Լիանա Հակոբյանը ուսումնասիրում է Երևանի չափահաս բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության բնորոշ ձևերը: Նա հետազոտում է Երևանում ֆիզիկական ակտիվության աստիճանը, նստակյաց ապրելաոճ ունեցող չափահասներին սպառնացող առողջական վտանգները, ֆիզիկական ակտիվությունն արգելակող խոչընդոտները, և թե ինչպես կարելի է չափահասների առողջական վիճակի բարելավմանն ուղղված հանրային առողջապահության քաղաքականություն մշակել: Երևանի չափահաս բնակչության շրջանում հեռախոսային հարցազրույցների միջոցով բնակչության հարցման շրջանակներում հեղինակը կքննի Երևանի չափահաս բնակչության շրջանում տարիքի, սեռի, կրթության, քաղաքացիական կարգավիճակի, զբաղվածության կարգավիճակի և ֆիզիկական ակտիվության կապը: Հետազոտության արդյունքները մեծ հետաքրքրություն կներկայացնեն առողջապահության քաղաքականություն մշակողների համար: Այս հարցի շուրջ հիմնավորված տեղեկատվությունը կարող է առավել մեծ կշիռ և վստահություն տալ վերջիններիս կողմից ձեռնարկված օրենսդրական նախաձեռնություններին: Այս տեղեկատվությունը կարող է նաև փոփոխություններ մտցնել քաղաքի հատակագծի մշակման, գոտևորման և այլ քաղաքականություններում, ոլորտներում, ինչպես նաև կարող է խրախուսել զբոսանքային և հեծանվային վարժանքի համար համապատասխան պայմանների ապահովման հարցում, այդ թվում`առանձին հեծանվային ուղիների կառուցման գործում:

E-mail: haklianam@yahoo.com