Անահիտ Մկրտչյանը հետազոտում է Հայաստան ներգաղթող սփյուռքահայերի առջև ծառացող խնդիրները: Մասնավորապես, նա ուսումնասիրելու է, թե ինչ ակնկալիքներ ունեն Միջին Արևելքից, Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից ներգաղթողները նախքան Հայաստան գալը, թե ինչ դժվարությունների են նրանք բախվում Հայաստան տեղափոխվելուց հետո և որքանով են օգտակար ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցները հայ հասարակության մեջ նրանց լիարժեք ադապտացման գործում: Հետազոտողը ծրագրում է գրականության համապարփակ վերլուծություն կատարել, ինչպես նաև ընտրանքի կազմավորման "նպատակային" մեթոդների կիրառմամբ տարբեր տարիքային խմբերի ներգաղթողների թիրախային խմբերի հետ քննարկումներ անցկացնել` երկրի կրթական, աշխատանքային հնարավորությունների, ինչպես նաև մշակութային և քաղաքական կյանքի վերաբերյալ նրանց գոհունակությունը չափելու համար: Նա հարցազրույցներ կվարի հայաստանյան և սփյուռքահայ մշակութային, կրթական, կառավարական/քաղաքական, կրոնական և հասարակական կազմակերպությունների շուրջ 50 փորձագետների հետ` երկրում սփյուռքահայության ադապտացիային աջակից լինելու հարցերում ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցների պատրաստականությունը և հնարավորությունները գնահատելու համար: Այս ուսումնասիրության արդյունքում ներկայացվելիք առաջարկները կօգնեն Հայաստանում և արտերկրում քաղաքականություն մշակողներին ու համապատասխան կազմակերպություններին` թեթևացնելու հայ հասարակության մեջ սփյուռքահայերի ադապտացման խնդիրները` Հայաստանն առավել գրավիչ դարձնելով սփյուռքահայության համար: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն մասնագետների կողմից գրախոսվող ամսագրում և կտարածվեն ՀՌԿԿ-ի կայքի միջոցով:

E-mail: anahitrubeni@yahoo.com