Հասմիկ Հովհաննիսյանը հետազոտում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007թ.-ին ընդունված երկքաղաքացիության մասին օրենքի ազդեցությունը երկրում աղքատության նվազեցման վրա: Ուսումնասիրելով երկքաղաքացիության սկզբունքի կիրառման այլ երկրների փորձը և սփյուռքահայության ներկայացուցիչների, պաշտոնյաների ու շարքային քաղաքացիների շրջանում իրականացնելով քանակական հետազոտություններ, Հ. Հովհաննիսյանը կմշակի աղքատության նվազեցման աշխատանքներում սփյուռքահայության ներգրավումը խրախուսող ենթակառույցների մոդել (արտահանման, ներդրումների, տեղական արտադրության ծավալների մեծացման և աշխատատեղերի ստեղծման միջոցով), ինչը իրագործելի կլինի երկքաղաքացիության պայմաններում: Այս հետազոտության արդյունքները կհետաքրքրեն Հայաստանի զարգացման գործակալությանը, որը պատասխանատու է ներդրումների և արտահանման ծավալների խթանման համար: Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն գրախոսվող ամսագրում, ինչպես նաև կներկայացվեն ՀՀ կառավարության, ինչպես նաև այլ ազգային և միջազգային կազմակերպությունների ուշադրությանը, որոնք սերտորեն համագործակցում են սփյուռքահայ համայնքի հետ և/կամ աշխատում են Հայաստանում աղքատության նվազեցման ուղղությամբ:

E-mail: hasmik_hovhan@yahoo.com