Տեղական խորհդատվական մարմին
Ներկա
Դավիթ Գրիգորյան
Դոկտոր Դավիթ Գրիգորյանը ներկայացնում է Policy Forum Armenia-ն, անկախ մասնագիտական շահույթ չհետապնդող ասոցիացիա: Իր դոկտորական աստիճանն ստացել է Մերիլենդի համալսարանում (ԱՄՆ), և փորձագիտացել մակրո և ֆինանսական տնտեսագիտության ոլորտում: Դոկտոր Գրիգորյանը աշխատում է նաև Միջազգային արժութային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչությունում որպես տնտեսագետ: Նախքան ՄԱՀ-ին միանալը նա աշխատել է Համաշխարհային բանկում:
Լարա Չոլաքեան
Լարա Չոլաքեանը ստացել է սոցիալ-տնտեսական զարգացման գծով մագիստրոսի կոչում Ֆրանսիայի Սորբոն-Պանթեոն-Փարիզ I համալսարանից, ինչպես նաև քաղաքագիտության ու ֆրանսերենի բակալավրի միացյալ կոչում` Կանադայի McMaster համալսարանից: Նախքան ՀՌԿԿ-ում իր աշխատանքը սկսելը, Լարա Չոլաքեանը աշխատել է ՀՌԿԿ-Հայաստան կետրոնում որպես Ծրագրի Տնօրեն 2004-2006, իսկ նախքան այդ ղեկավարել է Ֆիլանտրոպիայի կանադական կենտրոնի ծրագիր հանդիսացող Գիտելիքի զարգացման կենտրոնի հետազոտական դրամաշնորհները: 2000-2003թթ. ղեկավարել է Պերուի և Շրի Լանկայի զարգացման կանադական ծրագրերը Համաշխարհային համալսարանական ծառայության հետ համատեղ: 1998-2000թթ. Ֆրանսիայի կանադական դեսպանատանը նա ղեկավարել է մշակութային բաժնի ծրագրերը, հանդիսացել է UNESCO -ի հետազոտող վերլուծաբան:
Լուսիգ Դանիելիան
Դոկտոր Լուսիկ Դանիելյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր և փոխնախագահն է: Նա հաղորդակցության գծով դոկտորի աստիճանն ստացել է 1989թ-ին, Տեխասի համալսարանի Օստինի մասնաճյուղում: Դոկտոր Դանիելյանը 1988-1994թթ-ին եղել է քաղաքական հաղորդակցության դասախոս Նյու Յորքի պետական համալսարանի Օլբանիի մասնաճյուղում, որտեղ ստացել է համալսարանի դասախոսական կազմի համար նախատեսված հետազոտական աշխատանքի դրամաշնորհը` ԽՍՀՄ կազմում գտնվող Հայաստանում զանգվածային հաղորդակցության և ժողովրդավարական շարժումների վերաբերյալ հետազոտություն իրականացնելու համար: Նա դարձել է Հարվարդի համալսարանի կողմից շնորհվող Գոլդսմիթ մրցանակի դափնեկիր, ստացել Ֆուլբրայթի և IREX-ի հետազոտական աշխատանքների դրամաշնորհներ, Հասարակական գիտությունների հետազոտական խորհրդի և Կրթված հասարակությունների միացյալ կազմակերպության ամերիկյան խորհրդի` սովետագիտության գծով համատեղ հանձնաժողովի շնորհած դրամաշնորհը` հետդոկտորական հետազոտական աշխատանքի համար:
Վաչե Գաբրիելյան
Վաչե Գաբրիելյանը պետական վարչարարության գծով դոկտորական կոչումն ստացել է Ռուտգերսի համալսարանում (Նյուարկ): Ներկայումս դոկոր աբրիելյանը Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ է: Նա Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների դասախոս է: Դոկտոր աբրիելյանը աշխատել է որպես Ռուտգերսի համալսարանի Հանրային արտադրողականության ազգային կենտրոնի փոխտնօրեն:
Գեղամ Գևորգյան
Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է: Մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանն ստացել է 1992թ.-ին` Մոսկվայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտից: Պրոֆեսոր Գևորգյանը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորն է: 1997թ.-ից վարել է ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնը: Պրն. Գևորգյանը երկար տարիներ դասավանդել է թվային վերլուծություն, մաթեմատիկական անալիզ, օպտիմալ կառավարման տեսություն և մի շարք այլ առարկաներ, հեղինակ է ավելի քան 50 գիտական հրապարակումների:
Նախորդ
Արմինե Առաքելյան
Արմինե Առաքելյանը զարգացման, մարդու իրավունքների և կառավարման գծով միջազգային փորձագետ է: Նա Ֆրանսիայի Սորբոն-Պանթեոն-Փարիզ I համալսարանում ստացել է միջազգային իրավունքի ու քաղաքագիտության/միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի կոչում և ՙմիջազգային զարգացման իրավունք՚ մասնագիտությամբ դիպլոմ Ֆրանսիայի Ռենե Դեկարտի Փարիզ V համալսարանում: Ունի Ֆրանսիայի և Իրանի երկքաղաքացիություն: Նա Հարավային Կովկասում Ժողովրդավարության և ընտրական աջակցության ինստիտուտի (միջկառավարական կազմակերպություն) ներկայացուցիչն ու ծրագրի ղեկավար է, ինչպես նաև Ժողովրդավարության և մարդու իրավունքների հ/կ հիմնադիրն ու նախագահը: Հարավային Կովկասում դեմոկրատիայի աջակցմանը վերաբերող նրա նորերս հրատարակված հոդվածը կարելի է գտնել այստեղ:

Արա Ավետիսյան
Արա Ավետիսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է և Տեղական Խորհրդատվական Մարմնի անդամ էր հուլիս 2003-ապրիլ 2005 թթ.: Դոկտոր Ավետիսյանն աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես պրոռեկտոր և ներկայումս ԱՄՆ-ի Հետազոտությունների և ուսումնական ծրագրերի շրջանավարտների հայկական միության (USREPAAA) անդամ է և Հայկական ազգային կրթական հասարակության ՀԿ-ի նախագահ:
Յացեկ Ցուկրովսկի
Պրն Յացեկ Ցուկրովսկին դոկտորական աստիճանն ստացել է Չեխիայի Հանրապետության Չարլզի անվան գիտությունների համալսարան-ակադեմիայում և Տեղական Խորհրդատվական Մարմնի անդամ էր հուլիս 2003-հունիս 2005 թթ.: Ներկայումս նա Միավորված ազգերի զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ-ի գրասենյակի ՙՀազարամյակի զարգացման նպատակ՚ ծրագրի տարածաշրջանային խորհրդատուն է: Եղել է Բիալիստոկի ֆինանսների և մենեջմենթի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, նաև` Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների մասնագետ և ծրագրի տնօրեն, Բարսելոնայի EuroPraxis ընկերության (Global Praxis Group) ավագ խորհրդատու և Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի ավագ հետազոտող:
|