Հայկ Զայիմցյանն ուսումնասիրում է Հայաստանում ավանդների ապահովագրման անհրաժեշտության խնդիրները, առանձնահատկությունները, այլընտրանքային մեխանիզմները, օպտիմալ կազմակերպչական ձևերը և իրականացման գործընթացները: Նա միջազգային լավագույն պրակտիկայի համեմատական վերլուծություն կկատարի`Հայաստանում ավանդների ապահովագրության համակարգի ցանկալի գծերն առանձնացնելու նպատակով, քանակական վերլուծություն` ավանդների ապահովագրության տարբեր մեխանիզմների արդյունավետությունը որոշելու համար, ինչպես նաև կկիրառի որակական վերլուծության մեթոդներ (Հայաստանի կենտրոնական բանկի (ՀԿԲ) և Հայաստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի (ՀԱԵՀ) մասնագետներից կազմված թիրախային խմբերի հետ քննարկումներ և հարցազրույցներ միջազգային մասնագետների հետ)` հետազոտոության քանակական մեթոդները համալրելու նպատակով: Հեղինակը նաև կանդադառնա ավանդների ապահովագրության համակարգում ծառացող բարոյական ընտրության խնդիրներին: Այս հետազոտությունը Հայկ Զայիմցյանին հնարավորություն կտա առանձնացնել ավանդների ապահովագրության օպտիմալ տարբերակները և սահմանել Հայաստանի բնակչության տարբեր սոցիալ-տնտեսական շերտերի համար այս օպտիմալության ընդհանուր տրամաբանությունը: Այս հետազոտության արդյունքները կարող են հետաքրքրել քաղաքականություն մշակողներին, միջազգային կազմակերպություններին (օր.` ՄԱԿ, Համաշխարհային բանկ և ԱՄՆ ՄԶԳ, որոնք ծրագրեր են իրականացնում այս կամ փոխկապակցված այլ ոլորտներում), ինչպես նաև շահառուների առավել լայն շրջանակի (օրինակ` Հայաստանի բանկերի միություն), այլ գիտական հաստատությունների, վերլուծական և հետազոտական կենտրոնների: Ի լրումն մասնագետների կողմից գրախոսվող միջազգային ամսագրում հոդվածի հրապարակման, հեղինակը մտադիր է ուսումնասիրության արդյունքներն ուսումնագիտական լսարանի ուշադրությանը ներկայացնել տարբեր համաժողովների և սեմինարների ձևաչափով: Հետազոտողը նաև ծրագրում է ուսումնասիրության արդյունքները զետեղել տարբեր կայքերում և ՀԿԲ-ի ու ՀԱԵՀ-ի կողմից հրապարակվող նյութերում: Վերահսկիչ մարմինները, օրինակ` Հայաստանի կենտրոնական բանկը և Հայաստանի ավանդների երաշխավորման հիմնադրամը, իրենց հերթին կաջակցեն ուսումնասիրության արդյունքները որոշումների կայացման օղակներում ներկայացնելու և ավանդների ապահովագրության քաղաքականությունում համապատասխան փոփոխություններ ներմուծելու գործում:

E-mail: haykz@freenet.am