Տիգրան Հարությունյանն ուսումնասիրում է Հայաստանում ատենակալների մասնակցությամբ դատավարության ներդրման առավելություններն ու մարտահրավերները: Հետազոտողը մտադիր է համեմատականներ անցկացնել Հայաստանում և այլ երկրներում ատենակալների մասնակցությամբ դատավարությունների պրակտիկայի միջև, բնակչության տարբեր խմբերի շրջանում իրականացնել քանակական վերլուծություններ`այս ինստիտուտի վերաբերյալ նրանց ընկալումներն ու ընդհանուր իրազեկության մակարդակը գնահատելու համար, վարել հարցազրույցներ հետազոտողների, մասնագետների, փաստաբանների, դատախազների և դատավորների շրջանում: Ի լրումն նշվածի, հեղինակը կուսումնասիրի, թե ատենակալների մասնակցությամբ դատավարության գործընթացը որքանով կարող է նվազեցնել կոռուպցիայի մակարդակը դատական համակարգում, այսպիսով խթանելով ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում: Հետազոտության արդյունքները կարող են հետաքրքրել ՀՀ կառավարության բոլոր ճյուղերին, հատկապես դատական համակարգին, ՀՀ արդարադատության նախարարությանը և Գլխավոր դատախազի գրասենյակին: Այս ուսումնասիրության արդյունքները կարող են նաև հետաքրքրել Հայաստանի իրավաբանների միությանը, գործնական իրավաբանական գործունեությամբ զբաղվող այլ մասնագետների և ՀԿ-ների: Մասնագետների կողմից գրախոսվող ամսագրում հոդված հրապարակելուց բացի, հեղինակը նաև ծրագրում է կազմել ձեռնարկներ, դրանցում մանրամասնելով Հայաստանում ատենակալների մասնակցությամբ դատավարության համակարգ ներմուծելու դրական և բացասական կողմերը և կազմակերպել հանրային շնորհանդեսներ, սեմինարներ և դասընթացներ` հանրային քաղաքականության վրա ավելի մեծ ազդեցություն գործելու համար:

E-mail: tiko74@gmail.com