Արմինե Ասրյանը հետազոտում է Հայաստանի համայնքներում սոցիալական կապիտալի ազդեցությունը դպրոցների վերանորոգման աշխատանքների վրա: Համեմատականներ անցկացնելով Երևանի համայնքների երկու դպրոցների միջև, մեկը հարուստ, իսկ մյուսը` աղքատ թաղամասից, հետազոտողը կուսումնասիրի, թե ինչպես է տնտեսական բարեկեցությունն ազդում սոցիալական կապիտալի վրա և ինչպես են այս գործոններն ազդում համայնքների` իրենց դպրոցները վերանորոգելու/վերակառուցելու պատրաստականության վրա: Հետազոտողը քանակական վերլուծություն կիրականացնի համայնքների առանձին դպրոցներում` համապատասխան տնտեսական կարգավիճակը, սոցիալական կապիտալը և դպրոցների վերանորոգման աշխատանքներում մասնակցելու նրանց պատրաստականությունը գնահատելու համար: Այնուհետև նա կհաշվարկի յուրաքանչյուր համայնքում սոցիալական հարաբերությունների կամրջման և հանգուցման համաթվերը/ինդեքսները, որոնց միագումարը կկազմի տվյալ համայնքի սոցիալական կապիտալը: Ասրյանը նաև կվերլուծի տարիքի, սեռի և կրթական մակարդակի ազդեցությունն այս համայնքների սոցիալական կապիտալի վրա: Հետազոտության արդյունքները կհրապարկվեն մասնագետների կողմից գրախոսվող ամսագրում, սակայն հնարավոր է, որ դրանք հատկապես օգտակար լինեն ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամին, Համահայկական հիմնադրամին, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային, ԱՄՆ ՄԶԳ-ին (USAID), ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և այլ հաստատություններին, որոնք իրականացնում են դպրոցների վերակառուցման ծրագրեր և խրախուսում են տեղական համայնքներում քաղաքացիական ակվիտությունը: Հենվելով այս հետազոտության արդյունքների վրա` նշված կազմակերպությունները կարող են վերանայել իրենց ռազմավարությունները և իրականացնել դպրոցների բարեկարգման առավել արդյունավետ ծրագրեր:

E-mail: gohar_ghantarchian@yahoo.com