Աննա Սարգսյանը հետազոտում է Հայաստանի տնակյաց (հաշմանդամ) պատանիների առջև ծառացած խնդիրները: Տվյալների հավաքագրման տարբեր մեթոդների (հարցաշարերի կիրառմամբ հետազոտությունների, հարցազրույցների և հաշմանդամ երեխաների, նրանց ծնողների, ընտանիքի անդամների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների, բժիշկների, քաղաքականություն մշակողների և ՀԿ-ների թիրախային խմբերի հետ քննարկումների) միջոցով հետազոտողը կգնահատի Երևանում և Հայաստանի շրջաններից մեկ այլ քաղաքում (Հրազդանում) հաշմանդամ երեխաների կրթական ներկայիս մակարդակը, ինչպես նաև նրանց ուսումնական կարիքները: Հենվելով այս ուսումնասիրության արդյունքների վրա` հետազոտողը կառանձնացնի հնարավոր և իրատեսական մանկավարժական մոտեցումներ և ռազմավարություններ` տնակյաց, հաշմանդամ երեխաների ուսումնակրթական հնարավորություններն ընդլայնելու և երկրի կրթական համակարգում նրանց ներգրավելու համար: Հետազոտության արդյունքները և բարեփոխման առաջարկները կներկայացվեն համապատասխան քաղաքականության մշակողներին, Հայաստանում գործող դոնոր և հասարակական կազմակերպություններին, որոնք կարող են աջակցել Հայաստանում հաշմանդամ երեխաների ուսումնակրթական իրավունքները պաշտպանող քաղաքականության մշակման և իրականացման գործում: Հետազոտողը նաև հոդված կհրապարակի մասնագետների կողմից գրախոսվող ամսագրում, որը նաև կտարածվի ՀՌԿԿ-ի կայքի միջոցով:

E-mail: anna_sargsyan_ss@yahoo.com