Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Մամուլ և Լրատվամիջոցներ

Տեղական խորհդատվական մարմին

  Աշխատակազմ

Թափուր աշխատատեղեր

Պրակտիկայի ծրագիր

Միջոցառումներ

03/10/2010
more...


27/08/2010
more...


17/08/2010
more...


09/08/2010
more...


27/07/2010
more...


Աշխատակազմ

ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Կենտրոնի Տնօրեն
Հեղինե Մանասյան

Հեղինե Մանասյանն ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան և դասավանդման, հետազոտությունների ու քաղաքականության վերլուծության մեծ փորձ: Նրա փորձագիտական հիմնական ոլորտներն են` տնտեսական աճ և զարգացում, անցումային քաղաքական տնտեսություններ, աշխատանքի շուկաներ, աղքատություն և կրթություն, սեփականաշնորհում և ստվերային տնտեսություններ: Դոկտոր Մանասյանը հարյուրից ավել հրատարակությունների և հոդվածների հեղինակ է: Մինչև ՀՌԿԿ հայաստանյան մասնաճյուղում իր աշխատանքն սկսելը դոկտոր Մանասյանը գործուն մասնակցություն է ունեցել միջազգային կազմակերպությունների (UNDP, WB, TACIS)  ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, որոնց նպատակը Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների և կրթության բարձր որակի ապահովումն էր: Դոկտոր Մանասյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, Մենեջմենթի պետական ակադեմիայում ¥Մոսկվա¤, Կենտրոնական Եվրոպայի համալսարանում ¥Բուդապեշտ¤ և Կոլումբիայի համալսարանում ¥Նյու Յորք¤:

Էլ. փոստի հասցե: heghine@crrccenters.org

Տվյալների նախաձեռնության և մեթոդաբանական դասընթացների գծով ծրագրերի ղեկավար
Ժենյա Պատուրյանը

Ժենյա (Եվգենյա) Պատուրյանը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Գերմանիայի Բրեմենի Յակոբս Համալսարանից: Նույն համալսարանից նա ունի նաև ինտեգրացված հասարակական գիտությունների մագիստրոսի կոչում: Քաղաքագիտության մագիստրոսի կոչումը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանից, իսկ  փիլիսոփայության գծով դիպլոմը` Երևանի պետական համալսարանից: Ժենյան աշխատանքային փորձ է կուտակել Հայաստանի ամերիկյան համալսարանի հասարակագիտության ուսումնասիրությունների Թուրփանջյան կենտրոնի 3ակոբս Համալսարանի տարբեր ծրագրերում, եղել է  ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական դրամաշնորհառու:

Էլ. փոստի հասցե: jenny.paturyan@crrccenters.org



Հետազոտական դրամաշնորհների գծով ծրագրերի ղեկավար
Աննա Սարկիսյան

Աննա Սարգսյանը ՀՌԿԿ թիմին միացել է 2004թ.: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

Նախքան ՀՌԿԿ հայաստանյան մասնաճյուղում իր աշխատանքն սկսելը Աննա Սարգսյանն աշխատել է Եվրասիա հիմնադրամի հայաստանյան գրասենյակում որպես օգնական:

Էլ. փոստի հասցե: anna@crrccenters.org

Գրադարանավար/Տեղեկատվության մասնագետ
Վերոնիկա Գրիգորյան

Վերոնիկա Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀՌԿԿ-Հայաստանում սկսել է աշխատել 2010 թվականի հուլիսից: Մինչ այդ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆինանսատնտեսագիտության ծառայությունում որպես գլխավոր մասնագետ: Ուսման ընթացքում աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում, պրակտիկան անցկացրել է Մարիոթ հյուրանոց-Հայաստանի ֆինանսական բաժնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունում:

Էլ. փոստի հասցե: veronika.grigoryan@crrccenters.org

Գրասենյակի կառավարիչ 
Հերմինե Մհերյան

Հերմինե Մհերյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը (անգլերեն լեզու): Նախքան ՀՌԿԿ հայկական գրասենյակի թիմին միանալը Հերմինե Մհերյանն աշխատել է պետական, մասնավեր և միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությոնում, “Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում”, Եվրամիության TACIS ծրագրում և "Լանզա" ՍՊԸ-ում:

Էլ. փոստի հասցե: era@crrccenters.org


Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջեր
Ռուբեն Չելեբյան

Ռուբեն Չելեբյանն ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետը 1999 թ., միացել է ՀՌԿԿ-Հայաստան կազմակերպությանը որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների մենեջեր 2010 թ. հուլիսից: Ռուբենը սկսել է իր կարիերան մինչև համալսարանում սովորելը. 1990թ. աշխատել է որպես լաբորատորիաի աշխատակից նույն համալսարանում և հետագայում “Էլեկտրոմաշ” գիտական ինստիտուտում (1993թ.): Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է “Շիրակ” տպարանում որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների մենեջեր, տվյալների բազաների մենեջեր և բջջային հեռահաղորդակցման ծառայությունների կոորդինատոր “Արմենիա Քոլ Ինտերնեշնլ” կազմակերպությունում, մոնիտորինգ և օպերատիվ թիմի հերթափոխի ղեկավար, այնուհետև որպես բիզնես վերլուծաբան և տեխնիկական փաստաթղթերի կազմող “Ինտեսիս Գրուպ” - ում:

Էլ. փոստի հասցե: rouben.chelebyan@crrccenters.org




ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Ծրագրի տնօրեն
Հանս Գութբրոդ

Հանս Գութբրոդը դոկտորի և բակալավրի կոչումը ստացել է միջազգային հարաբերությունների գծով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից: Ծագումով Գերմանիայից` նա "Արդյունավետ հաղորդակցության ուղեցույց" գրքի հեղինակն է, որը հրատարակվել է Վրաստանում, Մոնղոլիայում, Բուլղարիայում, Հայաստանում և ներկայումս թարգմանվում է այլ երկրներում: Նրա հիմնական հետաքրքրությունների շրջանակը ներառում է տարբեր ուսմունքներում դատողությունների/գնահատականների տրամաբանությունը` հատկապես անցումային համատեքստում:

Նախքան ՀՌԿԿ-ին միանալը, Հանսը երկար տարիներ աշխատել է Կովկասյան տարածաշրջանում: Նա դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում` դասախոսներին և բարձրագույն կրթական աշխատակազմին ուսուցանելով մեթոդներ: Նա հարուստ աշխատանքային փորձ ունի. մասնակցել է Բեռլինում Լիբերալ Արվեստի քոլեջի ստեղծմանը, երկար ժամանակ եղել է ընտրությունների դիտորդ` ԵԱՀԿ-ի կողմից, ինչպես նաև դասավանդել և ուսուցանել է բազմաթիվ այլ հաստատություններում և կազմակերպություններում:

էլ-փոստ: hans@crrccenters.org


Տարածաշրջանային համակարգող
Աարոն Էռլիխ


Աարոն Էռլիխը բակալավրի կոչում է ստացել կառավարության գծով Դարտմութի քոլեջից և մագիստրոսի կոչում միջազգային հարաբերությունների գծով` Ջորջթաունի համալսարանի արտաքին ծառայության դպրոցից: Նախքան ՀՌԿԿ-ին միանալը, Աարոնն աշխատել է որպես խորհրդատու և հետազոտող-օգնական Վաշինգտոնի գիտահետազոտական Միգրացիոն քաղաքականության ինստիտուտում:
Ներկայումս նա հետազոտություններ է իրականացնում նախկին Խորհրդային միության տարածքում միգրացիայի և քաղաքացիության ոլորտում:

2002-2004 թթ. պարոն Էռլիխը գործարարության և անգլերենի դասընթացներ է անցկացրել Մոսկվայում և Բրատիսլավայում: Նա նաև երկար ժամանակ սովորել և աշխատել է Լատինական Ամերիկայում:

էլ-փոստ: aaron@crrccenters.org


Արտաքին կապերի և հետազոտության տարածաշրջանային օգնական

Նանա Պավիաշվիլի

Նանա Պավիաշվիլին Միջազգային հարաբերությունների և եվրոպական գիությունների մագիստրոսի կոչում ունի Կենտրոնական եվրոպական համալսարանից Հունգարիա և հումանիտար գիտությունների գծով բակալավրի կոչում Տնտեսական հարաբերությունների Թբիլիսիի պետական համալսարանից: 2003-2004 թթ, Նանան ուսանել է միջազգային հարաբերություններ Պենսիլվանիա նահանգի Վիլսոն քոլեջում Freedom Support Act փոխանակման ծրագրով: Նանան նաև այցելել է ամառային դասընթացներ Ամերիկայն համալսարանում Վաշինգտոնում 2003 թ.-ին, և մասնագիտական զարգացման դասընթացներ Բոլոնիայի համալսարանում 2004 թ-ի ամռանը:
 
Նախկին ՀՌԿԿ-ին միանալը, Նանան աշխատել է արտաքին միգրացիայի, էթնիկ կոնֆլիկտների և Վրաստանի ինքնավար շրջաններին վերաբերող մի շարք հետազոտական ծրագրերում: Իր ուսման տարիներին Նանան պրակտիկա է անցել Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի Թբիլիսիի գրասենյակում, Վրաստանի պառլամենտու

էլ-փոստ: nana@crrccenters.org


Ռեգիոնալ հետազոտությունների աշխատակից
Արփինե Փորսուղյանի

Արփինե Փորսուղյանն ունի Սոցիալական գիտությունների մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից և Սոցիալական աշխատանքների և սոցիալական քաղաքականության մասնագետի դիպլոմ Երևանի պետական համալսարանից: 2008թ.-ին նա 2-ամսյա փորձաշրջան է անցել Մելբուրնի Verso խորհրդատվական ընկերությունում: Արփինեն նաև մեկ տարի (1999-2000) սովորել է ԱՄՆ-ում FSA/FLEX ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում: Մինչև ՀՌԿԿ-ին միանալը Արփինեն աշխատել է <<Փրկենք երեխաներին> >, Հանրային առողջապահության բարեփոխումների ծրագրերում և Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում: Նա նաև "Աջակից" ՀԿ ղեկավար անդամ է:

էլ-փոստ: arpine@crrccenters.org

Պրակտիկանտներ

Մոնիկա Շահմենենդյան

Մոնիկա Շահմենենդյան, բակալավրի կոչումը ստացել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում:  Ներկայումս հանդիսանում է նույն ԲՈւՀ-ի “Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման” ամբիոնի Կառավարման Ինֆորմացիոն համակարգեր բաժնի երկրորդ կուրսի մագիստրանտ:


Անահիտ Նորեյան

Անահիտ Նորեյան, բակալավրի կոչումը ստացել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում:  Ներկայումս հանդիսանում է նույն ԲՈւՀ-ի “Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման” ամբիոնի Կառավարման Ինֆորմացիոն համակարգեր բաժնի առաջին կուրսի մագիստրանտ: