Մարիամ Մարտիրոսյանը ուսումնասիրում է Հայաստանի դպրոցներում չափահաս տղամարդու օրինակելի կերպարի կամ ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից պատանիների դաստիարակության պակասի ազդեցությունը առնականության մասին պատանիների պատկերացումների վրա: Նա կիրականացնի համապատասխան գրականության վերլուծություն, հարցազրույցներ կկազմակերպի այս ոլորտի փորձագետների հետ, կկատարի աշակերտների շարադրությունների վերլուծություն, ինչպես նաև կնախաձեռնի արական սեռի (հիմնականում 5-10-րդ դասարանների) աշակերտների թիրախային խմբերի հետ քննարկումներ: Աշակերտները կընտրվեն երկու տեսակի դպրոցներից, այն է` ԶԱՆԳ իրավական սոցիալականացման ծրագրում (այս ծրագրի շրջանակներում ստեղծվում է դասավանդողների, օրինապահ մարմինների պաշտոնյաների և պատանիների միջև համագործակցության ցանց` հանրային անվտանգության, հանցագործությունների կանխման և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում դրական փոփոխություններին աջակցելու նպատակով) ընդգրկված և չընդգրկված մեկական դպրոցից: Գործոնների վերահսկման մեթոդի կիրառմամբ այս ուսումնասիրությունը հեղինակին կօգնի որոշել առնականության մասին արական սեռի հայ պատանիների պատկերացումները, պարզել այդ պատկերացումների կազմավորման ուղիները, թե ինչ տղամարդկային օրինակելի կերպարների են ընդօրինակում և ինչ անձնական բախումներ կամ դժվարություններ են ծառացած արական սեռի հայ պատանիների առջև գենդերային հարաբերությունների դրսևավորման համատեքստում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո հեղինակը առաջարկներ կներկայացնի Հայաստանի դպրոցներում առնականության պատկերացումների կերտման գործընթացից բխող խնդիրները մեղմելու համար: Մասնագետների կողմից գրախոսվող և միջազգային ճանաչում ունեցող ամսագրում հետազոտության վերաբերյալ համապատասխան հոդված հրապարակելուց բացի հեղինակն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնի ՀԿ-ների, դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների հետ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված համաժողովների և հանդիպումների ընթացքում: Ի լրումն նշվածի, հետազոտության ամփոփագիրը և հիմնական արդյունքները կներկայացվեն ՀՀ կրթության ազգային ինստիտուտ, Հայաստանի և սփյուռքի տարբեր կազմակերպությունների ուշադրությանը և կտարածվեն ՀՌԿԿ ցանցի միջոցով:

E-mail: mariam@projectharmony.am