Տիգրան Թովմասյանը գնահատելու է Հայաստանի միջնակարգ դպրոցներում քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրի իրականացման արդյունավետությունը` ծրագրի սահմանված թիրախների և նախապես պլանավորված գործողությունների իրականացման տեսանկյունից: Նա կուսումնասիրի այս ոլորտում պետական իշխանությունների և փորձագետների կողմից մշակված նյութերի ու փաստաթղթերի համապատասխանությունը ընդունված միջազգային պրակտիկային և կգնահատի այս ուղղությամբ կատարվող ջանքերի ուղղվածությունը դեպի առավել ժողովրդավարական հասարակության կազմավորմանը: Հայաստանի չորս մարզերի և Երևանի դպրոցականների, ուսուցիչների և ծնողների շրջանում քանակական ուսումնասիրությունների և միջնակարգ կրթության ոլորտում ներգրավված, քաղաքականություն մշակողների հետ հարցազրույցների միջոցով նա կգնահատի, թե որքանով է քաղաքացիական կրթությունը տեղական համայնքների և ընդհանրապես ողջ հասարակության համար նպատակային և օգտակար: Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն մասնագետների կողմից գրախոսվող ամսագրում: Մշակվելիք առաջարկները կրթության ոլորտում քաղաքականություն մշակողներին (ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտ) կօգնեն բարձրացնել նաև Հայաստանի միջնակարգ դպրոցներում դասավանդվող քաղաքացիական կրթության ծրագրերի արդյունավետության մակարդակը:

E-mail: ttovmasyan@yahoo.com