբերություններին: Ակնկալվում է, որ հետազոտության արդյունքները կնպաստեն կենսաթոշակային համակարգում առկա գենդերային տարբերությունների վերացմանը: Վերլուծական հաշվետվությունից զատ, հետազոտողը մտադիր է հրատարակել մի գիրք և արտասահմանյան գործընկերների հետ համատեղ մի հոդված, մշակել հանրային քաղաքականությանն առնչվող համապատասխան առաջարկների փաթեթ:

Գյուլնարա Հովհաննիսյանը տնտեսագիտության թեկնածու է: Ներկայումս աշխատում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնում որպես դոցենտ: Նա հասարակագիտական հետազոտությունների իրականացման մեծ փորձ ունի:

Էլ փոստ: gyulhov@rambler.ru