Սաթենիկ Մկրտչյանն ուսումնասիրում է Հայաստանի միջնակարգ դպրոցների կառավարման գործընթացների համատեքստում դպրոցների կառավարման խորհուրդների աշխատանքներում ծնողների անարդյունավետ և ոչ բավարար մասնակցության պատճառները: Նա ծրագրում է կատարված հետազոտությունների համապարփակ վերլուծություն կատարել, ինչպես նաև հարցազրույցներ վարել և/կամ քննարկումներ կազմակերպել փորձագետներից (քաղաքականություն մշակողներից և դպրոցների բարեփոխման աշխատանքներում ներգրավված գործակալությունների ներկայացուցիչներից), ծնողների խորհուրդների և դպրոցների կառավարման խորհուրդների աշխատանքներին մասնակցող ծնողներից և Հայաստանի տարբեր շրջաններից շուրջ մեկ տասնյակ դպրոցների ուսուցիչներից ու տնօրեններից կազմված խմբերի հետ: Քանի որ ծնողների մասնակցությունը դպրոցների կառավարման համակարգում քաղաքացիական մասնակցության ձև է, Հայաստանի դպրոցների կառավարման խորհուրդների մակարդակում մասնակցության խնդիրների ճիշտ ըմբռնումը կարող է օգնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կերտման առավել գլոբալ հարցերի լուծման գործում: Հեղինակը մտադիր է իր ուսումնասիրության արդյունքներն ամփոփող հոդվածներ հրապարակել միջազգային ճանաչում ունեցող և մասնագետների կողմից գրախոսվող ամսագրերում, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ամսագրում: Հեղինակը նաև ծրագրում է կազմակերպել հանրային քննարկումներ` դրանցում ներգրավելով կրթական ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարացման գործընթացով հետաքրքրվող տեղական և միջազգային գործակալությունների և ՀԿ-ների, մշակել քաղաքականության առաջարկություններ և դրանք տարածել համապատասխան քաղաքականություն մշակողների շրջանում:

E-mail: satenikm@yahoo.com