Պ. ՀՌԿԿ-ը տրամադրում է հետևյալ ռեսուրսներն ու ծառայությունները`
- հասարակական գիտությունների վերաբերյալ գրքերի, ամսագրերի և այլ տպագիր նյութերի գրադարան.
- արագ ինտերնետային կապով, հասարակական գիտությունների վերաբերյալ էլեկտրոնային ամսագրերով և տվյալների բազաներով հագեցած համակարգչային սրահ.
- հասարակական գիտությունների պրոֆեսիոնալ հետազոտողներին տրվում են հետազոտական աշխատանքի դրամաշնորհներ.
- ուսուցողական դասընթացներ, դասախոսություններ, համաժողովներ և կլոր սեղաններ:
Գրադարան
Հ. Որտե՞ղ է գտնվում ՀՌԿԿ գրադարանը:
Պ. ՀՌԿԿ գրադարանի հասցեն է`
Աբովյան 52 շ., 3-րդ հարկ
305 սենյակ
Երևան, Հայաստան
Հ. Ո՞վ կարող է օգտվել ՀՌԿԿ գրադարանից:
Պ. ՀՌԿԿ գրադարանը բաց է հասարակական գիտությունների ոլորտում գործող կամ այս ասպարեզում հետազոտություններով զբաղվող ցանկացած հաստատության աշխատակցի համար:
Հ. Ի՞նչ գրքեր և ամսագրեր ունի ՀՌԿԿ գրադարանը:
Պ. ՀՌԿԿ գրադարանն առաջարկում է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պետական քաղաքականության և դեմոգրաֆիայի վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն տպագիր նյութերի հարուստ հավաքածու: ՀՌԿԿ գրադարանի նյութերի էլեկտրոնային ցանկը կարող եք գտնել այստեղ:
Հ. Ինչպե՞ս կարելի է գրանցվել ՀՌԿԿ գրադարանում:
Պ. ՀՌԿԿ գրադարանում գրանցվելու համար այցելեք մեզ հետևյալ հասցեով`
Աբովյան 52 շ., 3-րդ հարկ
305 սենյակ
Երևան, Հայաստան
Հ. Պե՞տք է վճարել անդամավճար գրանցվելու համար:
Պ. ՀՌԿԿ գրադարանի նյութերի օգտագործումն անվճար է:
Հ. Որո՞նք են գրադարանի աշխատանքային օրերը և ժամերը:
Պ. ՀՌԿԿ գրադարանն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-18:00:
Հ. Կարելի՞ է գրքերը և նյութերը տուն տանել:
Պ. ՀՌԿԿ տպագիր նյութերը կարող են օգտագործվել միայն գրադարանում:
Համակարգչային սրահ
Հ. Որտե՞ղ է գտնվում համակարգչային սրահը:
Պ. ՀՌԿԿ համակարգչային սրահի հասցեն է`
Աբովյան 52 շ., 3-րդ հարկ
309 սենյակ
Երևան, Հայաստան
Հ. Ո՞վ կարող է օգտվել ՀՌԿԿ համակարգչային սրահից:
Պ. ՀՌԿԿ համակարգչային սրահը բաց է գիտական կամ հետազոտական նպատակներ հետապնդող հետազոտողների, գիտնականնների, դասախոսների և ուսանողների համար:
Հ. Ի՞նչ ծառայություններ է առաջարկում ՀՌԿԿ համակարգչային սրահը:
Պ. ՀՌԿԿ համակարգչային սրահն առաջարկում է ինտերնետի, հասարակագիտական էլեկտրոնային ամսագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանում հասարակագիտական ոլորտի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային բազաների և միջազգային տվյալների աղբյուրների ազատ և անվճար մուտք:
Հ. Պե՞տք է վճարել համակարգչային սրահից օգտվելու համար:
Պ. ՀՌԿԿ համակարգչային սրահից օգտվելն անվճար է:
Հ. Որո՞նք են համակարգչային սրահի աշխատանքային օրերը և ժամերը:
Պ. ՀՌԿԿ համակարգչային սրահն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:
Հ. Որո՞նք են ՀՌԿԿ համակարգչային սրահում աշխատելու հիմնական կանոնները:
Պ. ՀՌԿԿ համակարգչային սրահից օգտվելու կանոնների և ընդհանուր քաղաքականության մասին կարդալու համար սեղմեք այստեղ:
Հետազոտական աշխատանքի դրամաշնորհների ծրագիր
Հ. Ե՞րբ կհայտարարվի հետազոտական աշխատանքի դրամաշնորհների հաջորդ մրցույթը:
Պ. Դրամաշնորհների մրցույթը հայտարարվում է յուրաքանչյուր տարի ձմռանը:
Հ. Ո՞վ կարող է դիմել հետազոտական աշխատանքի դրամաշնորհի համար:
Պ. Դրամաշնորհի համար կարող են դիմել. Հայաստանի քաղաքացիները կամ մշտական բնակիչները, հասարակական կամ հումանիտար գիտությունների անհատ կամ ուսումնագիտական հաստատություններում աշխատող հետազոտողները, գիտահետազոտական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները, պետական քաղաքականության ինստիտուտները, միջազգային կազմակերպությունները և պետական գործակալությունները:
Հ. Ինչպե՞ս դիմել հետազոտական դրամաշնորհ ստանալու համար:
Պ. Հետազոտական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկություն կարող եք գտնել ՙՀետազոտական աշխատանքի դրամաշնորհների համար դիմումների ներկայացում՚ բաժնում:
Հ. Ինչպե՞ս կարելի համոզվել, որ նախագիծը համապատասխանում է ՀՌԿԿ պահանջներին:
Պ. ՀՌԿԿ հետազոտական դրամաշնորհները հատկացվում են այն հետազոտական նախագծերին, որոնց նպատակը հասարակական գիտությունների և քաղաքականության վերլուծության զարգացումն է:
Հ. Ի՞նչ է հետազոտական նախագիծը:
Պ. Հետազոտական նախագիծը որոշակի խնդիրների լուծման նպատակով մի շարք հարցերի համակարգված հետազոտությունն է: Հետազոտական նախագծի տարրերը պետք է պարունակեն պարզ ձևակերպված հարց, հետազոտության նպատակը, հիմնական հասկացությունների սահմանումը և տվյալների հավաքագրման հստակ մեթոդաբանությունը, ստացված տվյալների ու եզրահանգումների վերլուծությունը: Ողջ գործընթացը պետք է խարսխվի ամուր գիտական հիմքի վրա: Հետազոտական նախագծի արդյունքները պետք է պարունակեն հիմնական հայտնագործություններն ու առաջարկները:
Հ. Ո՞վ է որոշում, թե ով պետք է ստանա հետազոտական դրամաշնորհը:
Պ. ՀՌԿԿ և Դրամաշնորհային հանձնաժողովը համատեղ ընտրում են այն դիմումները, որոնց համար ֆինանսավորում կտրամադրվի:
Ուսուցողական դասընթացներ և դասախոսություններ
Հ. Ինչպիսի՞ ուսուցողական դասընթացներ եք կազմակերպում:
Պ. ՀՌԿԿ տեղական ու տարածաշրջանային ամենշաբաթյա ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և դասախոսություններ է առաջարկում հասարակագիտական զանազան թեմաներով` որպես դասախոսներ ներգրավելով թե’ տեղական, թե’ օտարերկրյա փորձագետների:
ՀՌԿԿ մեթոդաբանական դասընթացների նպատակներն են` արդիականացնել տեղական հետազոտողների հմտությունները, նրանց ընձեռել վիճակագրական համակարգչային ծրագրերի օգտագործման պրակտիկ հնարավորություն: Դասընթացները խթանում են այսօր Հարավային Կովկասում առկա տնտեսական և սոցիալական անցման խնդիրների ուսումնասիրությունը:
ՀՌԿԿ կազմակերպում է նաև կողմնորոշիչ սեմինարներ հետազոտական ռեսուրսները և նրանց օգտագործման մեթոդները ներկայացնելու համար:
Հ. Ո՞վ կարող է մասնակցել ՀՌԿԿ ուսուցողական դասընթացներին և դասախոսություններին:
Պ. Կարող են մասնակցել. հասարակական գիտությունների հետազոտողներ, ուսումնագիտական հաստատությունների դասախոսներ, քաղաքական գործիչներ և հասարակական կազմակերպությունների, մասնավոր և պետական սեկտորների այլ մասնագետներ:
Հ. Ինչպե՞ս կարելի է գրանցվել մասնակցության համար:
Պ. Դուք պետք է դիմում ներկայացնեք` արձագանքելով մասնակցության հրավերի հայտարարությանը: Դուք պետք է ցույց տաք, որ բավարարում եք ՙՄասնակիցներին ներկայացվող պահանջներ՚-ում նշված նվազագույն պահանջները: Հայտարարությունը սովորաբար տեղադրվում է էլեկտրոնային էջում կամ կարող է ստացվել էլեկտրոնային հայտարարությունների միջոցով, որոնց համար կարելի է գրանցվել:
Հ. Ե՞րբ և որտե՞ղ եք կազմակերպում ձեր ուսուցողական դասընթացները:
Պ. Տեղական սեմինարները սովորաբար կազմակերպվում են ՀՌԿԿ երևանյան գրասենյակում, իսկ տարածաշրջանային սեմինարները` թբիլիսյան գրասենյակում:
Համաժողովներ, սեմինարներ և կլոր սեղաններ
Հ. Ինչպիսի՞ համաժողովներ, սեմինարներ և կլոր սեղաններ եք կազմակերպում:
Պ. ՀՌԿԿ Հարավային Կովկասի երեք պետությունների հետազոտողներին, վարչարարներին ու պետական գործիչներին առաջարկում է քննարկում և բանավեճ ծավալել տարածաշրջանի կարևորագույն քաղաքական խնդիրների ու տարածաշրջանային հարթույթում քաղաքականության ձևավորման զարգացման միտումների շուրջ, խրախուսում է միջառարկայական երկխոսությունը հետազոտողների և այլ մասնագետների միջև: Կենտրոնները տեղեկատվություն և կրթական աջակցություն են տրամադրում պետական քաղաքականության նոր ձևավորվող ինստիտուտներին, ինչպես նաև` ցանցային համագործակցության զանազան հնարավորություններ ընձեռում հետազոտողներին և քաղաքական գործիչներին:
Հ. Ո՞վ կարող է մասնակցել ՀՌԿԿ համաժողովներին, սեմինարներին և կլոր սեղաններին:
Պ. Կարող են մասնակցել. հասարակական գիտությունների հետազոտողներ, ուսումնագիտական հաստատությունների դասախոսներ, քաղաքական գործիչներ և հասարակական կազմակերպությունների, մասնավոր և պետական սեկտորների այլ մասնագետներ:
Այլ
Հ. Ինչպե՞ս կարելի է բաժանորդագրվել ՀՌԿԿ էլեկտրոնային ծանուցագիրը և նորությունները ստանալու համար:
Պ. ՀՌԿԿ էլեկտրանային ծանուցագրին բաժանորդագրվելու համար գրեք մեզ crrc@crrc.am էլեկտրոնային հասցեով: