Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Միջոցառումներ

03/02/2012
CRRC-Armenia is offering ten research grants to explore primarily the World Values Survey database developed through a survey conducted in October 2011. Background The World Values Survey (WVS) was more...


03/11/2011
ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն, որը կվարի Դր. Մեթյու Քրոնիգը more...


14/10/2011
Հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-16:00-ին Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստանը հյուրընկալելու է աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկից Աշոտ Մկրտչյանը և Կարեն Պողոսյանը կներկայացնեն համապատասխանաբար «Դինամիկ more...


12/10/2011
«Գրավիչ գծապատկերների պատրաստում» թեմայով դասընթաց, որը կվարի Նանա Պապիաշվիլին Օրը` 19-ը նոյեմբերի, 2011թ. Ժամը` 10:00-13:00 Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Աբովյան 52), 3-րդ հարկ, 305 լս. Լեզուն` անգլերեն Ընդհանուր more...


06/10/2011
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու «Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)» թեմայով վեբինարին, որը կվարի Եկատերինա Բոնդարենկոն (Եվրամոնիտոր միջազգային): Օրը` 18-ը հոկտեմբերի, 2011թ. Ժամը` 16:00-17:30 Վայրը` more...


Կոռուպցիայի հետազոտություններ 2008-2010թ.թ.

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ)-Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) շրջանակներում, 2008-2010թթ. ընթացքում Հայաստանում անցկացրել է կոռուպցիայի վերաբերյալ չորս հետազոտություն, որից երեքը տնային տնտեսություններում և մեկը` ձեռնարկություններում: Հետազոտությունների նպատակը կոռուպցիայի հանրային ընկալման չափումն ու հակակոռուպցիոն ջանքերի գնահատումն էր: Ստորև բերված են հարցումների արդյունքները 2008, 2009 և 2010 թ.թ. համար:

2008 2009 2010
Զեկույցներ
Զեկույցներում նկատված վրիպակներ
Մամլո հաղորդագրություններ
Համառոտ նկարագրություններ
Ներկայացումներ
Տնային տնտեսությունների հարցման տվյալների շտեմարաններ
Ձեռնարկությունների հարցման տվյալների շտեմարան
Հարցաթերթեր և այլ գործիքներ

Տնային տնտեսություններում առաջին հետազոտությունն իրականացվել է 2008թ. հոկտեմբերին, Հայաստանի բոլոր մարզերում 1549 պատահականորեն ընտրված չափահասների (18 տարեկան և ավելի) շրջանում: 2009թ. հոկտեմբերին անցկացված համանման երկրորդ հետազոտությամբ հարցվել Է 1515 չափահաս: Ձեռնարկությունների հետազոտությամբ, որն անցկացվել է 2009թ. դեկտեմբերին և 2010թ. հունվարին, ընդգրկվել է Հայաստանի բոլոր մարզերում գործող 400 մասնավոր ձեռնարկություն: 2010թ. տնային տնտեսություններում անցկացված հետազոտությունը կայացել է նոյեմբերին՝ ընդգրկելով 1528 հարցվող:

Հարցումները նպատակ են ունեցել ստեղծել գործնական տեղեկատվություն, որը կարելի կլինի քննարկել, վերլուծել և որը կօգտագործվի կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի, ինչպես նաև ՀԳՄԾ-ի կողմից` պետական կառավարման ոլորտը բարելավելու և այդպիսով կոռուպցիայի դեպքերը նվազեցնելու նպատակով քաղաքականություններ և ծրագրեր մշակելու համար: