Գոհար Ղանթարչյանը ուսումնասիրելու է ձեռնարկություններին ներհատուկ միկրոգործոնների (հաստատուն ծախսերի) ազդեցությունը հայաստանյան ընկերությունների կողմից արտահանման որոշումների վրա, և մեկնաբանելու է այս գործոնները մակրոտնտեսական սահմանափակումների համատեքստում (օրինակ` տարադրամի փոխարժեք, առևտրի քաղաքականություն): Հետազոտողը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ԵՎԶԲ (EBRD)-ի կողմից վերջերս իրականացված` ձեռնարկությունների ուսումնասիրության և այլ աղբյուրներից վերցված տվյալների հիման վրա 1700 խոշորագույն հայաստանյան ձեռնարկությունների տնտեսաչափական վերլուծություն կկատարի: Ուսումնասիրությունն ամփոփելուց հետո, բացի մասնագետների կողմից գրախոսվող ամսագրում հոդված հրապարակելուց, հեղինակը կմշակի արտահանող ընկերությունների արտահանման ծավալների խթանմանը և փաստացի ու հնարավոր արտահանողների շրջանում օրինակելի վարքի սկզբունքների արմատավորմանն ուղղված քաղաքականության առաջարկներ և այս առաջարկները կտարածի ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների շրջանում` ձեռնարկություններին աջակցելու համար: Հեղինակը նաև ծրագրում է հետազոտության արդյունքներն ամփոփող շնորհանդեսներ կազմակերպել քաղաքականություն մշակողների և համապատասխան այլ դերակատարների (օրինակ` ԱՄՆ ՄԶԳ, Bearing Point) լսարանի համար:

E-mail: gohar_ghantarchian@yahoo.com